Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀO-80) 13.1 հոդվածում «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով,
13.1 հոդվածը լրացնել նոր մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատաuխան մարմին: Ի լրումն հաղորդման կամ քրեական հետապնդման մարմիններից ստացված հարցման հիման վրա Կենտրոնական բանկի կողմից կարող են ներկայացվել նաեւ բանկային գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ:
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:»: