Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (6 նոյեմբեր 2001 թվականի ՀՕ-262) (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: