Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 oրենքի 31-րդ հոդվածում 2-րդ կետը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: