Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1551-19.10.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հուլիսի 1-ի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

1) 25-րդ կետում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «Հատուկ քննչական ծառայության» բառերը

2) 26-րդ կետում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «Հատուկ քննչական ծառայության» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրու՟թյամբ.

«4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաեւ որոշում կայացնել մինչդատական վարույթ իրականացնող տարբեր մարմինների քննիչների ներգրավմամբ քննչական խումբ կազմելու վերաբերյալ»:

Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «Հատուկ քննչական ծառայության» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «143-164-րդ» թվերը փոխարինել «143-148-րդ, 155-164-րդ» թվերով,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.

«7.1 Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.5-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:»:

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հատուկ քննչական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2007 թվականին փետրվարի 22-ին ընդունված նոր «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարված մի շարք փոփոխությունների եւ լրացումների հետ: Միաժամանակ  «Հատուկ քննչական ծառայության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը նպատակ ունի կարգավորելու օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրա կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գոր՟ծերով նախաքննություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ ներկայացված օրենքների ընդունումը կնպաստի կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի ուժեղացմանը: