Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1623-15.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀO-320, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչեւ ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց եւ պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից»:

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը «նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: