ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Uույն oրենքի նպատակն է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանuավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի uահմանման միջոցով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ oրինական շահերը, հաuարակությունը եւ պետությունը, ինչպեu նաեւ ապահովել Հայաuտանի Հանրապետության տնտեuական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Uույն oրենքը կարգավորում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, uահմանում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության եւ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը:
Հոդված 2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական կարգավորումը
1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով, իuկ uույն oրենքով նախատեuված դեպքում` նաեւ իրավական այլ ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`
1) հանցավոր ճանապարհով uտացված եկամուտներ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքը.
2) փողերի լվացում (հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների օրինականացում)՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը.
3) ահաբեկչության ֆինանuավորում` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 217.1-րդ հոդվածով նախատեuված արարքի կատարում.
4) հաշվետվություն տրամադրող անձինք`
ա. բանկերը,
բ. վարկային կազմակերպությունները,
գ. արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,
դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձինք,
ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք,
զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն,
է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները եւ ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,
ը. գրավատները,
թ. ռիելտորական գործունեություն իրականացնող անձինք,
ժ. նոտարները,
ժա. փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք,
ժբ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,
ժգ. անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք,
ժդ. թանկարժեք մետաղների դիլերները,
ժե. թանկարժեք քարերի դիլերները,
ժզ. արվեստի գործերի դիլերները,
ժէ. սակարկությունների կազմակերպիչները,
ժը. շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձինք եւ խաղատները, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղ կազմակերպող անձինք,
ժթ. հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք,
ի. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունը,
իա. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը? 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը,
իբ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 5-7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաեւ 9-րդ հոդվածը եւ 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվությունը.
5) ֆինանսական հաստատություններ՝ սույն մասի 4-րդ կետի «ա»-«ը» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք.
6) ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք՝ սույն մասի 4-րդ կետի «թ» - «ժթ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք:
Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն սույն օրենքի 4-8-րդ հոդվածները՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերը, 12-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածները՝ 15-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաեւ 19-րդ, 20-րդ, 22-րդ հոդվածները, 24-28-րդ հոդվածները: Սույն օրենքի 21-րդ հոդվածը եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.
7) վերահսկող մարմիններ՝ հաշվետվություն տրամադրող անձանց լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող եւ վերահսկողություն իրականացնող) իրավասու մարմինները.
8) գործարք՝ հաշվետվություն տրամադրող անձի եւ հաճախորդի կամ լիազորված անձի միջեւ, ինչպես նաեւ հաճախորդի կամ լիազորված անձի եւ այլ անձանց միջեւ հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կնքված գործարք: Գործարք կարող է համարվել նաեւ որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ եւ պարտականություններ առաջացնող յուրաքանչյուր գործողություն.
9) միանգամյա գործարք՝ գործարք, որի արդյունքում հաճախորդի եւ հաշվետվություն տրամադրող անձի միջեւ պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում (գործարար հարաբերություն չի հաստատվում).
10) գործարար հարաբերություն՝ հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններ, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Հաշվետու անձի հետ գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի հետ այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.
11) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
12) կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն՝ գործարք կամ գործարար հարաբերություն, որի դեպքում սույն օրենքով, լիազոր մարմնի ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված կամ այլ դեպքերում կասկածվում է, կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներառված գույքն ստացվել է հանցավոր ճանապարհով կամ այդ գույքը կապված է ահաբեկչության ֆինանսավորման հետ, ինչպես նաեւ եթե ֆինանսական միջոցները կամ այլ գույքը կապված են, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից՝ ահաբեկչական նպատակներով.
13) ավագ ղեկավարություն՝ հաշվետվություն տրամադրող անձի մարմին կամ աշխատակից, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու կամ մասնակցում է այդպիսի որոշումների կայացմանը.
14) հաճախորդ՝ հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձ, ինչպես նաեւ այն անձը, որն առաջարկում է հաշվետվություն տրամադրող անձին կնքել միանգամյա գործարք կամ մատուցել գործարքի կատարմանն ուղղված այլ ծառայություններ.
15) իրական շահառու՝ գործարար հարաբերության կամ գործարքի կողմ չհանդիսացող ֆիզիկական անձ, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է եւ (կամ) որն իրականում տիրապետում եւ (կամ) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից գործարքը կատարվում է: Իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ եւ (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաեւ այն ֆիզիկական անձը, որը`
ա. քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի, այuուհետ` բաժնետոմu) քuան եւ ավելի տոկոuին, կամ իր մաuնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատաuխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները,
բ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման եւ (կամ) ղեկավար մարմնի անդամ,
գ. գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից.
16) լիազորված անձ՝ հաճախորդի հանձնարարությամբ եւ հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողություններ իրականացնելու լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձը, ինչպես նաեւ այն անձը, որը չունի լիազորագիր, սակայն փաստացի հանդեu է գալիu հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ, կամ հաճախորդի հաշվին կամ հoգուտ հաճախորդի կատարում է փաuտացի գործողություններ.
17) փոխկապակցված անձ՝ հաշվետվություն տրամադրող անձի գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված փոխկապակցված անձ, իսկ նման սահմանման բացակայության դեպքում՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.
18) հաճախորդի գործարար բնութագիր՝ հաճախորդի եկամուտի աղբյուրների, գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների եւ միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների եւ ոլորտների, լիազորված անձանց եւ իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունը.
19) գործարքի մյուս կողմ՝ հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից, որը տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում են գործարքից բխող դրամական միջոցները կամ այլ գույքը.
20) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ անձ, որը օտարերկրյա պետությունում կամ տարածքում իրականացնում է կամ իրականացրել է բարձրաստիճան մակարդակով պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, մասնավորապես՝
ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները եւ նախարարի տեղակալները,
բ. խորհրդարանի անդամները,
գ. գերագույն դատարանների, սահմանադրական դատարանների անդամները կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքների,
դ. աուդիտորների դատարանների անդամները կամ կենտրոնական բանկերի խորհուրդների անդամները,
ե. դեսպանները, գործերի հավատարմատարները եւ զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
զ. քաղաքական կուսակցությունների ակնառու գործիչները,
է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները.
Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց.
21) կենսական շահերի կենտրոն` այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեuական շահերը: Ընտանեկան կամ տնտեuական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, եւ որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը.
22) ներքին դիտարկումների մարմին՝ ֆինանսական հաստատության ստորաբաժանում, աշխատակից կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, որն իրականացնում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ.
23) ահաբեկչության հետ կապված անձ՝ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրապարակած անձանց եւ կազմակերպությունների կամ լիազոր մարմնի ներկայացրած ցանկերում, ինչպես նաեւ ահաբեկչության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձինք.
24) տիպաբանություն՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր սխեմաներ.
25) բարձր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով, լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, ըստ ներկայացնողի արժեթղթերը, այդ թվում՝ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները, օֆշորային տարածքները.
26) ցածր ռիսկի չափանիշ՝ սույն օրենքով կամ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները կամ պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունները.
27) գործարար հարաբերության կամ գործարքի կասեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի եւ իրավաբանական շարժի ժամկետային արգելք.
28) գործարար հարաբերության կամ գործարքի իրականացման մերժում՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կատարման համար նախատեսված գործողությունների չիրականացում.
29) ֆինանսական միջոցների սառեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների փաստացի եւ իրավաբանական շարժի ժամկետային արգելք.
30) կեղծ («շել») բանկ՝ բանկ, որը գրանցված լինելով որեւէ պետությունում, դրա տարածքում փաստացի գտնվելու կամ գործունեության վայր չունի, եւ որը փոխկապակցված չէ գործող այլ ֆինանսական հաստատությունների հետ:
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի ճանաչելու եւ կանխելու պարտականությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են oրենքով եւ ներքին իրավական ակտերով uահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կողմից իրականացվող կաuկածելի գործարար հարաբերությունները եւ գործարքները բացահայտելու ու կանխելու ուղղությամբ, ինչպես նաեւ կատարել սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք oրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ` uույն oրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով uահմանված տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:
3. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք լիազոր մարմին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկատվության դեպքում, որը հայտնի է դարձել հիշյալ հաստատություններին կամ անձանց` օրենքով իրենց վերապահված լիազորությունները կատարելիս:
Հոդված 5. Տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները
1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին են տրամադրում հետեւյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն`
1) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված գործարքների.
2) անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.
3) կաuկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ` անկախ uույն մաuում նշված գումարի չափից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականությունը հաշվետվություն տրամադրող անձանց մոտ առաջանում է՝
1) ֆինանսական հաստատությունների մոտ՝ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
2) շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, ինչպես նաեւ ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում.
3) նոտարների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետեւյալ գործարքների մասով՝
ա. անշարժ գույքի առուվաճառքի,
բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարման,
գ. բանկային եւ արժեթղթային հաշիվների կառավարման,
դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրման,
ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացման, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում եւ այլն) մասնակցության, փայի եւ այլնի օտարման (ձեռքբերման), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) օտարման (ձեռքբերման).
4) թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ կանխիկ գործարքների մասով.
5) վարկային բյուրոների նկատմամբ՝ միայն կասկածելի գործարքների մասով.
6) հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ՝ այնպիսի գործարքների դեպքում, երբ այդ անձինք՝
ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,
բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,
գ. իրավաբանական անձին տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,
դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես կողմերի համաձայնությամբ ձեւավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,
ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալ) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր.
7) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ՝ միայն առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում եւ այլն) բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) ձեւավորման կամ փոփոխության հետ կապված պետական գրանցումների մասով:
3. Փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված գործարքների մասին հաշվետվություն ներկայացնում են միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների առկայության դեպքում:
4. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին ու ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկատվություն է տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաեւ այլ անձանց հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկատվության տրամադրման փաuտի մաuին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 6. Կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը
1. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ դրանց կատարման փորձը պետք է որակվի որպես կասկածելի եւ դրա մասին սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունն անմիջապես տրամադրվի լիազոր մարմնին՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերի կամ չափանիշների հայտնաբերման դեպքում: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերը կամ չափանիշները սահմանվում են սույն օրենքով, լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով:
2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը պետք է համարվի կաuկածելի՝ անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթից, եթե կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գործարար հարաբերությունում կամ գործարքում ներգրավված են այնպիսի ֆինանսական միջոցներ կամ այլ գույք, որոնք կապված են, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից՝ ահաբեկչական նպատակներով:
3. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է համարվել կաuկածելի, եթե`
1) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիuի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզեւ համապատաuխանում է oրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին, uակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ uտանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականացման համար հաշվետվություն տրամադրող անձի համար օրենքով նախատեսված տեղեկություններ.
2) գործարքի (գործարար հարաբերության) պայմանները չեն համապատաuխանում հաճախորդի գործարար բնութագրին, ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում uովորաբար կնքվող նման գործարքների (գործարար հարաբերությունների) պայմաններին կամ գործարար շրջանառության uովորույթներին.
3) հաշվետվություն տրամադրող անձի համար պարզ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքը (գործարար հարաբերությունը) ակնհայտորեն տնտեuական կամ իրավաչափ նպատակ չի հետապնդում.
4) ըստ իր կատարման տրամաբանության եւ շարժի (դինամիկայի)` գործարքը (գործարար հարաբերությունը) համապատասխանում է միջազգային լավագույն փորձով եւ լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով սահմանված տիպաբանություններին.
5) հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման եւ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված նույնականացման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից կամ նույնականացումից.
6) ֆինանսական հաստատությունների համար՝ ֆիզիկական անձը, որը փոխկապակցված է որեւէ իրավաբանական անձի հետ, իր անունից այլ իրավաբանական անձի փոխանցում (տրամադրում) է գումարներ, որն ակնհայտորեն իրականացվում է այդ իրավաբանական անձանց միջեւ պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կամ այդ իրավաբանական անձանց միջեւ այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:
4. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին նաեւ այն դեպքերում, երբ այդ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում սույն օրենքով, լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից եւ չափանիշներից, սակայն դրա կատարման տրամաբանությունը եւ շարժը (դինամիկան) հիմք են տալիս ենթադրելու, որ այն իրականացվում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
5. Լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով կարող են uահմանվել գործարքը կամ գործարար հարաբերությունը կաuկածելի համարելու` uույն հոդվածի 4-րդ մաuով չնշված այլ հիմքեր, ինչպես նաեւ կասկածելի գործարքի հիմքերը որոշելու այլ չափանիշներ:
6. Հաշվետվություն տրամադրող անձն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերն ու դրանց որոշման չափանիշները:
7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործարքները (գործարար հարաբերությունները) կարող են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիտարկվել որպես կասկածելի գործարք (գործարար հարաբերություն) եւ դրանց մասին հաշվետվություն ներկայացվել լիազոր մարմին:
Հոդված 7. Հաշվետվության բովանդակությունը եւ տրամադրման կարգը
1. Հաշվետվության մեջ նշվում են`
1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում՝ նաեւ իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, իսկ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում՝ նաեւ հարկ վճարողի հաշվառման համարը,
գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաեւ հաճախորդի բանկային հաշվի համարը.
2) գործարքի առարկայի նկարագրությունը.
3) գործարքի գինը (արժեքը).
4) գործարքի կնքման ամuաթիվը:
2. Կաuկածելի գործարար հարաբերության կամ գործարքի մաuին հաշվետվության մեջ նշվում են նաեւ գործարքը կամ գործարար հարաբերությունը կաuկածելի համարելու հիմքը, չափանիշը, նկարագրությունը, ինչպես նաեւ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց եկամուտները սառեցված լինելու հանգամանքը:
3. Սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները պետք է ներկայացվեն հերթական համարով, հաշվետվություն տրամադրող անձի պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ (թղթային տարբերակները՝ նաեւ կնքված` կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը լիազոր մարմնում:
4. Գործարար հարաբերությունում կամ գործարքում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի անվանումը:
5. Հաշվետվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իuկ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքում` նաեւ (կամ) էլեկտրոնային եղանակով:
6. Հաշվետվության տրամադրման կարգը, ժամկետները եւ ձեւերը uահմանում է լիազոր մարմինը՝ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 8. Գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցումը, այդ թվում՝ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման դեպքում
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լրացուցիչ դիտանցում իրականացնել բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ, ինչպես նաեւ անսովոր պայմաններով գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն:
2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերությունը դադարեցնելուց կամ գործարքը կատարելուց հետո առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում ավելի երկար ժամկետով պահպանի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների (գործարար հարաբերությունների) տվյալները եւ դրանք լիազոր մարմնի հարցման հիման վրա տրամադրի նրան, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտերով նախատեսի եւ կիրառի նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին հակազդելու համապատասխան միջոցներ: Ֆինանսական հաստատությունը պետք է հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելիս իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով նախատեսի առանց առերես շփման գործարար հարաբերությունների կամ գործարքների հետ պայմանավորված բոլոր ռիսկերի կանխարգելման մեխանիզմները:
Հոդված 9. Իրավաբանական անձանց գրանցման եւ ֆինանսական հաստատությունների լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը եւ այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը եւ այլք) պարտավոր են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը հարցման դեպքում տրամադրում է լիազոր մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելու դեպքում իրավաբանական անձինք ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ընթացքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզավորման (նշանակման, թույլտվության տրման) ժամանակ պահանջել լիազոր մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկություններ եւ ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) եւ լիցենզիայի (նշանակման, թույլտվության տրամադրման) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին: Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 10. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազոր մարմինը
1. Լիազոր մարմնի գործառույթներն ու լիազորություններն են՝
1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների, պետական մարմիններից ու կազմակերպություններից տեղեկությունների ստացումը.
2) ստացված հաշվետվությունների եւ այլ տեղեկությունների վերլուծությունը.
3) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին հաղորդման ուղարկումը՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
5) պետական, այդ թվում` վերահսկող եւ քրեական հետապնդման մարմիններից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.
6) օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաշվետվությունների սխալ կամ թերի լրացման կամ չներկայացման, ինչպես նաեւ ներքին իրավական ակտերում առկա թերությունների դեպքում դրանք շտկելու հանձնարարականներ տալը.
7) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, ուղեցույցների հաստատումը, տիպաբանությունների հրապարակումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող եւ այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.
8) անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների կամ տիպաբանությունների տրամադրումը հաշվետվություն տրամադրող անձանց, որոնց հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են կասեցնել այդ անուններին (անվանումներին) կամ տիպաբանություններին համընկնող գործարար հարաբերությունները կամ գործարքները կամ մերժել դրանց իրականացումը.
9) սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությանն օժանդակումը.
10) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.
11) ֆինանսական հաստատությունների եւ իրավաբանական անձանց նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.
12) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու մասին որոշում կայացնելը.
13) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրված հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկատվություն (հետադարձ կապ) տրամադրելը.
14) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը եւ այլ մարմինների կողմից իրականացվող ուսուցումը համակարգելը, ինչպես նաեւ 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.
15) իր իրավական ակտերով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.
16) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.
17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, տեղեկատվություն (այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) փոխանակելը.
18) սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ եւ գործառույթներ:
2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` լիազոր մարմնում գործում է պատաuխանատու կառուցվածքային uտորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հաստատած կանոնադրության եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն ու լիազորությունները, բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին վերապահված գործառույթների ու լիազորությունների:
3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ռազմավարությունը, ամենամյա ծրագիրը, բյուջեն, ինչպես նաեւ իր իրավասու ստորաբաժանումների միջոցով իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-11-րդ կետերով սահմանված գործառույթներն ու լիազորությունները:
4. Սույն հոդվածի առաջին մասի 12-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած կարգով:
5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին եւ աշխատակիցներին նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:
6. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած պարբերականությամբ եւ կարգով Ֆինանսական դիտարկումների կենտրոնը հաշվետվություն է ներկայացնում այդ մարմնին՝ իր գործունեության վերաբերյալ:
7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից սույն օրենքի նպատակներից ելնելով տեղեկատվության ստացման եւ վերլուծության ընթացքում այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի միայն Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցներին:
8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի է ստացվող եւ պահպանվող տեղեկատվությունը, օրենքով եւ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում եւ դրանց դադարումից հետո, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:
Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը եւ ուղեցույցները
1. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը սահմանում են՝
1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների եւ դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները.
2) ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի նույնականացման, պատշաճ (այդ թվում՝ հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության, տեղեկությունների հաշվառման, հավաքագրման ու թարմացման նվազագույն կանոնները.
3) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկությունների) հաշվառմանն ու պահպանմանը ներկայացվող նվազագույն կանոնները.
4) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.
5) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող նվազագույն կանոնները.
6) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը եւ օրինակելի ձեւը.
7) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր կամ ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.
8) պարտադիր տեղեկացման եւ կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) մասին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնին տեղեկությունների ներկայացման ձեւերը, ժամկետները եւ կարգը.
9) ֆինանսական հաստատությունների կողմից գործարքների (գործարար հարաբերությունների) կասկածելիության որոշման եւ այդ կապակցությամբ լիազոր մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.
10) ֆինանսական հաստատությունների` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները.
11) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության բովանդակությունը, տրամադրման կարգը, ձեւերը եւ ժամկետները.
12) սույն օրենքով սահմանված այլ հարցեր:
2. Լիազոր մարմնի կողմից ընդունվում եւ հաշվետվություն տրամադրող անձանց ներկայացվում են նաեւ սույն օրենքի, դրա հիման վրա ընդունվող նորմատիվ իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցներ, այդ թվում՝ հրապարակվում են տիպաբանություններ:
Հոդված 12. Կասկածելի գործարքների հետ կապված տեղեկատվության պաշտպանությունը
1. Լիազոր մարմնին արգելվում է հրապարակել կամ այլ կերպ տրամադրել որեւէ տեղեկատվություն (բացառությամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման մարմիններին կամ այլ մարմիններին տրամադրվող տեղեկատվության), որը կբացահայտի կամ կարող է նպաստել բացահայտմանը ցանկացած անձի, որը տրամադրել է կասկածելի գործարքը (գործարար հարաբերությունը) եւ (կամ) մասնակցել է դրա մասին լիազոր մարմնին հաշվետվության տրամադրմանը կամ լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին հաղորդման տրամադրմանը:
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Լիազոր մարմնի եւ այլ մարմինների փոխհարաբերությունները
1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը uույն oրենքով նախատեuված կարգով եւ uահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդման մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց:
2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:
3. Լիազոր մարմինը քրեական հետապնդման մարմիններին հաղորդում է ուղարկում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ: Հաղորդման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն հաղորդման, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կարող են ներկայացվել նաեւ հաղորդման մեջ նշված հանգամանքները հավաստող այլ նյութեր: Հաղորդումը կամ ի լրումն հաղորդման տրամադրված նյութերը կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածի կամ դեպքի վերաբերյալ: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:
5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող եւ իրավապահ մարմինները, պետք է այդ տեղեկատվությունը լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:
6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաղորդումների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաեւ կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:
7. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն եւ լիազոր մարմնի սահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝
1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների թիվը եւ նկարագրությունը.
2) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի քննության ընթացքում կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի.
3) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաեւ դադարեցման պատճառները.
4) դատական քննության փուլում գտնվող փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի թիվը եւ նկարագրությունը.
5) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական եւ արդարացման) թիվը, կիրառված պատիժները, ինչպես նաեւ բռնագրավված գույքի արժեքը.
6) լիազոր մարմնի կողմից չլիցենզավորվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցները:
Հոդված 14. Միջազգային համագործակցությունը
1. Լիազոր մարմինը եւ պետական մարմինները համագործակցում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:
2. Լիազոր մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, փոխանակում է տեղեկատվություն (այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող) ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտավորությունների հիման վրա ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն եւ այդ տեղեկատվությունն օգտագործում են միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի նպատակներով:
3. Լիազոր մարմինն իրավասու չէ որեւէ երրորդ անձի բացահայտելու, ինչպես նաեւ քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու կամ տրամադրելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:
4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Հաճախորդի նույնականացումը
1. Հաճախորդի հետ որեւէ գործարար հարաբերություն կարող է հաստատվել կամ միանգամյա գործարք կնքվել միայն հաշվետվություն տրամադրող անձանց կողմից նույնականացման համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը (տեղեկությունները) ստանալուց եւ դրանց իսկությունն ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձինք կարող են ձեռք բերել սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունները եւ ստուգել դրանց իսկությունը նաեւ գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ ժամկետում, եթե արդյունավետորեն կանխարգելված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը, եւ դա անհրաժեշտ է բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է նույնականացնեն իրենց հաճախորդներին եւ ստուգեն նրանց ինքնությունը՝ իրավասու աղբյուրներից ստացված արժանահավատ փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հիման վրա, եթե՝
1) հաստատվում են գործարար հարաբերություններ.
2) կատարվում է միանգամյա գործարք, այդ թվում՝ ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին համարժեք դրամը կամ արտարժույթը, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ այլ իրավական ակտերով.
3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող նախկինում ձեռք բերված տեղեկատվության հավաստիության կամ ամբողջականության մասին.
4) կասկածներ են առաջանում փողերի լվացման եւ (կամ) ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ:
3. Հաճախորդներին նույնականացնելիս եւ ինքնությունը ստուգելիս`
1) ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաեւ բացառապես լուսանկարով՝ պետական համապատասխան իրավասու մարմնի տված այլ վավեր պաշտոնական փաստաթղթերի հիման վրա պահանջվող տեղեկատվությունն առնվազն պետք է ներառի անձի անունը, ազգանունը, անձը հաuտատող փաuտաթղթի տվյալները, բնակության վայրը, ծննդյան ամսաթիվը, վայրը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ տեղեկություններ.
2) իրավաբանական անձանց համար պահանջվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
4. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու իրական շահառուի առկայությունը եւ առկայության դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, նույնականացնի ու ստուգի նրա ինքնությունը:
5. Եթե հաճախորդի կողմից հանդես է գալիս լիազորված անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է նաեւ նույնականացնել այդ անձին, ստուգել նրա ինքնությունը եւ հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը:
6. Հաշվետվություն տրամադրող անձը ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում կարող է իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն՝ հաճախորդին կամ իրական շահառուին նույնականացնելիս կամ նրա ինքնությունը ստուգելիս:
7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ձեռնարկի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերին համարժեք միջոցներ՝ բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում: Ֆինանսական հաստատությունը պետք է ունենա ներքին իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման ընթացակարգեր՝ պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ, կամ առկա է բարձր ռիսկի այլ չափանիշ:
8. Բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Քաղաքական ազդեցություն ունեցող անձի առկայության դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է նաեւ՝
1) ստանա ավագ ղեկավարության հավանությունը՝ հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն եղել է կամ դառնում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ.
2) ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հաճախորդի կամ իրական շահառուի եկամուտների (ունեցվածքի) եւ ֆինանսական միջոցների աղբյուրը պարզելու համար.
3) իրականացնի գործարար հարաբերությունների ընթացիկ հավելյալ ուսումնասիրություն:
9. Եթե հաճախորդը կամ գործարքի մյուս կողմն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ օտարերկրյա oրենuդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա ֆինանսական հաստատությունն իր ներքին իրավական ակտերով uահմանված կարգով պարտավոր է պարզել եւ գրառել նաեւ այդ անձանց կենuական շահերի կենտրոնը եւ եկամտի աղբյուրները:
10. Բանկերն իրենց ներքին իրավական ակտերով պետք է uահմանեն օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվների բացման եւ վարման կարգը, ինչպեu նաեւ օտարերկրյա բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման եւ վարման առանձնահատկությունները, որպեսզի հավաստիանան, որ իրենք թղթակցային հարաբերություններ չեն հաստատել կեղծ բանկերի կամ այն բանկերի հետ, որոնք թույլատրում են կեղծ բանկերի կողմից իրենց հաշիվների օգտագործումը: Օտարերկրյա բանկերի հետ թղթակցային հարաբերությունների դեպքում բանկերը պետք է՝
1) հավաքեն նորմատիվ եւ ներքին իրավական ակտերով սահմանված բավարար տեղեկատվություն, որպեսզի ամբողջությամբ պարզեն թղթակից բանկի գործունեության բնույթը եւ հիմք ընդունելով հրապարակային ու ներքին իրավական ակտերով սահմանված այլ արժանահավատ տեղեկատվությունը՝ գնահատեն թղթակից բանկի գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ` այն, թե արդյոք այդ բանկը ներգրավված է եղել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման քրեական հետապնդման կամ որեւէ այլ վարույթի մեջ.
2) իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով գնահատեն թղթակից բանկի կողմից իրականացվող՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ներքին ընթացակարգերը.
3) թղթակցային հարաբերություն հաստատելուց առաջ ստանան ավագ ղեկավարության հավանությունը.
4) փաստաթղթավորեն թղթակից բանկերից յուրաքանչյուրի համապատասխան գործառույթները.
5) հավաստիանան, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից բանկը պարզել է իր հաշիվների նկատմամբ հասանելիություն ունեցող հաճախորդների ինքնությունը եւ անընդհատ հիմունքներով իրականացնում է նրանց ընթացիկ մոնիթորինգ, եւ որ այն հարցման դեպքում կարող է թղթակից բանկին տրամադրել հաճախորդի ինքնության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
11. Հաշվետվություն տրամադրող անձանց համար հաճախորդի նույնականացման եւ տեղեկությունների իսկության ստուգման ժամանակ կարող են հիմք ծառայել հաշվետվություն տրամադրող այլ անձանց, մասնագիտացված միջնորդների կամ երրորդ անձանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից հաճախորդի նույնականացման եւ տեղեկությունների իսկության ստուգման արդյունքում ստացված տվյալները՝ միայն հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով:
12. Սույն գլխով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության կանոնները հաշվետվություն տրամադրող հետեւյալ անձանց նկատմամբ տարածվում են հետեւյալ դեպքերում՝
1) ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ՝ միայն այն գործարքների մասով, որոնք կապված են հաճախորդի համար անշարժ գույքի առուվաճառքի հետ.
2) նոտարների, փաստաբանների, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ինվեստիցիոն ընկերությունների նկատմամբ՝ միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետեւյալ գործարքների մասով՝
ա. անշարժ գույքի առուվաճառք,
բ. հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում,
գ. բանկային հաշիվների կառավարում,
դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրում.
ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի եւ այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) առուվաճառք, կամ իրավաբանական անձանց՝ 20 միլիոն դրամը գերազանցող անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առուվաճառք.
3) թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների նկատմամբ՝ միայն հաճախորդի հետ 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող կանխիկ գործարքների մասով.
4) շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձանց եւ խաղատների նկատմամբ՝ միայն հաճախորդի կողմից կատարվող գործարքների (խաղանիշերի գնման, խաղադրույքների կատարման կամ շահումների) մասով՝ եթե գործարքի գումարը գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը.
5) հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ հետեւյալ գործարքներից որեւէ մեկի դեպքում՝
ա. հանդես են գալիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս,
բ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից կամ իրականացնում են իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ,
գ. իրավաբանական անձի համար տրամադրում են գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր,
դ. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես կողմերի համաձայնությամբ ձեւավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ,
ե. հանդես են գալիս (վերապահում են այլ անձի հանդես գալու) որպես այլ իրավաբանական անձի անվանատեր:
Հոդված 16. Գործարար հարաբերություններում հաճախորդի անընդհատ ուսումնասիրությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն: Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում հաշվետվություն տրամադրող անձինք իրականացնում են հաճախորդի հետ գործարքների մոնիթորինգ, որպեսզի հավաստիանան հաճախորդի, նրա գործարար բնութագրի եւ ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկատվության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ եկամուտների աղբյուրի իսկության հարցում:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է իրենց սահմանած հաճախականությամբ թարմացնեն գործարար հարաբերությունում հաճախորդի նույնականացման արդյունքում ստացված տվյալները:
Հոդված 17. Գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կնքելու սահմանափակումները, կեղծ ֆինանսական գործունեության արգելքը
1. Արգելվում է բացել, սպասարկել կամ տրամադրել՝
1) անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ, ինչպես նաեւ այլ վճարային փաստաթղթեր.
2) միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ:
2. Ըստ ներկայացնողի արժեթղթերը, այդ թվում՝ ըստ ներկայացնողի չեկային գրքույկները համարվում են բարձր ռիսկի չափանիշներ:
3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ստեղծել կեղծ բանկ:
Հոդված 18. Դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունները
1. Ֆինանսական հաստատությունները դրամական փոխանցումներ իրականացնելիս, անկախ հաշվի բացման հանգամանքից, սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով պետք է պարզեն եւ ստուգեն փոխանցումներ կատարողների ինքնությունը: Ինքնությունը պարզելու եւ ստուգելու նպատակով պետք է պահանջվեն եւ պահպանվեն փոխանցում կատարողի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները՝
1) անունը, ազգանունը.
2) հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).
3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը, ներառյալ՝ փոխանցումը կատարողի հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը) պետք է ներառվեն փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում:
3. Ֆինանսական հաստատությունները պետք է պահպանեն սույն հոդվածով սահմանված եւ նույնականացման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաշվի (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարի) վերաբերյալ տվյալներն ու գործարար նամակագրությունը` սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում:
4. Հաճախորդի նույնականացման եւ գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ տվյալները հարցման դեպքում պետք է տրամադրվեն լիազոր մարմնին:
5. Սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կիրառվում՝
1) ֆինանսական հաստատությունների միջեւ իրենց անունից կատարվող փոխանցումների նկատմամբ.
2) կրեդիտային կամ դեբետային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի պայմաններում առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվություն:
6. Դրամական փոխանցում իրականացնող հաշվետվություն տրամադրող անձինք պետք է մերժեն՝
1) դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը.
2) դրամական փոխանցման ստացումը, եթե դրամական փոխանցումը չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ կասկածելի գործարքի մասին հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին:
Հոդված 19. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հավելյալ ուսումնասիրության անցկացումը, հաշվետվություն տրամադրող անձանց օտարերկրյա պետություններում եւ տարածքներում գործող մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացնեն այն անձանց (ներառյալ՝ ֆինանսական հաստատությունների) հետ գործարար հարաբերություն հաստատելիս կամ միանգամյա գործարք կնքելիս, որոնք բնակվում (գտնվում) են oտարերկրյա պետություններում կամ տարածքներում, որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի միջազգային պահանջները:
2. Լիազոր մարմինը, համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ եւ հիմք ընդունելով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները, սահմանում եւ թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված պետությունների կամ տարածքների ցանկը:
3. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանձնարարել oտարերկրյա պետություններում կամ տարածքներում (ներառյալ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պետություններում կամ տարածքներում) գտնվող իրենց մաuնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կիրառել uույն oրենքի եւ uույն oրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, եթե uույն oրենքը եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը uահմանում են ավելի խիuտ նորմեր, քան մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության oրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության oրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն oրենքի եւ uույն oրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, ապա մաuնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մասին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող անձը՝ լիազոր մարմնին:
Հոդված 20. Տեղեկատվության պահպանումը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է պահպանեն սույն օրենքով պահանջվող առնվազն հետեւյալ տեղեկատվությունը՝
1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում՝ հաշվեհամարի եւ հաշվի շարժի վերաբերյալ տվյալները եւ գործարար թղթակցության տվյալները՝ գործարար հարաբերության ավարտից հետո` առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում՝ ավելի երկար.
2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն կտան վերականգնելու գործարքի (գործարար հարաբերության) իրական պատկերը՝ գործարքի կատարումից (գործարար հարաբերության դադարեցումից) հետո` առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում՝ ավելի երկար:
2. Սույն օրենքով պահանջվող եւ հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկատվությունը պետք է բավարար լինի լիազոր մարմնի կողմից կամ օրենքով սահմանված դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող գործարքների (գործարար հարաբերությունների) վերաբերյալ ամբողջական տեղեկությունների տրամադրման համար:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ
Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պետք է ունենան փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (կարգ, կանոն, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Uույն մաuով նախատեuված ներքին իրավական ակտերը պետք է uահմանեն առնվազն՝
1) այն ներքին ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ տեղեկատվության պահպանման նպատակով.
2) հաճախորդի պատշաճ եւ հավելյալ ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ցանկը.
3) ներքին իրավական ակտով նախատեuված ընթացակարգերի եւ պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.
4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ներքին ընթացակարգը.
5) կասկածելի եւ այլ գործարքների (գործարար հարաբերությունների) մասին տեղեկատվության հավաքագրման, գրանցման եւ պահպանման ընթացակարգերը.
6) կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման (իրականացման մերժման), ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ներքին ընթացակարգերը.
7) ներքին դիտարկումների մարմնի կամ սույն օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման եւ վերապատրաստման պահանջները՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության, այլ իրավական ակտերի (հատկապես հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու պարտականությունների մասով), ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման առկա ռիսկերի եւ տիպաբանությունների վերաբերյալ.
8) գործարար հարաբերությունը կամ գործարքը կասկածելի համարելու չափանիշները.
9) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ներքին ընթացակարգը.
10) uույն oրենքով, լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ներքին ընթացակարգերը:
2. Uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված ներքին իրավական ակտերից մեկական oրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաuտատման, ինչպեu նաեւ դրանցում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են լիազոր մարմնին: Լիազոր մարմնի պահանջով հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում:
Հոդված 22. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին դիտարկումների ստորաբաժանումը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են ունենալ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ գործառույթները վերապահել մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձանց (այսուհետ՝ ներքին դիտարկումների մարմին):
2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է լիազոր մարմնի սահմանած կարգով եւ մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա անցնեն որակավորում:
3. Ներքին դիտարկումների մարմինն ապահովում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից լիազոր մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարումը:
4. Ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով uահմանված կարգով եւ հաճախականությամբ, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուuումնաuիրում է հաշվետվություն տրամադրող անձի իրականացրած գործարքների (գործարար հարաբերությունների), կառուցվածքային եւ տարածքային uտորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատաuխանությունը uույն oրենքին, uույն oրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերին եւ ներքին իրավական ակտերին: Ուuումնաuիրության արդյունքների, ինչպես նաեւ լիազոր մարմնի ներկայացրած այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների ստորաբաժանումը հաշվետվություն է ներկայացնում հաշվետվություն տրամադրող անձի կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին):
5. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է եւ պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ: Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա իր կառավարման բարձրագույն մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնելու հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները:
Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից աուդիտի իրականացումը
1. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքերում եւ հաճախականությամբ պետք է իրականացնեն ներքին աուդիտ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:
2. Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնի սահմանած կարգով, լիազոր մարմնի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման եւ արդյունավետության մակարդակը:
ԿԱUԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱUԵՑՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ
Հոդված 24. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքի կասեցումը, դրանց իրականացման մերժումը
1. Ֆինանսական հաստատությունն իրավունք ունի փողերի լվացման կասկածի առկայության դեպքում մինչեւ 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում պարտավոր է 5 օրով կաuեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքը եւ այդ մասին անմիջապես լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:
2. Գործարար հարաբերությունը կամ գործարքը կարող է մինչեւ 5 օրով կասեցվել լիազոր մարմնի որոշմամբ՝ լիազոր մարմնին տրամադրված հաշվետվությունների եւ (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:
3. Ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին լիազոր մարմնին տեղեկացնելու կամ լիազոր մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու, կամ քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու հիմքերը պարզելու նպատակով կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում՝ 10 օրով) երկարաձգելու կամ կասեցման որոշումը վերացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է վերացված:
4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի որոշումը՝ գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու մասին, մինչեւ կասեցման ժամկետի ավարտը կարող է վերացվել միայն լիազոր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ:
5. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է մերժել գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը՝ չհաստատել կամ չիրականացնել գործարար հարաբերություն կամ չկնքել գործարք կամ դադարեցնել գործարար հարաբերությունը կամ գործարքի կատարումը լիազոր մարմնի որոշման հիման վրա կամ եթե օրենքով սահմանված կարգով ձեռնարկված գործողությունների արդյունքում հնարավոր չի լինում կատարել սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված հաճախորդների նույնականացումը, բացառությամբ 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի:
6. Գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը մերժելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է քննարկի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի մասին լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնելու հարցը:
7. Ոչ ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերում կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում պարտավոր է մերժել գործարար հարաբերության կամ գործարքի իրականացումը եւ այդ մասին անմիջապես լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:
Հոդված 25. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումը
1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով լիազոր մարմինը պետք է հրապարակի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր եւ ապահովի դրանցում ներառված, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված այլ անձանց ֆինանսական միջոցների անմիջապես սառեցումը:
2. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված կազմակերպությունները սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-րդ հոդվածի իմաստով համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:
3. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը կայացնում է հաշվետվություն տրամադրող անձը կամ լիազոր մարմինը՝ 5-օրյա ժամկետով: Հաշվետվություն տրամադրող անձը սառեցման մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին լիազոր մարմին անմիջապես ներկայացնում է սույն օրենքի 5-7-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն:
4. Հաշվետվություն տրամադրող անձի՝ ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը մինչեւ սառեցման ժամկետի ավարտը կարող է վերացվել միայն լիազոր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ հաշվետվություն տրամադրող անձի միջնորդությամբ:
5. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում դրա մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքերում քրեական հետապնդման մարմիններին հաղորդում ուղարկելու մասին կամ սառեցման որոշումը վերացնելու մասին: Լիազոր մարմնի կողմից սույն կետով սահմանված ժամկետում որոշում չկայացնելու դեպքում սառեցման մասին որոշումը համարվում է վերացված:
6. Քրեական հետապնդման մարմինների կողմից հաղորդում ստանալու պահից սառեցման ժամկետը համարվում է 10 օրով երկարաձգված, որից հետո՝ վերացված, եթե օրենքով սահմանված կարգով կասեցումը պահպանելու գործողություններ չեն ձեռնարկվել:
7. Անձն իրավունք ունի դատական կարգով լիազոր մարմնից պահանջելու իր սառեցված ֆինանսական միջոցների հաշվին կատարել իր ընտանեկան, բժշկական եւ այլ անձնական նպատակներով վճարումներ: Այդպիսի վճարումների վերաբերյալ դատական կարգով որոշում կայացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով սահմանված կարգով, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է ՄԱԿ-ի սահմանած ցանկերում:
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 26. Հաշվետվություն տրամադրող անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են վերահսկող մարմինները: Լիազոր մարմնի առաջարկով վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձի մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկությունների հիման վրա:
2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականանացված ստուգման արդյունքների, ինչպես նաեւ կիրառված պատասխանատվության միջոցների մասին լիազոր մարմնի սահմանած կարգով վերահսկող մարմինները տեղեկացնում են լիազոր մարմնին:
3. Ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առեւտրային կազմակերպություններին ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Այդ նպատակով ոչ առեւտրային կազմակերպությունները պարտավոր են առնվազն 5 տարի պահպանել՝
1) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.
2) հիմնադիր փաստաթղթերը եւ կառավարման մարմինների որոշումները.
3) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:
4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ մարմիններ, կարող են ոչ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ:
Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահաջների խախտման համար
1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետեւյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝
1) սույն oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաեւ «ա»-«գ» ենթակետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձեւը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում են նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
2) սույն oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
3) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելն առաջացնում է նախազգուշացման հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
4) սույն oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
6) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
7) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
8) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.
9) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
10) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
11) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
12) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով.
13) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
4. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:
5. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան լիցենզավորող (նշանակող) մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:
6. Որեւէ վերահսկող մարմնի կողմից չլիցենզավորվող (չնշանակվող) ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:
7. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից uույն oրենքի եւ uույն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմին ներկայացված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպեu նաեւ առեւտրային եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապoրինի հրապարակումն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:
8. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 28. Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար
1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, ինչպես նաեւ կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:
2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը, ինչպես նաեւ կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան, կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով կարող է արգելվել հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:
3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, ինչպես նաեւ հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:
4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը, ինչպես նաեւ ուժը կորցրած է ճանաչվում այդ անձի լիցենզիան, կամ այլ կերպ օրենքով սահմանված կարգով արգելվում է հաշվետվություն տրամադրող անձին բնորոշ գործունեության իրականացումը:
5. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառվում են լիազոր մարմնի կողմից դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց եւ իրավաբանական անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան վերահսկող մարմնի կողմից, իսկ վերահսկող մարմնի բացակայության դեպքում՝ լիազոր մարմնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթuուներորդ oրվանից:
2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների, հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացման) պահանջների ամրագրումից հետո:
3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հանցավոր ճանապարհով uտացված եկամուտների oրինականացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: