Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1641-30.10.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածի 15.5 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«15.5.Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար՝
-անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան
 
բազային տուրքի 25-ապատիկի չափով
-անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով եւ կազմակերպությունների կողմից` անկախ ավտոմոբիլների քանակից, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: