Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1601-22.10.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի  դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«32. Իրավաբանական անձանց պետական  միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում  պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեների տրամադրման համար» բազային տուրքի քառապատիկի չափով

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի տվյալները առավել թափանցիկ դարձնել անհրաժեշտությամբ, որպեսզի հանրությունն ավելի լայն հնարավորություն ունենա ինչպես անվճար ծանոթանալու պետական միասնական գրանցամատյանի մասնակի տվյալներին, այնպես էլ ինտերնետի միջոցով ստանա իրեն անհրաժեշտ տեղեկությունը: Բիզնես  ռեգիստրն առավել թափանցիկ դարձնելու երաշխիք է նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների տրամադրումը: