Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » կետով.
«գ1 ) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.»։
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ օրենքին տրվում է հետադարձ ուժ 2007 թվականի սեպտեմբերի 1-ից։