Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295) (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունում «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի «զ» կետում «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի «բ» կետում «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով: