Armenian ARMSCII Armenian
Կ-160-22.10.2007-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի  ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք)  4-րդ հոդվածը «գրանցամատյանի» բառից հետո լրացնել «ամբողջական», իսկ «օգտվելու» բառից հետո` «, իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները ստանալու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կանոնադրության պատճենի տրամադրման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «գրանցամատյանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները սահմանված կարգով տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները:»

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում`

1. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական  տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են ինտերնետային կայքում:

Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:».

2. վերջին նախադասությունը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից: