Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1681-06.11.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) (այսուհետ՝ Օրենսգիրք) 217.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Ահաբեկչության ֆինանuավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը՝ այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ այդ միջոցները պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ այդ միջոցները կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից:»: