Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ե) սույն օրենքի 23.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով ՝
«ե) սույն օրենքի 23.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը «(փաստաթղթեր)» բառից հետո լրացնել
«, ինչպես նաեւ սույն օրենքի 23.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-րդ հոդվածով՝
«Հոդված 23.1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքագրված տեղեկատվությունը
1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում եւ այլն) մասնակցության, փայի եւ այլնի օտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի եւ այլն) ձեւավորման կամ փոփոխության դեպքում առեւտրային կազմակերպության հիմնադիրը (մաuնակիցը, անդամը, գործընկերը, բաժնետերը) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում հետեւյալ տեղեկությունները՝
1) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում եւ այլն) ներդրում կատարող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
ա) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար),
բ) իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ներդրման չափը.
3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.
4) ներդրումը կատարելու ամսաթիվը.
5) կաuկածելի ներդրումների դեպքում՝ կաuկածելի համարելու հիմքը, չափանիշը եւ դրանց նկարագրությունը:
2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
3. Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը, բաժնային ֆոնդը եւ այլն) կամ մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ռեգիստրի մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ իր պահանջի հիման վրա: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության կեղծ կամ թերի ներկայացման դեպքում պետական ռեգիստրի մարմինն այդ մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»:
Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթuուներորդ oրը: