Armenian ARMSCII Armenian
Պ-154-18.10.2007-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն (այսուհետ՝ Օրենք) օրենքի 3-րդ հոդվածը «ժդ» կետի «գործիչ» բառից հետո լրացնել «վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» բառերով։

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1. վերնագիրը եւ 1-ին մասը «գործչի» բառից հետո լրացնել «վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի» բառերով, իսկ վերնագրի «կոչում» բառը փոխարինել «կոչումները»  բառով.

2. 1-ին մասի «պատվավոր կոչում է շնորհվում» բառերը փոխարինել «պատվավոր կոչումները շնորհվում են» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։