ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվական, ՀՕ-129-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր «ժզ» կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: