Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1552-19.10.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 84-րդ հոդվածի 8-րդ մասը «դատախազի» բառից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հատուկ քննչական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2007 թվականին փետրվարի 22-ին ընդունված նոր «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարված մի շարք փոփոխությունների եւ լրացումների հետ: Միաժամանակ  «Հատուկ քննչական ծառայության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը նպատակ ունի կարգավորելու օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրա կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գոր՟ծերով նախաքննություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ ներկայացված օրենքների ընդունումը կնպաստի կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի ուժեղացմանը: