Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169-Ն) (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ե) սույն օրենքի 23.1 հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «ե» կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«ե) սույն օրենքի 23.1 հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը «(փաստաթղթեր)» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը՝
«, ինչպես նաեւ սույն օրենքի 23.1 հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ 23.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 23.1. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի եւ այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի եւ այլն) օտարման (ձեռքբերման), կամ 20 միլիոն դրամը գերազանցող կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի եւ այլն) ձեւավորման կամ փոփոխության դեպքում առեւտրային կազմակերպության հիմնադիրը (մաuնակիցը, անդամը, գործընկերը, բաժնետերը) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում են ներկայացնում հետեւյալ տեղեկությունները՝
1) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում եւ այլն) ներդրում կատարող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար` նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար).
բ. իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը:
2) ներդրման չափը.
3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.
4) ներդրումը կատարելու ամսաթիվը.
5) կաuկածելի ներդրումների դեպքում՝ կաuկածելի համարելու հիմքը, չափանիշը եւ դրանց նկարագրությունը:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել Կենտրոնական բանկին:
3. Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը, բաժնային ֆոնդը եւ այլն) կամ մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, պետական ռեգիստրի մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Կենտրոնական բանկին՝ իր պահանջի հիման վրա: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության կեղծ կամ թերի ներկայացման դեպքում պետական ռեգիստրի մարմինն այդ մասին հաղորդում է ներկայացնում Կենտրոնական բանկ:»: