Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-157-22.10.2007-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի, այսուհետ`օրենսգիրք) 55-րդ հոդվածի վերնագրում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «բանկային երաշխիք» բառերը փոխարինել «երաշխիք տված անձի (բանկ, այլ վարկային կազմակերպություն կամ ապահովագրական ընկերություն) կողմից տրված երաշխիքի» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 972 -րդ հոդվածով.

«Հոդված 972 . Մաքսային վճարների վճարման ժամկետները

1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, երբ մաքսային վճարները կարող են վճարվել բացթողումից հետո:

2. Մաքսային վճարների վճարումը, դրանց մեծությանը համապատասխանող` երաշխիք տված անձի  կողմից տրված երաշխիք մաքսային մարմիններին ներկայացվելու դեպքում, կարող է հետաձգվել երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիք տված անձի կողմից տրված երաշխիքի ներկայացումը մաքսային վճար վճարողին չի ազատում սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի, ինչպես նաեւ մաքսային կանոնների խախտման համար նշանակված տուգանքների վճարումից, որոնց մեծությունը պետք է ներառված լինի մաքսային մարմիններին ներկայացվող երաշխիքում:

Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից հանել «բանավոր հարցմամբ» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ եւ 3-րդ պարբերություններով.

«Հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիք ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 3.2-րդ կետի «բ» ենթակետի կամ 3.3-րդ կետի կիրառմամբ ավել հաշվարկված գումարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ավելի քան 30 օր:

Երաշխիքի գործողության ժամկետում.

ա) հայտարարատուի կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ ներկայացվելու դեպքում ավել հաշվարկված գումարների վճարման պարտավորությունը վերանում է.

բ) հայտարարատուի կողմից հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու դեպքում գանձվում են ավել հաշվարկված գումարները եւ դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված տույժերը:»:

Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: