ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է հատուկ քննչական ծառայության կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ կարգավորում է ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:
Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը
1. Հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրա կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գոր՟ծերով նախաքննություն:
2. Հատուկ քննչական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տե՟սակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Հատուկ քննչական ծառայությունում ծառայող անձը պետական ծառայող է:
3. Հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է ՀՀ սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքով եւ մյուս օրենքներով սահմանված օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա լիազորած դատախազները:
5. Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:
6. Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է տեղեկատվություն իր գոր՟ծունեության մասին: Հատուկ քննչական ծառայության պետը յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում հատուկ քննչական ծառայության նախորդ տարվա գործունեության մաuին:
7. Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երեւան քաղաքն է:
Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը
1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Օրենքով նախատեսված դեպքերում Հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:
3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը`
1) Հատուկ քննչական ծառայության ծառայող` Հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները եւ հատկապես կարեւոր գործերի քննիչները:
2) Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք:
3) Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` ՀՀ դատախազության, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական եւ փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք:
4) Ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ` հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.5-րդ հոդվածներով:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) Հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`
- Հատուկ քննչական ծառայության պետ,
- Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,
2) Հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`
- հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ,
3) Հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`
- հատկապես կարեւոր գործերով քննիչներ:
Հոդված 6. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի) կամ պա՟հեստազորի սպա է.
2) տիրապետում է գրական հայերենին.
3) բավարարում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում հաշվառված անձինք:
4. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:
4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
5. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո Հատուկ քննչական ծառայության պետը կարող է մինչեւ 5 տարի ժամկետով երկարացնել ծառայության ժամկետը: Հատուկ քննչական ծառայության պետի եւ պետի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը:
Հոդված 7. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները
1. Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:
2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:
3. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ կարող է նշա՟նակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տար՟վա ստաժ:
4. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:
5. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:
6. Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշ՟տոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Հոդված 8. Հատուկ քննչական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր եւ առաջատար խմբի պաշտոններում:
2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ` պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
3. Թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն մամուլի միջոցով, մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ: Մրցույթի հայտարա՟րության ձեւը հաստատում է Հատուկ քննչական ծառայության պետը:
4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույ՟թին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջ՟ներին:
5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձեւով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
7. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
8. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:
10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հատուկ քննչական ծառայության պետին, որը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջներին կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում եւ անց է կացվում սույն հոդվածով սահմանված կարգով:
14. Մրցութային հանձնաժողովը կազմավորում եւ դրա աշխատակարգը սահ՟մա՟նում է հատուկ քննչական ծառայության պետը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 5 անդամից, որոնցից 3-ը` իրավաբան-գիտնականներ, իսկ 2-ը` հատուկ քննչական ծառայության ծառայողներից:
15. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է հատուկ քննչական ծառայության պետը:
Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` ՀՀ գլխավոր դատախազի ներկա՟յաց՟մամբ:
2. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:
Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը
1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք Հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության դրոշի առջեւ տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
Հոդված 11. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այ՟սինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց հատուկ քննչական ծառայության ծառայող չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկաեր:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինել տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, նա ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի`
1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչ` բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իր պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատ՟մամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.
3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
5) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
6. Հատուկ քննչական ծառայության ծառայողին արգելվում է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայությամբ համատեղ աշխատել մերձավոր ազգականների կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր եւ ամուսնու քույր) հետ:
Հոդված 12. Հատուկ քննչական ծառայության ծառայողին ծառայությունից ազատելը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ծառայությունից ազատվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակ՟ցու՟թ՟յամբ.
4) հաստիքների կրճատման, Հատուկ քննչական ծառայության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողին համապատասխան պաշ՟տո՟նում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաս՟տիք՟նե՟րի ընդհանուր թվի կրճատմամբ.
5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ-5-րդ ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը.
8) սույն օրենքով հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.
9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.
10) հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության եւ ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
13) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնարին է.
14) uույն oրենքով նախատեuված ատեuտավորմանը երկու անգամ չներկայանալու դեպքում:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:
Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները`
1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
5) առաջին դասի խորհրդական.
6) երկրորդ դասի խորհրդական.
7) երրորդ դասի խորհրդական:
2. Դասային աստիճանները դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:
3. Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, որը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
4. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
5. Դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված առավելագույն դաuային աuտիճանի uահմաններում, նախորդ դաuային աuտիճանում ծառայության uահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում` բացառությամբ սույն օրենքով նա՟՟խա՟տեսված դեպքերի:
6. Դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Հատուկ քննչական ծառայության բարձրագույն պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
5. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
6. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվո՟րա՟կան կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:
7. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները`
1) երկրորդ դասի խորհրդական` 2 տարի,
2) առաջին դասի խորհրդական` 2 տարի,
3) արդարադատության երրորդ դասի խորհրդական` 3 տարի,
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական` 4 տարի:
3. Մյուս դասային աստիճանների շնորհման համար ծառայության ժամկետներ չեն սահման՟վում:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, երբ`
1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատես՟տա՟վո՟րումը հետաձգելու եւ վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կատարվում է ծա՟ռա՟յողական քննություն:
5. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառա՟յողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչ՟ըն՟դոտ՟ների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 16. Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողությունը եւ լիազորությունները
1. Հատուկ քննչական ծառայության պետը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում, վերահսկում եւ ղեկավարում է հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեությունը:
2. Հատուկ քննչական ծառայության պետը`
1) ղեկավարում եւ վերահսկողություն է իրականացնում Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ.
2) ընդունում է հատուկ քննչական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ եւ ցուցումներ.
3) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոխում է ծառայողական քննություն կատարողին.
4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.
5) հաստատում է հատուկ քննչական ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը եւ կանոնադրությունը.
6) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` հատուկ քննչական ծառայության ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.
7) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է հատուկ քննչական ծառայության ծառայողների դեմ բերված բողոքները եւ դիմումները.
8) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
9) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.
10) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը.
11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հատուկ քննչական ծառայության ծառայողներին.
12) առաջարկություններ է ներկայացնում հատուկ քննչական ծառա՟յության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
13) ապահովում է հատուկ քննչական ծառայության համագործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ:
14) իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
3. Հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում Հատուկ քննչական ծառայության գործունեության համար:
4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը փոխարինում է հատուկ քննչական ծառայության պետին` վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաեւ պետի հանձնարարությամբ ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը:
Հոդված 17. Հատուկ քննչական ծառայության գործունեության իրավական երաշխիքները
1. Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել հատուկ քննչական ծառայության ծառայողների օրինական պահանջները, անհապաղ տրամադրել պահանջած փաստաթղթերը եւ տեղեկատվությունը:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, օրինական պահանջները չկատարելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարու՟ցում եւ քրեական գործի ենթակայությունը որոշում է ՀՀ գլխավոր դատա՟խազը:
Հոդված 18. Հատուկ քննչական ծառայության ծառայողի իրավունքները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք ունի՝
1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ծանոթանալ անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերին, ներկայացնել բացատրություններ.
3) ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.
4) իր իրավասության սահմաններում ընդունել որոշումներ.
5) ստանալ վարձատրություն եւ օրենքով սահմանված այլ վճարներ.
6) ունենալ սոցիալական պաշտպանություն եւ ապահովություն.
7) օգտվել իրավական պաշտպանությունից.
8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացմանը.
9) բողոքարկել ատեստավորման եւ ծառայողական քննության արդյունքները.
10) ներկայացնել առաջարկություններ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով եւ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 19. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականություններն են՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական եւ գործնական անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.
4) հաշվետվություն ներկայացնելը.
5) սահմանված կարգով տրված հանձնարարականները, հրամանները, ցուցումները եւ ընդունած որոշումները կատարելը.
6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնե՟լուց հետո.
8) օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
2. Ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:
Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու եւ առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները`
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով պարգեւատրում.
4) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
5) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:
2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:
4. Միեւնույն հիմնավորմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի միայն մեկ տեսակ:
5. Սույն հոդվածով նախատեսված խրախուսանքները կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:
6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու հիմքերի առկայության դեպքում հատուկ քննչական ծառայության պետը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ այլ կարգապահական զանցանք թույլ տալու դեպքերում հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-30 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամանակով.
4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ծառայողների նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայության ծառայողը տեղեկաց՟վում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում հատուկ քննչական ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6 կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչեւ քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատա՟վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հոդված 23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման կարգն ու պայմանները
1. Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայող 3 տարին մեկ ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Ատեստավորումն անցկացվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի անմիջական մասնակցությամբ:
3. Ատեստավորման ենթակա չեն՝
1) Հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը.
2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում ծառայությունից ազատվողները:
4. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
5. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ` հատուկ քննչական ծառայության ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության ներկայանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6. Ատեստավորման ենթակա` հատուկ քննչական ծառայության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ծառայողի անմիջական ղեկավարը ներկայացնում է հատուկ քննչական ծառայության ծառայողի ծառայողական բնութագիրը:
8. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ` հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա գործնական, անձնական հատկանիշների մասին, եւ պարունակի ծառայողական գոր՟ծունեության արդյունքների հիմնավորված գնահատագիրը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հատուկ քննչական ծառայության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկա՟վարին ներկայացրած հաշվետվության հիման վրա վերջինիս կազմած եզրակացության վրա:
9. Ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
10. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
11. Ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է հատուկ քննչական ծառայության պետի կողմից նշանակվող 5 անդամից, որոնցից 3-ը` հատուկ քննչական ծառայության ծառայողներ, իսկ 2-ը` իրավաբան անդամներ:
Ատեստավորման հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է հատուկ քննչական ծառայության պետը:
12. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.
3) կարող է ներկայացվել խրախուսման.
4) ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ առաջարկել՝ հատուկ քննչական ծառայության ծառայողին գործուղելու վերապատրաստման.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
13. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ատեստավորման արդյունքները եւ կայացրած որոշումները ներկայացնում է հատուկ քննչական ծառայության պետին, որը տասնօրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:
14. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունք՟ներին ու հանձնաժողովի կայացրած որոշմանը, եւ դրանք 7 օրվա ընթացքում բողոքարկել հատուկ քննչական ծառայության պե՟տին:
15. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայության ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
16. Ատեստավորման արդյունքները պահվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի անձնական գործում:
Հոդված 24.Հատուկ քննչական ծառայության ծառայողի վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը
1. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման` առնվազն 3 տարին մեկ անգամ:
2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տեւել մինչեւ 1 ամիս:
3. Ատեստավորումը հետաձգելու եւ հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստման գործուղելու դեպքում ծառայողն անցնում է եռամսյա վերապատրաստում:
4. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրավունք են ստանում սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու հրազեն ու օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:
5. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը կազմված է`
1) աշխատավարձից.
2) որպես խրախուսանք տրվող դրամական պարգեւատրումներից:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից եւ աշխատանքային ստաժի ու դասային աստիճանի համար տրվող հավելավճարներից:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի համակարգը հետեւյալն է`
1) Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը.
2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսը.
3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը.
4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսը:
4. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից ելնելով` դասային աստիճանների համար սահմանվում են հետեւյալ չափերով հավելավճարներ`
1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար 80 տոկոսով.
2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար 75 տոկոսով.
3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար 70 տոկոսով.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար 65 տոկոսով.
5) առաջին դասի խորհրդականի համար 60 տոկոսով.
6) երկրորդ դասի խորհրդականի համար 55 տոկոսով.
7) երրորդ դասի խորհրդականի համար 50 տոկոսով:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողները ստանում են իրենց պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով հավելավճար հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար, սակայն ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափն է:
6. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակված դատախազների կամ քննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:
Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տեւողությամբ:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք, որի տրամադրման կարգը, պայմաններն ու տեւողությունը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:
Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը
Հատուկ քննչական ծառայության ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 28. Հատուկ քննչական ծառայության ծառայողի գործունեության այլ սոցիալական երաշխիքները:
Հատուկ քննչական ծառայության ծառայողներին երաշխավորվում են նաեւ`
1 ) ծառայության համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայման՟ներ.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց եւ ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում նրանց ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ` նրանց հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում նպաստների վճարում` զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. Հատուկ քննչական ծառայության ծառայողի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Հատուկ քննչական ծառայության ծառայողներին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է հատուկ քննչական ծառայության պետի հրամանով։
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների, զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հոդված 30. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վկայականը եւ կնիքը
Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում են հատուկ քննչական ծառայության պետի կողմից հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ` հատուկ քննչական ծառայությունում գրանցված եւ համարակալված անձնական կնիքներ:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 31.Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը
1. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում:
2. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 32. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմը եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմում պետական ծառայությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հատուկ քննչական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է աշխատակազմի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 33. Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը
Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության եւ աշխատանքի ժամկետները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները եւ դասային աստիճանները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-7 կետերում նշված դասային աստիճանները ըստ հերթականության համապատասխանում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-10 կետերում նշված դասային աստիճաններին: Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավել դասային աստիճաններ ունեցող անձանց համապատասխանեցված դասային աստիճանները պահպանվում են:
Հոդված 35. Հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայության իրականացման կարգը:
1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմը ձեւավորվում է 2009 թվականի հուվարի 1-ից:
2. Մինչեւ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ձեւավորումը, հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայությունն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով: Այդ ստորաբաժանման ծառայողները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից: