Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 մայիսի 2006 թվականի, ՀՕ-83-Ն) (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել լրացնել «ժը» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ժը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1. Վերնագրում եւ տեքստում «մանրածախ առուվաճառքի» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի» բառերով.
2. 2-րդ մասի «գ» կետում «սուբյեկտների» բառից հետո լրացնել «ներառյալ՝ թանկարժեք մետաղների դիլերների» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝
Վերնագրում եւ տեքստում «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մանրածախ առուվաճառքը» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը» բառերով: