Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.5.Մարդատար-տաքսի ավտոմոբիլներովն ուղեւորափոխադրումների կազմակերպման համար՝ - անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով | |
- անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով եւ կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: