Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-163-30.10.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի  1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք)  26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հետո լրացնել «գ1 » կետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«գ1 ) Հայաստանի Հանրապետությունում  հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս)  օտարերկրյա անձինք.»։

Հոդված 2. Սույն օրենքին տրվում է հետադարձ ուժ`  2007 թվականի սեպտեմբերի 1-ից։