Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1683-06.11.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69-Ն) (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում, 2-րդ մասի «ը» կետում, 20-րդ հոդվածի «լ» կետում «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «փողերի լվացման» բառերով: