Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (15 նոյեմբերի 2005 թվականի, ՀՕ-233-Ն) 1-ին հոդվածում «հանրակրթության եւ» բառերը փոխարինել «հանրակրթության,» բառով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի
1. 1-ին մասում «սկզբունքները,» բառից հետո լրացնել «սովորողներին եւ» բառերը:
2. 2-րդ մասում «հանրակրթության եւ» բառերը փոխարինել «հանրակրթության,» բառով:
3. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Կրթության բնագավառի պետական տեսչական ստուգում` ուսումնասիրության, ստուգման միջոցով սույն օրենքով սահմանված տեսչության գործունեության սկզբունքների, նպատակների եւ խնդիրների իրականացմանն ուղղված համալիր գործընթաց` տեսչությանը վերապահված լիազորությունների շրջանակներում»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «2) գործունեության օրինականությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունը եւ հաշվետու լինելը.»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) տեսչության գործունեության հրապարակային հաշվետվության մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստա՟տումը:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում` «կրթական» բառը փոխարինել «ուսումնական» բառով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին կետի թ) ենթակետում «հանրակրթության եւ» բառերը փոխարինել «հանրակրթության,» բառով,
2) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) գնահատում է ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը «(այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ, ինչպես նաեւ վերահսկում է դրանց իրականացումը.»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում «իրականացվում է» բառից հետո լրացնել «տեսչական, թեմատիկ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Ստուգումների իրականացման կարգը
1.Տեսչական ստուգումներ իրականացնելու հիմքերն են լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագիրը, կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից հաստատված ստուգումների ժամանակացույցի համաձայն տրված հանձնարարագիրը:
Թեմատիկ ստուգումներն իրականացվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա:
2. Ստուգումների ընթացքի եւ ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ստուգման ընթաքի եւ ժամկետի վրա:
3. Ստուգումն իրականացվում է տեսչական խմբի միջոցով, որի կազմը հաստատում եւ ղեկավարին նշանակում է տեսչության պետը կամ նրա հանձնարարությամբ` տեսչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
4. Տեսչական ստուգմանը նախորդում է նախատեսչավորումը, որը ստուգվող ուսումնական հաստատության վերաբերյալ փաստերի եւ տեղեկատվության հավաքագրման գործընթաց է եւ իրականացվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձեւաթղթերի միջոցով:
5. Տեսչական ստուգման ընթացքում օգտագործվող ձեւաթերթերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
6. Տեսչավորման հաշվետվությունում արձանագրված խախտումների հետեւանքներն ու թերությունները վերացնելու միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը կազմվում են ուսումնական հաստատության կողմից եւ ներկայացվում տեսչությանը:»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ստուգումների, ուսումնասիրությունների, մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերացմանն ուղղված վերահսկողության իրականացման կարգը
1. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տեսչության տարածքային մարմնի ղեկավարը համապատասխան ուսումնական հաստատությանը տալիս է հանձնարարական խախտումների հետեւանքները վերացնելու միջոցառումների ծրագիր կազմելու մասին` նշելով կատարման ժամկետը:
2. Ուսումնական հաստատությունը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձեւով տեղյակ պահել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց:
3. Նախազգուշացումից հետո` ստուգվող (ուսումնասիրվող) ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միջոցառումները չկատարելը եւ (կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձեւով չտեղեկացնելը հիմք է հանդիսանում նոր ստուգում (ուսումնասիրություն) իրականացնելու համար:
4. Ուսումնական հաստատության կողմից կատարվող միջոցառումների ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն իրականացվում է տեսչության կողմից:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Տեղեկանք-հիմնավորում
«Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Ելնելով ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ կետի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, ինչպես նաեւ նրանից, որ ՀՀ այլ օրենքներում «տեսչական ստուգում» հասկացությունը սահմանված չէ, առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան լրացում:
ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆ?իզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն /այդ թվում`ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում/ իրականացնելու դեպքերը, պայմաններն ու կարգը: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«տեսչության գործունեության հրապարակային հաշվետվության մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստա՟տումը:»:
Առաջարկվում է կատարել նաեւ որոշ տեխնիկական փոփոխություններ, որոնք չունեն բովանդակային նշանակություն: