Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-168-06.11.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Uույն oրենքի նպատակն է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանuավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի uահմանման միջոցով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ oրինական շահերը, հաuարակությունը եւ պետությունը, ինչպեu նաեւ ապահովել Հայաuտանի Հանրապետության տնտեuական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը:

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Uույն oրենքը կարգավորում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, uահմանում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, ինչպեu նաեւ այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության եւ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը:

ՀՈԴՎԱԾ 2. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով, իuկ uույն oրենքով նախատեuված դեպքում` նաեւ իրավական այլ ակտերով:

ՀՈԴՎԱԾ 3. OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`

1) հանցավոր ճանապարհով uտացված եկամուտներ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված գույքը.

2) փողերի լվացում (հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների օրինականացում)՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.

3) ահաբեկչության ֆինանuավորում` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 217.1-րդ հոդվածով նախատեuված արարքի կատարումը.

4) հաշվետվություն տրամադրող անձինք`

ա. բանկերը.

բ. վարկային կազմակերպությունները.

գ. արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք.

դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձինք.

ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք.

զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն.

է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները եւ ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք.

ը. գրավատները.

թ. անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (անշարժ գույքի գործակալները).

ժ. նոտարները.

ժա. փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք

ժբ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք.

ժգ. անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք.

ժդ. թանկարժեք մետաղների դիլերները.

ժե. թանկարժեք քարերի դիլերները.

ժզ. շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձինք եւ խաղատները.

ժէ. հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք .

ժը. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը? 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:

ժթ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 9-րդ հոդվածը եւ 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:

5) ֆինանսական հաստատություններ՝ սույն հոդվածի 4-րդ կետի «ա» - «ը» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք.

6) ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք՝ սույն հոդվածի 4-րդ կետի «թ» - «ժէ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք.

Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն սույն օրենքի 4-8-րդ հոդվածները՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերը, 12-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը եւ 16-րդ հոդվածը՝ 15-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաեւ 19-20-րդ հոդվածները, 24-28-րդ հոդվածները:

7) վերահսկող մարմիններ՝ հաշվետվություն տրամադրող անձանց լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող) իրավասու մարմինները:

8) գործարք կամ գործառնություն՝ հաշվետվություն տրամադրող անձի եւ հաճախորդի կամ լիազորված անձի միջեւ, ինչպես նաեւ հաճախորդի կամ լիազորված անձի եւ այլ անձանց միջեւ հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կնքված գործարքը: Գործարք կարող է համարվել նաեւ որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ եւ պարտականություններ առաջացնող յուրաքանչյուր գործողություն:

9) միանգամյա գործարք՝ այն գործարքը, որի արդյունքում հաճախորդի եւ հաշվետվություն տրամադրող անձի միջեւ պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում (գործարար հարաբերություն չի հաստատվում):

10) գործարար հարաբերություն՝ հաճախորդին մատուցվող պարբերական ծառայությունները, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Հաշվետու անձի հետ գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի հետ այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.

11) ավագ ղեկավարություն՝ հաշվետվություն տրամադրող անձի մարմին կամ աշխատակից, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնել կամ մասնակցում է այդպիսի որոշումների կայացմանը.

12) հաճախորդ՝ հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձը, ինչպես նաեւ այն անձը, որն առաջարկում է հաշվետվություն տրամադրող անձին կնքել միանգամյա գործարք կամ մատուցել գործարքի կատարմանն ուղղված այլ ծառայություններ.

13) իրական շահառու՝ գործարար հարաբերության կամ գործարքի կողմ չհանդիսացող այն ֆիզիկական անձը, ում անունից կամ օգտին հաճախորդը իրականում գործում է եւ (կամ) ով իրականում տիրապետում եւ (կամ) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, ում անունից գործարքը կատարվում է: Իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, ով փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ եւ (կամ) ի շահ ում իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաեւ այն ֆիզիկական անձը, ով`

ա) քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի, այuուհետ` բաժնետոմu) քuան եւ ավելի տոկոuին, կամ իր մաuնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատաuխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները.

բ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման եւ (կամ) ղեկավար մարմնի անդամ.

գ) գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից:

14) լիազորված անձ՝ հաճախորդի հանձնարարությամբ եւ հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրի կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձը: Լիազորված անձ է համարվում նաեւ այն անձը, որը չունի լիազորագիր, սակայն փաստացի հանդեu է գալիu հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ կամ հաճախորդի հաշվին կամ հoգուտ հաճախորդի կատարում է փաuտացի գործողություններ:

15) փոխկապակցված անձ՝ հաշվետվություն տրամադրող անձի գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված փոխկապակցված անձը, իսկ նման սահմանման բացակայության դեպքում՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք:

16) հաճախորդի գործարար բնութագիր՝ հաճախորդի եկամուտի աղբյուրների, գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների եւ միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների եւ ոլորտների, լիազորված անձանց եւ իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունը.

17) գործարքի մյուս կողմ՝ հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից, ով տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում են գործարքից բխող դրամական միջոցները կամ այլ գույքը.

18) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ այն անձը, ով օտարերկրյա պետությունում կամ տարածքում իրականացնում է կամ իրականացրել է բարձրաստիճան մակարդակով պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, մասնավորապես՝ պետության եւ կառավարության ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչները, բարձրաստիճան կառավարական, դատական կամ ռազմական պաշտոնյաները, պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների կառավարման մարմինների անդամները, քաղաքական կուսակցությունների ակնառու գործիչները:  Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց:

19) կենսական շահերի կենտրոն` այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեuական շահերը: Ընտանեկան կամ տնտեuական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), ուր բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը:

20) Լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

21) ներքին դիտարկումների մարմին՝ ֆինանսական հաստատության ստորաբաժանում կամ աշխատակից կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, որն  իրականացնում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ:

 22) ահաբեկչության հետ կապված անձ՝ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված անձանց եւ կազմակերպությունների կամ Լիազորված մարմնի կողմից ներկայացված ցանկերում, ինչպես նաեւ ահաբեկչության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձինք.

23) տիպաբանություն՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր սխեմաներ.

24) բարձր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով եւ Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող  եւ նրանց հետ փոխկապակցված.անձինք, ըստ ներկայացնողի արժեթղթերը կամ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները, օֆշորային տարածքները:

25) գործարար հարաբերության կամ գործարքի կասեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի եւ իրավաբանական շարժի ժամկետային արգելք.

26) գործարար հարաբերության կամ գործարքի իրականացման մերժում՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կատարման համար նախատեսված գործողությունների չիրականացում.

27) ֆինանսական միջոցների սառեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների փաստացի եւ իրավաբանական շարժի ժամկետային արգելք:

28) կեղծ բանկ («շել» բանկ)՝ բանկեր, որոնք գրանցված լինելով Հայաստանի Հանրապետությունում, դրա տարածքում փաստացի գտնվելու կամ գործունեության վայր չունեն եւ որոնք փոխկապակցված չեն գործող այլ ֆինանսական հաստատությունների հետ:
 
 

ԳԼՈՒԽ 2.

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են oրենքով եւ ներքին իրավական ակտերով uահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կողմից իրականացվող կաuկածելի գործարար հարաբերությունները եւ գործարքները բացահայտելու ու կանխելու ուղղությամբ, ինչպես նաեւ կատարել սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք oրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով պարտավոր են Լիազորված մարմին ներկայացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ` uույն oրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով uահմանված տեղեկությունները, այդ թվում օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

3. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք Լիազորված մարմնին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին:

ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձինք Լիազորված մարմնին են տրամադրում հետեւյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն`

1) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի հետ կապված  գործարքների.

2) անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.

3) կաuկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ` անկախ uույն մաuում նշված գումարի չափից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը հաշվետվություն տրամադրող անձանց մոտ առաջանում է հետեւյալ դեպքերում՝

1) ֆինանսական հաստատությունների մոտ՝ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

2) շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց (անշարժ գույքի գործակալների) մոտ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկացած դեպքում:

3) նոտարների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետեւյալ գործարքների մասով՝

ա. անշարժ գույքի առք ու վաճառք.

բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում.

գ. բանկային հաշիվների կառավարում.

դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում.

ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) օտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) օտարում (ձեռքբերում):

4) թանկարժեք մետաղների դիլերների եւ թանկարժեք քարերի դիլերների նկատմամբ՝ միայն կանխիկ դրամով կատարվող գործարքների մասով.

5) հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ՝ այնպիսի գործարքների դեպքում, երբ այդ անձինք՝

ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս.

բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ.

գ. իրավաբանական անձին տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր.

դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձեւավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ.

ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր:

6) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ՝ միայն առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) օտարման (ձեռքբերման), կամ 20 միլիոն դրամը գերազանցող կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) ձեւավորման կամ փոփոխության  հետ կապված պետական գրանցումների  մասով:

3. Փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված գործարքների մասին հաշվետվություն ներկայացնում են միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների առկայության դեպքում:

4. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին ու ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն է տրամադրվում Լիազորված մարմնին, ինչպես նաեւ այլ անձանց հայտնելու հաշվետվության կամ այլ տեղեկատվության տրամադրման փաuտի մաuին:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը սահմանում է Լիազորված մարմինը:

ՀՈԴՎԱԾ 6. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը, այդ թվում՝ դրանց կատարման փորձը պետք է որակվի որպես կասկածելի եւ դրա մասին սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվություն անմիջապես տրամադրվի Լիազորված մարմնին, եթե սույն օրենքով, Լիազորված մարմնի ներկայացրած ուղեցույցերով, իր ներքին իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) հիմքերի ու չափանիշների հիման վրա կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքների (գործարար հարաբերությունների) միջոցները հանցավոր գործունեության արդյունք են կամ կապված են ահաբեկչության ֆինանuավորման հետ:

2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը պետք է համարվի կաuկածելի՝ անկախ սույն հոդվածի 1-ին կետից նշվածից, եթե կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գործարար հարաբերությունում կամ գործարքում ներգրավված են այնպիսի ֆինանսական միջոցներ կամ այլ գույք, որոնք կապված են կամ նախատեսվում են օգտագործվել ահաբեկչության նպատակով, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից:

3. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է համարվել կաuկածելի, եթե`

1) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիuի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզեւ համապատաuխանում է oրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին, uակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ uտանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականացման համար հաշվետվություն տրամադրող անձի համար օրենքով նախատեսված տեղեկություններ.

2) գործարքի (գործարար հարաբերության) պայմանները չեն համապատաuխանում հաճախորդի գործարար բնութագրին, ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում uովորաբար կնքվող նման գործարքների (գործարար հարաբերությունների) պայմաններին կամ գործարար շրջանառության uովորույթներին.

3) հաշվետվություն տրամադրող անձի համար պարզ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքը (գործարար հարաբերությունը) ակնհայտորեն տնտեuական կամ իրավաչափ նպատակ չի հետապնդում.

4)  ըստ իր կատարման տրամաբանության եւ շարժի (դինամիկայի) գործարքը (գործարար հարաբերությունը) համապատասխանում է միջազգային լավագույն փորձով եւ Լիազորված մարմնի կողմից ներկայացված ուղեցույցներով սահմանված տիպաբանություններին.

5) հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման եւ սույն օրենքի 15-րդ հոդվածով  նախատեսված նույնականացման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից կամ նույնականացումից.

6) ֆինանսական հաստատությունների համար՝ ֆիզիկական անձը, որը փոխկապակցված է որեւէ իրավաբանական անձի հետ, իր անունից այլ իրավաբանական անձի փոխանցում (տրամադրում) է գումարներ, որն ակնհայտորեն իրականացվում է այդ իրավաբանական անձանց միջեւ պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կամ այդ իրավաբանական անձանց միջեւ այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար.

4. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել Լիազորված մարմնին նաեւ այն դեպքերում, երբ այդ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում սույն օրենքով, Լիազորված մարմնի կողմից ներկայացված ուղեցույցերով, հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված հիմքերից, սակայն կատարման տրամաբանությունը եւ շարժը (դինամիկան) հիմք են տալիս ենթադրելու, որ այն իրականացվում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

5. Լիազորված մարմնի կողմից ներկայացվող ուղեցույցերով կարող են uահմանվել գործարքը կամ գործարար հարաբերությունը կաuկածելի համարելու` uույն հոդվածի 4-րդ մաuով չնշված այլ հիմքեր, ինչպես նաեւ կասկածելի գործարքի հիմքերը որոշելու չափանիշներ:

6. Հաշվետվություն տրամադրող անձն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերն ու դրանց որոշման չափանիշները:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները (գործարար հարաբերությունները) կարող են  հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիտարկվել որպես կասկածելի գործարք (գործարար հարաբերություն) եւ դրանց մասին հաշվետվություն ներկայացվել Լիազորված մարմնին:

8. Գործարար հարաբերության կամ գործարքի կասկածելի լինելու մաuին իմանալու պահ է համարվում այն պահը, երբ հաշվետվություն տրամադրող անձը տվյալ գործարար հարաբերությունը կամ գործարքը որակել է կամ բավարար հիմքեր ուներ որակելու որպես կասկածելի:

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հաշվետվության մեջ նշվում են`

1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում նաեւ իրական շահառուի տվյալները ներառյալ՝

ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար).

բ. իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, իսկ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում՝ նաեւ հարկ վճարողի հաշվառման համարը.

գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաեւ հաճախորդի բանկային հաշվի համարը:

2) գործարքի առարկայի նկարագրությունը.

3) գործարքի գինը (արժեքը).

4) գործարքի կնքման ամuաթիվը:

2. Կաuկածելի գործարար հարաբերության կամ գործարքի մաuին հաշվետվության մեջ նշվում են նաեւ գործարքը կամ գործարար հարաբերությունը կաuկածելի համարելու հիմքը, չափանիշը, նկարագրությունը, ինչպես նաեւ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց եկամուտները սառեցված լինելու հանգամանքը:

3. Սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները պետք է ներկայացվեն հերթական համարով, հաշվետվություն տրամադրող անձի պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ (թղթային տարբերակները՝ նաեւ կնքված` կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը Լիազորված մարմնում:

4. Գործարար հարաբերությունում կամ գործարքում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի անվանումը:

5. Հաշվետվություն տրամադրող անձանց այն աշխատակիցները, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկումը, տվյալ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակվելու դեպքում պետք է տեղեկացված լինեն տվյալ հաճախորդի վերաբերյալ Լիազորված մարմնին տեղեկություն տրամադրելու փաստի մասին:

6. Հաշվետվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իuկ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքում` նաեւ (կամ) էլեկտրոնային եղանակով:

7. Հաշվետվության տրամադրման կարգը, ժամկետները եւ ձեւերը uահմանում է Լիազորված մարմինը նորմատիվ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 8. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է առավել ուշադրություն դարձնել՝

1) բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները (գործարար հարաբերությունները), ինչպես նաեւ անսովոր պայմաններով գործարքները (գործարար հարաբերությունները), որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն,

2) այնպիսի նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող գործարքները (գործարար հարաբերությունները), որոնք հանգեցնում են այդ գործարքների (գործարար հարաբերությունների) անանունությանը:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար ժամկետով պահպանի սույն հոդվածի առաջին մասով սահմանված գործարքների (գործարար հարաբերությունների) տվյալները եւ դրանք Լիազորված մարմնի հարցման հիման վրա տրամադրի նրան, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 9. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը եւ այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը եւ այլոք) պարտավոր են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը հարցման դեպքում տրամադրում է Լիազորված մարմնին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելու դեպքում իրավաբանական անձինք ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ընթացքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզավորման (նշանակման, թույլտվության տրման) ժամանակ պահանջել Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկություններ եւ ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

ԳԼՈՒԽ 3.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

ՀՈԴՎԱԾ 10. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

1. Լիազորված մարմնի գործառույթներն ու լիազորություններն են.

1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների, պետական մարմիններից ու կազմակերպություններից տեղեկությունների ստացումը.

2) ստացված հաշվետվությունների եւ այլ տեղեկությունների վերլուծությունը.

3) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հաղորդման ուղարկումը սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.

5) պետական, այդ թվում` վերահսկող եւ քրեական հետապնդման մարմիններից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.

6) օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաշվետվությունների սխալ կամ թերի լրացման կամ չներկայացման, ինչպես նաեւ ներքին իրավական ակտերում առկա թերությունների դեպքում դրանք շտկելու հանձնարարականների ներկայացումը.

7) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում  սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, ուղեցույցերի հաստատումը, տիպաբանությունների հրապարակումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող եւ այլ մարմինների ու կազմակերպությունների  հետ.

8) անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների կամ տիպաբանությունների տրամադրումը հաշվետվություն տրամադրող անձանց, որոնց հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են կասեցնել այդ անուններին (անվանումներին) կամ տիպաբանություններին համընկնող գործարար հարաբերությունները կամ գործարքները կամ մերժել դրանց իրականացումը.

9) սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

10) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.

11) ֆինանսական հաստատությունների եւ իրավաբանական անձանց նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.

12) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու վերաբերյալ որոշում կայացնելը.

13) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրված հաշվետվությունների վերաբերյալ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկատվության (հետադարձ կապի) տրամադրումը.

14) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը եւ այլ մարմինների կողմից իրականացվող ուսուցումը համակարգելը, ինչպես նաեւ 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.

15) իր իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.

16) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկման իրականացումը.

17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, տեղեկատվություն (այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) փոխանակելը.

18) սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ եւ գործառույթներ:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով Լիազորված մարմնում գործում է պատաuխանատու կառուցվածքային uտորաբաժանում՝ ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը Լիազորված մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված կանոնադրության եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է Լիազորված մարմնի համար սույն հոդվածի առաջին մասով սահմանված գործառույթներն ու լիազորությունները:

3. Լիազորված մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ռազմավարությունը, ամենամյա ծրագիրը, բյուջեն, ինչպես նաեւ իր իրավասու ստորաբաժանումների միջոցով իրականացնում է սույն հոդվածի առաջին մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերով սահմանված գործառույթներն ու լիազորությունները:

4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին եւ աշխատակիցներին նշանակում է Լիազորված մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:

5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնն իր գործառույթների կատարման համար հաշվետու է Լիազորված մարմնի կառավարման բարձրագույն մարմնին:

6. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից սույն օրենքի նպատակներից ելնելով տեղեկատվության ստացման եւ վերլուծության ընթացքում այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի միայն Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցներին:

7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի է ստացվող եւ պահպանվող տեղեկատվությունը, օրենքով եւ Լիազորված մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում եւ դրանց դադարումից հետո, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման դեպքում: Այդպիսի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:

8. Լիազորված մարմինը չի կարող ենթարկվել վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իր գործառույթների կատարման համար՝ այդ գործառույթները պատշաճ կատարելու դեպքում:

9. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների կատարման համար՝ այդ պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 11. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԸ

1. Լիազորված մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը սահմանում են՝

1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների եւ դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները.

2) ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի նույնականացման, պատշաճ (այդ թվում՝ հավելյալ) ուսումնասիրության, տեղեկությունների հաշվառման, հավաքագրման ու թարմացման նվազագույն կանոնները.

3) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկությունների) հաշվառմանն ու պահպանմանը ներկայացվող նվազագույն կանոնները.

4) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.

5) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող նվազագույն կանոնները.

6) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը եւ օրինակելի ձեւը.

7) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

8) պարտադիր տեղեկացման եւ կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) մասին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից Լիազորված մարմնին տեղեկությունների ներկայացման ձեւերը, ժամկետները եւ կարգը.

9) ֆինանսական հաստատությունների կողմից գործարքների (գործարար հարաբերությունների) կասկածելիության որոշման եւ այդ կապակցությամբ Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.

10) ֆինանսական հաստատությունների` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները.

11) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման կարգը, ձեւերը եւ ժամկետները.

12) սույն օրենքով սահմանված այլ հարցեր:

2. Լիազորված մարմնի կողմից ընդունվում եւ հաշվետվություն տրամադրող անձանց ներկայացվում են նաեւ սույն օրենքի, դրա հիման վրա ընդունվող նորմատիվ իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցեր, այդ թվում՝ հրապարակվում են տիպաբանություններ:

ՀՈԴՎԱԾ 12. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1.Հաշվետվություն տրամադրող անձին կամ Լիազորված մարմնին արգելվում է հրապարակել կամ այլ կերպ տրամադրել որեւէ տեղեկատվություն (բացառությամբ՝ օրենքով սահմանված կարգով Լիազորված մարմնին, քրեական հետապնդման մարմիններին կամ այլ մարմիններին տրամադրվող տեղեկատվության), որը կբացահայտի կամ կարող է նպաստել բացահայտմանը.

1) ցանկացած անձի, ով տրամադրել է կասկածելի գործարքը (գործարար հարաբերությունը) եւ (կամ) մասնակցել է դրա մասին Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրմանը կամ Լիազորված մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին հաղորդման տրամադրմանը.

2) կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն տրամադրելու փաստը, որը տրամադրվել է Լիազորված մարմնին կամ Լիազորված մարմնի կողմից այլ մարմիններին:

ԳԼՈՒԽ 4.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 13. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով Լիազորված մարմինը uույն oրենքով նախատեuված կարգով եւ uահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդման մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրա:

2. Լիազորված մարմինը, սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:

3. Լիազորված մարմինը քրեական հետապնդման մարմիններին հաղորդում է ուղարկում այն դեպքերում, երբ հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է այն եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ: Հաղորդման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն հաղորդման, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կարող են ներկայացվել նաեւ հաղորդման մեջ նշված հանգամանքները հավաստող այլ նյութեր: Հաղորդումը կամ ի լրումն հաղորդման տրամադրված նյութերը կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա Լիազորված մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմանվոր կասկածի կամ դեպքի վերաբերյալ: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում է 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ Լիազորված մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող եւ իրավապահ մարմինները պետք է այդ տեղեկատվությունը Լիազորված մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաղորդումների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաեւ կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են Լիազորված մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:

7. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն եւ Լիազորված մարմնի կողմից սահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում Լիազորված մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝

1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, այդ գործերի հետ կապված այլ հանցագործությունների թիվը եւ նկարագրությունը,

2) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի քննության ընթացքում կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի,

3) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաեւ դադարեցման պատճառները,

4) դատական քննության փուլում գտնվող փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի թիվը եւ նկարագրությունը.

5) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի, այդ գործերի հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական եւ արդարացման) թիվը, դրանցով կիրառված պատիժները, ինչպես նաեւ բռնագրավված գույքի արժեքը.

6) Լիազորված մարմնի կողմից չլիցենզավորվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցները:

ՀՈԴՎԱԾ 14. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Lիազորված մարմինը եւ պետական մարմինները համագործակցում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող  միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ  միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Lիազորված մարմինը փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն (այդ թվում օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտավորությունների հիման վրա ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն եւ այդ տեղեկատվությունն օգտագործում են միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որեւէ երրորդ անձի բացահայտել, ինչպես նաեւ քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործել կամ տրամադրել ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով Լիազորված մարմինը իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքել ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Հաճախորդի հետ որեւէ գործարար հարաբերություն կարող է հաստատվել կամ միանգամյա գործարք կարող  է կնքվել միայն հաշվետվություն տրամադրող անձանց կողմից նույնականացման համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը (տեղեկությունները) ստանալուց եւ դրանց իսկությունը ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձինք կարող են ձեռքբերել սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունները եւ ստուգե? դրանց իսկությունը նաեւ գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ ժամկետում, եթե արդյունավետորեն կանխարգելված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը եւ դա անհրաժեշտ է բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է նույնականացնեն իրենց հաճախորդներին եւ ստուգեն նրանց ինքնությունը՝ իրավասու աղբյուրներից ստացված արժանահավատ փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հիման վրա, երբ

1) հաստատվում են գործարար հարաբերություններ.

2) կատարվում է միանգամյա գործարք, այդ թվում՝ ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին համարժեք դրամ կամ արտարժույթ, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ այլ իրավական ակտերով.

3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող նախկինում ձեռք բերված տեղեկատվության հավաստիության կամ ամբողջականության մասին.

4) կասկածներ են առաջանում փողերի լվացման եւ (կամ) ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ:

3. Հաճախորդներին նույնականացնելիս եւ ինքնությունը ստուգելիս`

1) ֆիզիկական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի անձի անունը, ազգանունը, անձը հաuտատող փաuտաթղթի տվյալները, բնակության վայրը, ծննդյան ամսաթիվը, վայրը, իսկ՝ անհատ ձեռնարկատերերի համար՝ նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

2) իրավաբանական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը  եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

4. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու իրական շահառուի առկայությունը եւ առկայության դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, նույնականացնի ու ստուգի նրա ինքնությունը:

5. Այն դեպքում, երբ հաճախորդի կողմից հանդես է գալիս լիազորված անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է նաեւ նույնականացնել այդ անձին եւ ստուգել նրա ինքնությունը:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ձեռնարկի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերին համարժեք միջոցներ՝ բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

7. Ֆինանսական հաստատությունը պետք է ունենա ներքին իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման ընթացակարգեր՝ պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ կամ առկա է բարձր ռիսկի այլ չափանիշ:

8. Բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Քաղաքական ազդեցություն ունեցող անձի առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է նաեւ.

1) հաճախորդի հետ գործարար  հարաբերություն հաստատելուց առաջ ստանա ավագ ղեկավարության հավանությունը.

2) ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ հաճախորդի եկամուտների եւ գործարար հարաբերության կամ միանգամյա գործարքի առարկա գումարների աղբյուրը պարզելու համար.

3) իրականացնի նոր հաստատվող եւ ընթացիկ գործարար հարաբերությունների մոնիտորինգ:

9. Եթե հաճախորդը կամ գործարքի մյուս կողմը օտարերկրյա իրավաբանական անձ է, կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա oրենuդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա ֆինանսական հաստատությունն իր ներքին իրավական ակտերով uահմանված կարգով պարտավոր է պարզել եւ գրառել նաեւ այդ անձանց կենuական շահերի կենտրոնը եւ եկամտի աղբյուրները:

10. Բանկերն իրենց ներքին իրավական ակտերով պետք է uահմանեն օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվների բացման եւ վարման կարգը, ինչպեu նաեւ օտարերկրյա բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման եւ վարման առանձնահատկությունները, որպեսզի հավաստիանան, որ իրենք թղթակցային հարաբերություններ չեն հաստատել կեղծ բանկերի հետ կամ այն բանկերի հետ, որոնք թույլատրում են կեղծ բանկերի կողմից իրենց հաշիվների օգտագործումը: Օտարերկրյա բանկերի հետ թղթակցային հարաբերությունների դեպքում բանկերը պետք է.

1) հավաքեն նորմատիվ եւ ներքին իրավական ակտերով սահմանված բավարար տեղեկատվություն, որպեսզի ամբողջությամբ պարզեն թղթակից բանկի գործունեության բնույթը եւ հիմք ընդունելով հրապարակային ու ներքին իրավական ակտերով սահմանված այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ այն, թե արդյոք այդ բանկը ներգրավված է եղել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման քրեական հետապնդման կամ որեւէ այլ վարույթի մեջ,

2) ընդունելով հրապարակային եւ այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավը եւ այն վերահսկողությունը, որը տարածվում է նրա վրա,

3) իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով՝ գնահատեն թղթակից բանկի կողմից իրականացվող՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ  պայքարի ներքին ընթացակարգերը,

4) թղթակցային հարաբերություն հաստատելուց առաջ ստանան ավագ ղեկավարության հավանությունը,

5) փաստաթղթավորեն թղթակից բանկերից յուրաքանչյուրի համապատասխան գործառույթները

6) հավաստիանան, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից բանկը պարզել է իր հաշիվների նկատմամբ հասանելիություն ունեցող հաճախորդների ինքնությունը եւ անընդհատ հիմունքներով իրականացնում է նրանց ընթացիկ մոնիտորինգ եւ որ այն հարցման դեպքում կարող է թղթակից բանկին տրամադրել հաճախորդի ինքնության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

11. Հաշվետվություն տրամադրող անձանց համար հաճախորդի նույնականացման եւ տեղեկությունների իսկության ստուգման ժամանակ հիմք չեն կարող ծառայել հաշվետվություն տրամադրող այլ անձանց, մասնագիտացված միջնորդների կամ երրորդ անձանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից հաճախորդի նույնականացման եւ տեղեկությունների իսկության ստուգման արդյունքում ստացված տվյալները:

12. Սույն գլխով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության կանոնները հաշվետվություն տրամադրող հետեւյալ անձանց նկատմամբ տարածվում են ներքոնշյալ դեպքերում՝

1) անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց (անշարժ գույքի գործակալների) նկատմամբ՝ միայն այն գործարքների մասով, որոնք կապված են հաճախորդի համար անշարժ գույքի առքի ու վաճառքի հետ:

2) նոտարների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ինվեստիցիոն ընկերությունների նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետեւյալ գործարքների մասով՝

ա. անշարժ գույքի առք ու վաճառք.

բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում.

գ. բանկային հաշիվների կառավարում.

դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում.

ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) առք ու վաճառք, կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առք ու վաճառք:

3) թանկարժեք մետաղների դիլերների եւ թանկարժեք քարերի դիլերների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ կանխիկ դրամով կատարվող գործարքների մասով, իսկ կասկածելի գործարքների դեպքում` եթե գործարքի գումարը գերազանցում է  5 միլիոն ՀՀ դրամը:

4) շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձանց եւ խաղատների նկատմամբ՝ միայն հաճախորդի կողմից կատարվող գործարքների (խաղանիշերի գնման, խաղադրույքների կատարման կամ շահումների) մասով՝ եթե գործարքի գումարը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը:

5) հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ հետեւյալ գործարքներից որեւէ մեկի դեպքում՝

ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս.

բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ.

գ. իրավաբանական անձի համար տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր.

դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձեւավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ.

ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր:

ՀՈԴՎԱԾ 16. ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆԸՆԴՀԱՏ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

1.Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն: Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում հաշվետվություն տրամադրող անձինք իրականացնում են հաճախորդի հետ գործարքների մոնիտորինգ, որպեսզի հավաստիանան հաճախորդի, նրա գործարար բնութագրի եւ ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկատվության, իսկ անհրաժեշտության դեպքում, եկամուտների աղբյուրի իսկության հարցում:

2.Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է իրենց կողմից սահմանված հաճախականությամբ թարմացնեն գործարար հարաբերությունում հաճախորդի նույնականացման արդյունքում ստացված տվյալները:

ՀՈԴՎԱԾ 17. ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԿԵՂԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ

1. Արգելվում է բացել, սպասարկել կամ տրամադրել.

1)  անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ, ինչպես նաեւ այլ վճարային փաստաթղթեր.

2)   միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ:

2. Ըստ ներկայացնողի արժեթղթերը կամ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները համարվում են բարձր ռիսկի չափանիշներ:

3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ստեղծել կեղծ բանկ («շել» բանկ):

ՀՈԴՎԱԾ 18. ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ֆինանսական հաստատությունները դրամական փոխանցումներ իրականացնելիս անկախ հաշվի բացման հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով պետք է պարզեն եւ ստուգեն նման փոխանցումներ կատարողների ինքնությունը: Այդ ինքնությունը պարզելու եւ ստուգելու նպատակով պետք է պահանջվեն եւ պահպանվեն փոխանցում կատարողի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը,

2) հաշվի համարը (բացակայության դեպքում՝ եզակի հղման համարը)

3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկատվությունը, ներառյալ՝ փոխանցումը կատարողի հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի համարը) պետք է ներառվեն փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում:

3. Ֆինանսական հաստատությունները պետք է պահպանեն սույն հոդվածով սահմանված եւ նույնականացման արդյունքում ձեռքբերված տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաշվի (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի համարի)  վերաբերյալ տվյալներն ու գործարար նամակագրությունն առնվազն 5 տարի, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ ավելի երկար:

4. Հաճախորդի նույնականացման եւ գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ տվյալները հարցման դեպքում պետք է տրամադրվեն Լիազորված մարմնին:

5. Սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կիրառվում՝

1) ֆինանսական հաստատությունների միջեւ իրենց անունից կատարվող փոխանցումների նկատմամբ

2) կրեդիտ կամ դեբետ քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, երբ գործարքի պայմաններում առկա է տեղեկատվություն այդ քարտերի համարների վերաբերյալ:

6. Դրամական փոխանցում իրականացնող հաշվետվություն տրամադրող անձինք՝

1) պետք է մերժեն դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը.

2) պետք է մերժեն դրամական փոխանցման ստացումը, եթե  դրամական փոխանցումը չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ կասկածելի գործարքի մասին հաշվետվություն տրամադրել Լիազորված մարմնին:

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացնեն  այն անձանց (ներառյալ՝ ֆինանսական հաստատությունների) հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ միանգամյա գործարք կնքելիս, որոնք բնակվում (գտնվում) են oտարերկրյա այն պետություններում կամ տարածքներում, որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի միջազգային պահանջները:

2. Լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ եւ հիմք ընդունելով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները՝ սահմանում եւ թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված պետությունների կամ տարածքների ցանկը:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանձնարարել oտարերկրյա պետություններում կամ տարածքներում (ներառյալ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պետություններում կամ տարածքներում) գտնվող իրենց մաuնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կիրառել uույն oրենքի եւ uույն oրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, եթե uույն oրենքը եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը uահմանում են ավելի խիuտ նորմեր, քան մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության oրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության oրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն oրենքի եւ uույն oրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, մաuնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մասին տեղեկացնեն հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող  անձը՝ Լիազորված մարմնին:

ՀՈԴՎԱԾ 20. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձինք Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է պահպանեն սույն օրենքով պահանջվող առնվազն հետեւյալ  տեղեկատվությունը՝

1) հաճախորդի նույնականացման տվյալներ, այդ թվում՝ հաշվեհամարի եւ հաշվի շարժի վերաբերյալ տվյալներ եւ գործարար թղթակցության տվյալներ՝ գործարար հարաբերության ավարտից հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար:

2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալներ, որոնք հնարավորություն կտան վերականգնել գործարքի (գործարար հարաբերության) իրական պատկերը՝ գործարքի կատարումից (գործարար հարաբերության դադարեցումից) հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար:

 2. Սույն օրենքով պահանջվող եւ հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկատվությունը պետք է բավարար լինի Լիազորված մարմնի կողմից կամ օրենքով սահմանված դեպքերում՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող գործարքների (գործարար հարաբերությունների) վերաբերյալ ամբողջական տեղեկությունների տրամադրման համար:

ԳԼՈՒԽ 6.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 21. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Ֆինանսական հաստատությունները պետք է ունենան փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (կարգ, կանոն, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Uույն մաuով նախատեuված ներքին իրավական ակտերը պետք է uահմանեն առնվազն՝

1) այն ներքին ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ տեղեկատվության պահպանման նպատակով.

2) հաճախորդի պատշաճ եւ հավելյալ ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ցանկը.

3) ներքին իրավական ակտով նախատեuված ընթացակարգերի եւ պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.

4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ներքին ընթացակարգը.

5) կասկածելի եւ այլ գործարքների (գործարար հարաբերությունների) մասին տեղեկատվության հավաքագրման, գրանցման եւ պահպանման ընթացակարգերը.

6) կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (իրականացման մերժման), ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ներքին ընթացակարգերը.

7) ներքին դիտարկումների մարմնի կամ սույն օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման եւ վերապատրաստման  պահանջները.

8) գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշները.

9) Լիազորված մարմնին հաշվետվություն տրամադրելու ներքին ընթացակարգը.

10) uույն oրենքով, Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ներքին ընթացակարգերը:

2. Uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված ներքին իրավական ակտերից մեկական oրինակ ֆինանսական հաստատությունները դրանց հաuտատման, ինչպեu նաեւ դրանցում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են Լիազորված մարմնին: Լիազորված մարմնի պահանջով ֆինանսական հաստատությունները պարտավոր են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում:

ՀՈԴՎԱԾ 22. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են ունենալ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ գործառույթները վերապահել մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձանց  (այսուհետ՝ ներքին դիտարկումների մարմին):

2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով եւ մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա անցնեն որակավորում:

3. Ներքին դիտարկումների մարմինը ապահովում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից Լիազորված մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

4. Ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով uահմանված կարգով եւ հաճախականությամբ, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուuումնաuիրում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից իրականացված գործարքների (գործարար հարաբերությունների), կառուցվածքային եւ տարածքային uտորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատաuխանությունը uույն oրենքին, uույն oրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերին եւ ներքին իրավական ակտերին: Ուuումնաuիրության արդյունքների, ինչպես նաեւ Լիազորված մարմնի կողմից ներկայացված այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների ստորաբաժանումը հաշվետվություն է ներկայացնում հաշվետվություն տրամադրող  անձի կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին):

5. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է եւ պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ: Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա իր կառավարման բարձրագույն մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնել հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները:

ՀՈԴՎԱԾ 23. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Ֆինանսական հաստատությունները պետք է իրականացնեն ներքին աուդիտ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքերում եւ հաճախականությամբ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Ֆինանսական հաստատությունները Լիազորված մարմնի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման եւ  արդյունավետության մակարդակը:

ԳԼՈՒԽ 7.

ԿԱUԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱUԵՑՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՂՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 24. ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱUԵՑՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ֆինանսական հաստատությունն իրավունք ունի մինչեւ 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում պարտավոր է 5 օրով կաuեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքը՝ փողերի լվացման կասկածի առկայության դեպքում եւ այդ մասին անմիջապես Լիազորված մարմնին ներկայացնել սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է 10 օրով կասեցվել Լիազորված մարմնի որոշմամբ՝ Լիազորված մարմնին տրամադրված հաշվետվությունների եւ (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին Լիազորված մարմնի որոշումը ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից պետք է կատարվի անմիջապես:

3. Լիազորված մարմինը ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում որոշում է կայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու, կամ քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու հիմքերը պարզելու նպատակով Ֆինանսական դիտարկումների կենտրոնին 5 օրյա ժամկետ տրամադրելու, կամ կասեցման որոշումը վերացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում Լիազորված մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է վերացված:

4. Քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդումը ստանալու պահից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու ժամկետը համարվում է 10 օրով երկարացված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել:  Քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու վերաբերյալ Լիազորված մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը;

5. Ֆինանսական հաստատության կամ Լիազորված մարմնի՝ գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու մասին որոշումը, մինչեւ, կասեցման ժամկետի ավարտը, կարող է վերացվել միայն Լիազորված մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կասկածը հիմնավորված չէ:

6. Հաշվետվություն տրամադրող անձն պարտավոր է չհաստատել կամ չիրականացնել գործարար հարաբերություն կամ չկնքել գործարք, եթե օրենքով սահմանանված կարգով ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր չի լինում կատարել սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված հաճախորդների նույնականացումը, բացառությամբ 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքի:

7. Գործարար հարաբերություն չիրականացնելու կամ չհաստատելու կամ գործարք չկնքելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է քննարկի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի մասին Լիազորված մարմնին հաշվետվություն ներկայացնելու հարցը:

8. Ոչ ֆինանսական հաստատությունն իրավունք ունի, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում պարտավոր է մերժել գործարար հարաբերությունը կամ գործարքը՝ փողերի լվացման կասկածի առկայության դեպքում եւ այդ մասին անմիջապես ներկայացնել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն Լիազորված մարմնին:

ՀՈԴՎԱԾ 25. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է հրապարակի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր եւ ապահովի այդ ցանկերում ներառված, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված այլ անձանց ֆինանսական միջոցների անմիջապես սառեցումը:

2. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված կազմակերպությունները սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1 հոդվածի իմաստով համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:

3. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը կայացնում են հաշվետվություն տրամադրող անձը կամ Լիազորված մարմինը՝ 5 օրյա ժամկետով: Հաշվետվություն տրամադրող անձը սառեցման մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին Լիազորված մարմնին անմիջապես ներկայացնում է սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:

4. Հաշվետվություն տրամադրող անձի՝ ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը, մինչեւ սառեցման ժամկետի ավարտը, կարող է վերացվել միայն Լիազորված մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ հաշվետվություն տրամադրող անձի միջնորդությամբ:

5. Սառեցման մասին Լիազորված մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում Լիազորված մարմինը որոշում է կայացնում դրա մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին կամ սառեցման որոշումը վերացնելու մասին: Լիազորված մարմնի կողմից սույն կետով սահմանված ժամկետում որոշում չկայացնելու դեպքում սառեցման մասին որոշումը համարվում է վերացված:

6. Քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդում ստանալու պահից սառեցման ժամկետը համարվում է 10 օրով երկարացված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել:

7. Անձն իրավունք ունի դատական կարգով Լիազորված մարմնից պահանջել իր սառեցված ֆինանսական միջոցների հաշվին կատարել իր ընտանեկան, բժշկական եւ այլ անձնական նպատակներով վճարումներ: Դատական կարգով այդպիսի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով սահմանված համաձայնության ստացումից հետո, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է  ՄԱԿ-ի կողմից սահմանված ցանկերում:

ԳԼՈՒԽ 8.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 26. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են վերահսկող մարմինները: Լիազորված մարմնի առաջարկով վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձի մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկությունների հիման վրա:

2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականանացված ստուգման արդյունքների, ինչպես նաեւ կիրառված պատասխանատվության միջոցների մասին Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով վերահսկող մարմինները տեղեկացնում են Լիազորված մարմնին:

3. Ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմինները պետք է Լիազորված մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առեւտրային կազմակերպություններին ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Այդ նպատակով ոչ առեւտրային կազմակերպությունները պարտավոր են առնվազն 5 տարի պահպանել հետեւյալ տեղեկությունները՝

1) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.

2) հիմնադիր փաստաթղթերը եւ կառավարման մարմինների որոշումները.

3) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազորված մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ մարմիններ կարող են ոչ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ:

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների կատարման համար՝ այդ պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում:

2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3 Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է հետեւյալ պատասխանատվության միջոցների կիրառումը.

1) Սույն oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաեւ «ա», «բ» եւ «գ» կետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձեւը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2) Սույն oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3) Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելը առաջացնում է նախազգուշացման հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

4) Սույն oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

5)  Սույն oրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարտականությունը խախտելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

6) Սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանք նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

7) Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

8) Սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

9) Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

10) Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով:

11) Սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

5. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան լիցենզավորող (նշանակող) մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

6. Որեւէ վերահսկող մարմնի կողմից չլիցենզավորվող (չնշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են Լիազորված մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

7. Լիազորված մարմնի աշխատակիցների կողմից uույն oրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` Լիազորված մարմին ներկայացված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպեu նաեւ առեւտրային եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապoրինի հրապարակումը առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:

8. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 28. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ՝ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, ինչպես նաեւ կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, ինչպես նաեւ կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով կարող է արգելվել հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:

3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ՝ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, ինչպես նաեւ հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, ինչպես նաեւ ուժը կորցրած է ճանաչվում այդ անձի լիցենզիան կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով արգելվում է հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:

5. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառվում են Լիազորված մարմնի կողմից դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 6. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց եւ իրավաբանական անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան վերահսկող մարմնի կողմից, իսկ վերահսկող մարմնի բացակայության դեպքում՝ Լիազորված մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 29. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթuուներորդ oրվանից:

2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման  պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացման) պահանջների ամրագրումից հետո:

3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների oրինականացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
----------------------------------------------------------------------------------------------

Ներկայացվող «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) եւ դրա ընդունման կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ օրենսդրական փաթեթ) մշակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետների համատեղ աշխատանքի շնորհիվ:

2008 թվականին նախատեսվում է Եվրախորհրդի փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների գնահատման  փորձագետների (ՄԱՆԻՎԱԼ) հանձնաժողովի կողմից ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության եւ դրա ներդրման արդյունքների 3-րդ փուլի գնահատումը: Գնահատումը կատարվելու է ՖԱԹՖ-ի 40+9 ստանդարտների, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում այլ միջազգային ստանդարտների հիման վրա: Գնահատմանը նախապատրաստվելու եւ ՀՀ օրենսդրությունը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին համապատասխանեցելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են լայն ընդգրկում ունեցող վերլուծական աշխատանքներ:

Այսպես, «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում որոշվել է իրականացնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության ինքնագնահատում: Այդ նպատակով տեխնիկական օժանդակություն է հայցվել Արժույթի միջազգային հիմնադրամից: 2006թ. հուլիս ամսին ԱՄՀ իրավաբանական դեպարտամենտի փորձագետների հետ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների աշխատակիցներից կազմվել է աշխատանքային խումբ, որն աշխատել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության վերանայման ու բարեփոխման ուղղությամբ եւ որպես արդյունք՝ կազմել է ներկայացված oրենսդրական փաթեթը: Քանի որ քննարկումների արդյունքում առաջ է եկել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները մեծածավալ են, որոշվել է Օրենքի նախագիծը ներկայացնել նոր խմբագրությամբ ընդունման: Օրենքի նախագիծը քննարկվել եւ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Նշված նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ունեն հետեւյալ հիմնական նպատակները.

1.Ընդլայնել  հաշվետվություն տրամադրող անձանց ցանկը

Հաշվետվություն տրամադրող անձանց ցանկում ներառված ոչ ֆինանսական հաստատությունների եւ անձանց շրջանակը համապատասխանեցվել է ՖԱԹՖ-ի ստանդարտներին:  Ավելացվել են հետեւյալ հաշվետվություն տրամադրող անձինք.

- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն (կենտրոնական դեպոզիտարիան).

- անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (անշարժ գույքի գործակալները).

- նոտարները.

- փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք.

- անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք.

- անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք.

- թանկարժեք մետաղների եւ քարերի դիլերները.

- հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք.

- իրավաբանական անձանց գրանցող մարմինը (պետական ռեգիստրը):

Միեւնույն ժամանակ, ՖԱԹՖ-ի ստանդարտներին համապատասխան հստակեցվել են նաեւ ոչ ֆինանսական հաստատություն կամ անձ, ինչպես նաեւ պետական մարմին հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ կիրառվող Օրենքի պահանջները:

2. Նախատեսել գործարքի իրական շահառուի կամ բենեֆիցիար սեփականատիրոջ պարզման մեխանիզմները

Իրական շահառուին պարզելու պահանջը նախատեսված է ՖԱԹՖ-ի 5-րդ, 6-րդ, 10-րդ, 21-րդ, 24-րդ, 33-րդ, 34-րդ ստանդարտներով, ինչպես նաեւ Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի՝ հաճախորդի նույնականացման վերաբերյալ դրույթներով: Այդ ստանդարտներով նախատեսված մեխանիզմները սահմանվել են Օրենքի նախագծի 3-րդ, 7-րդ, 15-րդ հոդվածներում:

3. Ամրագրել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը եւ նրանց մասնակցությամբ գործարքների մոնիտորինգի կարգը

Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հավելյալ ուսումնասիրության պահանջը սահմանվում է ՖԱԹՖ-ի 6-րդ ստանդարտով, որը ներ է դրվել Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով եւ 15-րդ հոդվածով:

4. Հստակեցնել եւ ընդլայնել կասկածելի գործարքների չափանիշները

Այդ չափանիշները հրապարակվում են միջազգային տարբեր կառույցների (ՖԱԹՖ, Եվրասիական խումբ, Էգմոնտ խումբ եւ այլն) կողմից՝ տարբեր երկրներում տարածված ՓԼ/ԱՖ սխեմաների ընդհանրացման հիման վրա: Այդ առումով, Օրենքի 6-րդ հոդվածում, ՖԱԹՖ-ի 13-րդ ստանդարտի եւ 4-րդ հատուկ ստանդարտի համաձայն, որպես կասկածելի գործարքի պարտադիր հիմք է համարվել ահաբեկչության ֆինանսավորման կասկածը, ինչպես նաեւ ընդլայնվել են կասկածելի գործարքի ոչ պարտադիր հիմքերը: Բացի այդ, Լիազորված մարմնին իրավունք է վերապահվել իր ուղեցույցներով հրապարակել նաեւ կասկածելի գործարքների այլ չափանիշներ, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ տիպաբանություններ:

6. Ամրագրել գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցման պահանջը

Բոլոր բարդ եւ անսովոր մեծ գումարով գործարքներով կամ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ առավել ուշադրություն դարձնելու պահանջը նախատեսված է ՖԱԹՖ-ի 11-րդ ստանդարտով: Այդ ստանդարտն ամրագրվել է Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով:

7. Սահմանել Լիազորված մարմնի եւ պետական այլ մարմինների միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային համագործակցության բարեփոխված ընթացակարգեր

Լիազորված մարմնի եւ պետական այլ մարմինների համագործակցության ընթացակարգերը նախատեսվել են համագործակցության նախորդած փորձի, ինչպես նաեւ օտարերկրա իրավական կարգավորման լավագույն փորձի հիման վրա: Այդ իմաստով օրենսդրորեն ամրագրվել է համագործակցության համաձայնագրերի կնքման հնարավորությունը (Օրենքի նախագծի 13-րդ հոդված): Նույն հոդվածով նախատեսվել են նաեւ տեղեկատվության փոխանակման կարգը, տրամադրված տեղեկատվության օգտագործման արդյունքների վերաբերյալ հետադարձ կապի ապահովման հնարավորությունը, վիճակագրության ամփոփմանը վերաբերող պահանջները:

Միջազգային համագործակցությանը վերաբերող Օրենքի նախագծի 14-րդ հոդվածի մշակման ժամանակ հիմք են ընդունվել ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի կողմից սահմանված համագործակցության սկզբունքները:

8. Ամրագրել Լիազորված մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի եւ հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերի նվազագույն պահանջները

Քանի որ միջազգային փորձի հիման վրա ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներպետական ստանդարտներն ամրագրվում են ոչ միայն օրենքի, այլեւ տարբեր կանոնակարգերի եւ ներքին իրավական ակտերի մակարդակով, ուստի անհրաժեշտ է նաեւ այդ ակտերի նվազագույն պահանջները սահմանել Օրենքի նախագծում (11-րդ եւ 21-րդ հոդվածներ):

9. Նախատեսել դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունները

Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունների ամրագրման համար հիմք է հանդիսացել ՖԱԹՖ-ի 7-րդ հատուկ ստանդարտը: Հստակ սահմանվել են նաեւ այն դեպքերը, երբ դրամական փոխանցումներին ներկայացվող պահանջները չեն կիրառվում, ինչը սահմանելուց հաշվի է առնվել այդ դեպքերի ռիսկայնության ցածր մակարդակը:

10. Ապահովել Լիազորված մարմնի, հաշվետու անձանց եւ նրանց աշխատակիցների պաշտպանվածությունն օրենքի շրջանակներում իրենց պարտականությունների կատարման դեպքում

Օրենքի 5-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 5-րդ մասերով եւ 12-րդ հոդվածով սահմանված Լիազորված մարմնի, հաշվետու անձանց եւ նրանց աշխատակիցների պաշտպանվածությունը բխում է ՖԱԹՖ-ի 14-րդ եւ 26-րդ ստանդարտների պահանջներից եւ կարեւորվում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարում ներգրավված անձանց պարտականությունների անխոչընդոտ կատարման ապահովման տեսանկյունից:

11. Առավել լիարժեքորեն սահմանել Լիազորված մարմնի լիազորությունները եւ գործառույթները

Գործող Օրենքի տեքստում Լիազորված մարմնի լիազորությունները սահմանող առանձին հոդված առկա չէ, որը իրավակիրառման տեսանկյունից բարդեցնում է Լիազորված մարմնի աշխատանքները: Օրենքի նախագծում առաջարկվում է առանձին՝ 10-րդ հոդվածով թվարկել Լիազորված մարմնի լիազորությունները եւ գործառույթները: Այդ լիազորություններն էականորեն ճշգրտվել են եւ համապատասխանեցվել են Էգմոնտ խմբի կողմից առաջարկվող գործառույթներին, ինչպես նաեւ օտարերկրյա համանման իրավասու մարմինների իրավասություններին:

12. Սահմանել այն դեպքերը, երբ պահանջվում է հաճախորդի պարտադիր նույնականացում, ինչպես նաեւ նույնականացման եւ ինքնության ստուգման տվյալների նվազագույն պահանջները

Օրենքի նախագծի 15-րդ հոդվածով նախատեսված հաճախորդի նույնականացման դեպքերը նախատեսված են ՖԱԹՖ-ի 5-րդ ստանդարտով: Դրանով հաշվետու անձինք հնարավորություն են ունենում հստակեցնել այն պահը եւ դեպքերը, երբ իրենցից պահանջվելու է իրականացնել հաճախորդի նույնականացում: Հաճախորդի նույնականացման եւ ինքնության ստուգման համար պահանջվող տեղեկությունները սահմանվել են այն նպատակով, որպեսզի երաշխավորվի բոլոր հաշվետու անձանց կողմից նույնականացման միատեսակ եւ նվազագույն ստանդարտի կիրառությունը:

13. Սահմանել գործարար հարաբերությունում հաճախորդի գործարար կերպարի պարզման եւ գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիտորինգի կարգը

Գործող Օրենքում բացակայում են հաճախորդի գործարար կերպարի պարզման եւ ընթացիկ մոնիտորինգի վերաբերյալ պահանջները, ինչը նախատեսվում է ՖԱԹՖ-ի 5-րդ եւ 6-րդ ստանդարտներով: Այդ պահանջները հատկապես կարեւորվում են հաճախորդի նույնականացումից հետո նրա վերաբերյալ տվյալներն անընդհատ թարմացնելու, ներքին ռիսկերը գնահատելու, ռիսկերի վրա հիմնված ներքին դիտարկումներ իրականացնելու եւ որպես արդյունք՝ կասկածելի գործարքների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նշված պահանջները նախատեսվել են Օրենքի նախագծի 16-րդ հոդվածով:

14. Սահմանել հաշվետու անձանց ներքին դիտարկումների ստարաբաժանման գործառույթները

Ներքին դիտարկումների առանձնացված ստորաբաժանում ունենալու պահանջը, այդ ստորաբաժանման գործառույթներն ու պարտականությունները, գործունեության հետ կապված այլ առանձնահատկությունները նախատեսված չեն գործող Օրենքի տեքստում: Այդ պահանջները հստակեցված են Օրենքի նախագծի 22-րդ հոդվածում, ինչը բխում է ՖԱԹՖ-ի 15-րդ ստանդարտից: Ներքին դիտարկումների ինքնուրույն ստորաբաժանում ունենալը, դրա գործառույթների անկախությունը եւ երաշխիքներն ապահովելը միջազգային պրակտիկայում դիտվում է որպես հիմնական նախադրյալ հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին համակարգերի արդյունավետության համար:

15. Լրամշակել գործարար հարաբերությունների կամ գործարքների կասեցման եւ մերժման ընթացակարգերը

Գործող Օրենքի տեքստում նախատեսված չեն գործարար հարաբերությունների կամ գործարքների կասեցման ժամկետները եւ ընթացակարգերը, որոնց սահմանումը թողնվել է Լիազորված մարմնին:  Օրենքի նախագիծը Լիազորված մարմնի իրավասություններն այդ իմաստով սահմանափակել է, քանի որ օրենսդրորեն հստակ նախատեսել է կասեցման գործընթացը, այդ գործընթացի ժամկետներն ու ընթացակարգերը, կասեցման գործընթացում կայացվող որոշումների տեսակները եւ դրանց հետեւանքները:,

Հաշվի առնելով ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները՝ Օրենքի նախագծի նշված հոդվածում տարբերակվել են գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման եւ մերժման գործառույթները:

16. Նախատեսել ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման վերաբերյալ դրույթներ

Այս դրույթներն ավելացվել են ՖԱԹՖ-ի 9 հատուկ ստանդարտի, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1267, 1363, 1452 բանաձեւերին համապատասխան: Դրանց հիման վրա՝ պետությունները պետք է ունենան ահաբեկչության հետ կապված անձանց միջոցներն անհապաղ սառեցնելու արդյունավետ մեխանիզմներ: Այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր, որոնց հիման վրա պետությունները պարտավոր են սառեցնել իրենց երկրում այդ անձանց բոլոր եկամուտները: Հաշվի առնելով միջազգային կառույցների պահանջները եւ ահաբեկչության ֆինանսավորման  դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ Օրենքի նախագծի 25-րդ հոդվածում բարեփոխվել են ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումն ապահովող ընթացակարգերը:

17. Փոփոխել ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմի դիսպոզիցիան

ՖԱԹՖ-ի 2-րդ հատուկ ստանդարտով սահմանվում է, որ ահաբեկչության ֆինանսավորումը պետք է տարածվի այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ ցանկացած ձեւով՝ ուղղակի կամ անուղղակի տրամադրում կամ հավաքագրում են միջոցներ՝ այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ այդ միջոցները պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ այդ միջոցները կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ՝

ա. ահաբեկչական գործողություն(ներ) կատարելու համար.

բ. ահաբեկչական կազմակերպության կողմից.

գ. անհատ ահաբեկչի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ հանցակազմի նշված բնորոշումը ներառվում է օրենսգրքի 217.1 հոդվածի դիսպոզիցիայում:

18. Ամրագրել օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը

Օրենքի նախագծի 26-րդ հոդվածում հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի 29 եւ 30-րդ ստանդարտնելը, հստակորեն տարանջատվել են Լիազորված մարմնի եւ վերահսկող այլ մարմինների իրավասությունները ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողության առումով: Նաեւ, հաշվի առնելով ՖԱԹՖ-ի 8-րդ հատուկ ստանդարտը, սահմանվել են ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության գործառույթներ:

19. Սահմանել օրենքով պատասխանատվության միջոցների կիրառելիության առավել արդյունավետ մեխանիզմներ

Գործող Օրենքով նախատեսվում են օրենքի պահանջների խախտման համար անհամարժեք պատասխանատվության միջոցներ, որոնք չեն կարող ապահովել իրենց առջեւ դրված նպատակների իրականացումը: Ուստի, Օրենքի նախագծում (27-րդ հոդված) հստակեցնել պատասխանատվության սահմանաչափերը, դրանք դարձնել համարժեք ու արդյունավետ` ՖԱԹՖ-ի 17-րդ ստանդարտին համապատասխան: Ըստ ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց՝ կատարվել է նաեւ պատասխանատվության կիրառման տեսակների եւ ընթացակարգերի որոշակիացում:

Բացի այդ, քանի որ ՖԱԹՖ-ի 2-րդ ստանդարտի պահանջն է հանդիսանում իրավաբանական անձանց նկատմամբ պատասխանատվության համարժեք ընթացակարգերի սահմանումը, Օրենքի նախագծի 28-րդ հոդվածով իրավաբանական անձանց (այդ թվում՝ հաշվետվություն տրամադրող անձանց) համար պատասխանատվություն է սահմանվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար:

20. Այլ փոփոխություններ ու լրացումներ

Օրենքի նախագծում կատարվել են նաեւ այլ բովանդակային եւ տեխնիկական բնույթ ունեցող փոփոխություններ ու լրացումներ, որոնց ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներկայացված առաջարկություններին եւ որոնց նպատակն է նախագիծը համապատասխանեցնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտների պահանջներին, շտկել օրենքի կիրառության ժամանակ առաջ եկած թերությունները, հակասությունները, բացթողումները: