Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 10-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի առաջին նախադասության «ընդգրկվում է» բառերը փոխարինել «ընդգրկվում են» բառերով, իսկ նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ որեւէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացուն տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».
3) 3-րդ կետի «3» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 2. Oրենuգրքի 11-րդ հոդվածի 5-րդ կետը «քանակով» բառից հետո լրացնել «, բայց այն հաշվարկով, որ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ» բառերով:
Հոդված 3. Oրենuգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.
«11 . Լիազոր մարմինը երկու անգամ` քվեարկության օրվանից 10 օր եւ 3 օր առաջ, համապետական ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի:»:
Հոդված 4. Օրենսգրքի 18-րդ հոդվածում`
1) 7-րդ կետը «անձամբ» բառից հետո լրացնել «կամ նրա անունից» բառերով.
2) 8-րդ կետի «նպատակով, ինչպես նաեւ » բառերը փոխարինել «կամ կիրառում նախազգուշացում` խախտում թույլ տված թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) նկատմամբ` տալով եռօրյա ժամկետ խախտումը վերացնելու համար: Նշված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում հանձնաժողովը դիմում է» բառերով:
Հոդված 5. Oրենuգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «եւ վճարովի» բառերով:
Հոդված 6. Oրենuգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի «հրապարակումն» բառը փոխարինել «հարցումն» բառով, իսկ «զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները եւ» բառերը հանել:
Հոդված 7. Oրենuգրքի 25-րդ հոդվածում`
1) 6-րդ կետի «հիմնադրամներ կատարված մուծումների» բառերը փոխարինել «հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի» բառերով».
2) 11-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 8. Oրենuգրքի 31-րդ հոդվածում`
1) 5-րդ կետի վերջին նախադասությունը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ, 52 -րդ եւ 53 -րդ կետերով.
«51 . Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ իր լիազորություններն իրականացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների համար, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
52 . Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքների համար սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:
53 . Սույն հոդվածի 5-րդ եւ 52 -րդ կետերով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:»:
Հոդված 9. Oրենuգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենuգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 331 -րդ հոդվածով.
«Հոդված 331 . Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը եւ ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը
1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը եւ ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին եւ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի եւ հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ (եւ) 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձրատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը նույն ժամանակահատվածի համար (60 օր)` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով:
Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձատրության չափով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչեւ 15 տոկոսը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարվա համար հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեխնիկական վերազինման եւ ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակման համար:»:
Հոդված 11. Oրենuգրքի 37-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 26, եւ ոչ ուշ, քան 23 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում`» բառերով.
2) 3-րդ կետի առաջին պարբերության վերջին նախադասությունը հանել:
Հոդված 12. Oրենuգրքի 38-րդ հոդվածում`
1) 21 -րդ կետի «ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «նույն ընտրական հանձնաժողովի» բառերով.
2) 31 -րդ կետի առաջին նախադասությունը եւ 31 -րդ կետի 1-ին ենթակետի առաջին նախադասությունը հանել, իսկ 31 -րդ կետի 1-ին ենթակետը «մեկ երրորդից» բառերից հետո լրացնել «(թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում չի լրացվում)» բառերով.
3) 31 -րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասության «Ընտրությունների» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների» բառերով.
4) 31 -րդ կետի 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը հանել, իսկ 2-րդ ենթակետի երկրորդ եւ երրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ դատական ծառայողների թվից, եթե թափուր մնացած տեղերի թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից: Այս դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի կազմը չի լրացվում:».
5) 31 -րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր մնացած տեղերը լրացվում են, եթե դրանց թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, եւ լրացվում այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա իրականացնել սույն օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթները եւ ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները:»:
Հոդված 13. Oրենuգրքի 39-րդ հոդվածի 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ եւ 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ եւ հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:»:
Հոդված 14. Oրենuգրքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը «նյութերը» բառից հետո լրացնել «կենտրոնական ընտրական կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից» բառերով:
Հոդված 15. Oրենuգրքի 401 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ կետով.
«51 . Դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել որոշման նախագիծ, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում:»:
Հոդված 16. Oրենuգրքի 46-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերությունը «Ստացիոնար բուժում» բառերից առաջ լրացնել «Համապետական ընտրությունների ժամանակ» բառերով.
2) երրորդ պարբերության «3» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 17. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Քվեարկության խցիկները տեղամասային կենտրոնում տեղադրվում են սեղանների վրա այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը, իսկ դրա անհնարինության դեպքում խցիկներն ամրացվում են պատին:»:
Հոդված 18. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի «, իսկ զինվորական մասերում հաշվառված զինծառայողների դեպքում` նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով դրոշմակնքում զինվորական վկայականում կամ զինվորական գրքույկում» բառերը հանել:
Հոդված 19. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու:»:
Հոդված 20. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովը հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձվում է քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, անհապաղ մարվում է:»:
Հոդված 21. Oրենuգրքի 60-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաեւ» եւ «եւ չօգտագործված քվեարկության ծրարները» բառերը հանել, իսկ «փաթեթները» բառը փոխարինել «փաթեթը» բառով.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին կետի 4-րդ ենթակետի «հաշվարկում է քվեաթերթիկներ uտացած ընտրողների (քվեարկության մաuնակիցների) թիվը» բառերը փոխարինել «հաշվարկում է քվեարկության մաuնակիցների (քվեաթերթիկներ uտացած ընտրողների) թիվը» բառերով.
4) 2-րդ կետի «1-4-րդ ենթակետերի» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 4-րդ ենթակետերի» բառերով.
5) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում է եւ ընտրական փաստաթղթերի պարկի հետ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:».
6) 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը «անհապաղ մարվում են» բառերից հետո լրացնել «եւ փաթեթավորվում» բառերով:
Հոդված 22. Oրենuգրքի 61-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 11 -րդ, 21 -րդ, 4-րդ, 10-րդ եւ 11-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».
3) 1-ին կետի 2-րդ ենթակետը «համարները» բառից հետո լրացնել «(լրացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից)» բառերով.
4) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».
5) 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ) (հավասար է թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».
6) 1-ին կետի 91 -րդ ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով.
7) 9-րդ կետը «ընտրական փաստաթղթերը,» բառերից հետո լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը,» բառերով:
Հոդված 23. Oրենuգրքի 62-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 31 -րդ ենթակետը «համադրվում է» բառերից հետո լրացնել «քվեատուփում առկա» բառերով.
2) 1-ին կետի 4-րդ ենթակետի «4-րդ» բառը փոխարինել «31 -րդ» բառով.
3) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում եւ արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:»:
Հոդված 24. Oրենuգրքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ելակետային են համարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հաշվարկի արդյունքում ստացված տվյալները:».
2) 2-րդ կետի առաջին նախադասությունը «համակարգիչ» բառից հետո լրացնել «` համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը պետք է ներառի տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ» բառերով.
3) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը «ըստ տեղամասերի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` անճշտությունների չափը» բառերով:
Հոդված 25. Oրենuգրքի 631 -րդ հոդվածում`
1) 3-րդ կետի 11 -րդ, 21 -րդ, 4-րդ եւ 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».
3) 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».
4) 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ) (հավասար է թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».
5) 3-րդ կետի 91 -րդ ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով:
Հոդված 26. Oրենuգրքի 632 -րդ հոդվածում`
1) 4-րդ կետի 11 -րդ, 21 -րդ, 4-րդ եւ 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».
3) 4-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».
4) 4-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ) (հավասար է թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».
5) 4-րդ կետի 91 -րդ ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով:
Հոդված 27. Oրենuգրքի 66-րդ հոդվածի «, կուսակցությունների դաշինքները» բառերը հանել, իսկ հոդվածը «քաղաքացիները`» բառից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ`» բառով:
Հոդված 28. Oրենuգրքի 67-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը եւ «կամ կուսակցությունների դաշինք» բառերը հանել.
2) 2-րդ կետը «թեկնածությունը» բառից հետո լրացնել «կարող է պաշտպանվել» բառերով, իսկ նույն կետի «պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուuակցությունների դաշինքներ» բառերը հանել.
3) 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ կետի «, դաշինքի անդամ կուuակցությունների մշտապեu գործող մարմինների վավերացրած որոշումը» բառերը հանել.
5) 8-րդ կետի «(կուuակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուuակցությունների կանոնադրությունները)» բառերը հանել.
6) 9-րդ կետի «(դաշինքի անդամ կուuակցությունների մշտապեu գործող մարմինները` դաշինքի անունից)» բառերը հանել:
Հոդված 29. Oրենuգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում uույն oրենuգրքի 89 հոդվածի 1-ին կետով uահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի առաջադրվող քաղաքացու`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիuը, ամuաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).
5) կուuակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) ստորագրությունը եւ ներկայացման ամսաթիվը:
Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է uույն oրենuգրքի 72 հոդվածի 2-րդ կետով uահմանված փաստաթղթերը եւ երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
3. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 30. Oրենuգրքի 71-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «5000-ապատիկի» բառը փոխարինել «8000-ապատիկի» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.
«11 . Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից մինչեւ որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 31. Oրենuգրքի 72-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի» բառերը հանել եւ նույն կետը «առաջադրմամբ» բառից հետո լրացնել «կամ ինքնաառաջադրմամբ» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ» բառերով.
3) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «` կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում» բառերով.
4) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը».
5) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:»:
Հոդված 32. Oրենuգրքի 78-րդ հոդվածի 4-րդ կետը «մինչեւ 10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 33. Oրենuգրքի 81-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուuակցությունը կամ նախաձեռնող խումբն» բառերը հանել, իսկ «իրավունք ունեն թեկնածուի» բառերը փոխարինել «իրավունք ունի իր» բառերով.
2) 5-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Oրենuգրքի 82-րդ հոդվածի 1-ին կետում «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իuկ «քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` «ինքնաառաջադրում» բառը» բառերով:
Հոդված 35. Oրենuգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետում «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իսկ «նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:
Հոդված 36. Oրենuգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետում «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իսկ «նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:
Հոդված 37. Oրենuգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետը «եւ քաղաքացիները» բառերից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ`» բառով:
Հոդված 38. Oրենuգրքի 101-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցելու հայտ ներկայացրած կուuակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից` մինչեւ կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 39. Oրենuգրքի 105-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 105. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով uույն oրենuգրքի 117 հոդվածի 6-րդ կետով uահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի uույն oրենuգրքի 106 հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները:
2. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
3. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
4. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 40. Oրենuգրքի 106-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «նախաձեռնող խմբի որոշումը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման մասին դիմումը» բառերով.
2) 2-րդ կետի «եւ նախաձեռնող խմբի» բառերը հանել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից` մինչեւ որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 41. Oրենuգրքի 108-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին նախադասության սկիզբը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 oր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում`».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «100-ապատիկի» բառը փոխարինել «1000-ապատիկի» բառով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին» բառերով.
4) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ ենթակետով.
«41 ) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը.».
5) 2-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:»:
Հոդված 42. Oրենuգրքի 111-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերը «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` մինչեւ ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 43. Oրենuգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետի «քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` «ինքնաառաջադրում» բառը» բառերով:
Հոդված 44. Oրենuգրքի 123-րդ հոդվածում`
1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. «Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու մաuին» եւ «Համայնքում հաշվառված լինելու մաuին» տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-րդ կետով.
«71 . Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կողմից` մինչեւ որպես թեկնածու գրանցվելը ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն:»:
Հոդված 45. Oրենuգրքի 125-րդ հոդվածի 2-րդ կետը «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` մինչեւ ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 46.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: