Armenian ARMSCII Armenian
Կ-157-22.10.2007-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի  հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի վերնագրում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «բանկային երաշխիքի» բառերը փոխարինել «բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության տված երաշխիքի, այսուհետ` երաշխիք» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 972 -րդ հոդվածով.

«Հոդված 972 .  Մաքսային վճարների վճարման ժամկետները

1. Մաքսային վճարները վճարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Մաքսային վճարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիքը վճարողին չի ազատում սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի եւ տուգանքների վճարումից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետից հանել «բանավոր հարցմամբ» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ պարբերություններով.

«Երաշխիք ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 32 -րդ կետի «բ» ենթակետի կամ 33 -րդ կետի կիրառմամբ հաշվարկված գումարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30 օր:

Երաշխիքի գործողության ժամկետում.

ա) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ ներկայացվելու դեպքում հաշվարկված գումարների վճարման պարտավորությունը վերանում է.

բ) հայտարարագրված ապրանքի ծագման երկիրը հիմնավորող ապացույցներ չներկայացվելու դեպքում գանձվում են հաշվարկված գումարները եւ դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված տույժերը:»:

Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: