ՀՈԴՎԱԾ 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածի 15.5 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.5.Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար՝ | |
-անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
-անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով եւ կազմակերպությունների կողմից` անկախ ավտոմոբիլների քանակից, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: