Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12.4 ենթակետով.
12.4 Ռիսկի 3-րդ եւ 4-րդ դասերում դասակարգված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
Հոդված 2.
Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44 կետով.
44. Ռիսկերի գնահատման յուրաքանչյուր փորձաքննության համար | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» եւ «ժբ» ենթակետերով սահմանված դրույթներից :
Գանձվելիք պետական տուրքերը (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործունեությունների լիցեզավորման համար բազային տուրքի 100-ապատիկի չափով` տարեկան, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման փորձաքննությունների իրականացման համար` բազային տուրքի 150-ապատիկի չափով` տարեկան), սահմանվել են ելնելով ռիսկերի գնահատման համար պահանջվող ծախսերի հանրագումարից, ինչը նշված է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքում :