Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-160-22.10.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  (2001 թվականի  ապրիլի 3-ի, ՀՕ -169), օրենքի (այսուհետ` Օրենք)  4-րդ հոդվածում «գրանցամատյանի» բառից հետո լրացնել «ամբողջական», իսկ «օգտվելու» բառից հետո` «, իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեները ստանալու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի  «գ»  կետի «օգտվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կանոնադրության պատճեի տրամադրման» բառերը:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «Է»  կետի «գրանցամատյանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1 մաս, հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները սահմանված կարգով տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեները:»

Հոդված 5 . Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում`

ա) 3-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով հետեւյալ բովանդակությամբ`

«Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական  տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են ինտերնետային կայքում:

Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպա-իրավական ձեւը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները,) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:»

բ) վերջին նախադասությունը հանել:

Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից: