Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1661-06.11.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. "Հանրային ծառայությունները կարգավորող  մարմնի մասին" Հայաuտանի Հանրապետության oրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-18-Ն) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«Երկաթուղային տրանսպորտի բնագավառ`  ենթակառուցվածքի օգտագործման  վճարների հաշվարկման  մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով»:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

"Հանրային ծառայությունները կարգավորող  մարմնի մասին" Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

Նկատի ունենալով, որ «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերապահվել է ենթակառուցվածքի օգտագործման  վճարների հաշվարկման  մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով լիազորություններ, ուստի անհրաժեշտություն էր առաջանում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում կատարել համապատասխան լրացում` ենթակառուցվածքի օգտագործման  վճարների հաշվարկման  մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով: