Հոդված 1. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ տողերով
«Հայաստանի պատվավոր մայր» մեդալը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բազմազավակ մայրերի համար օրենսդրորեն սոցիալական երաշխիքներ սահմանելու, նյութական եւ բարոյական խրախուսման միջոցներ ամրագրելու, հանրապետությունում ծնելիությունը խթանելու միտումներով: