Armenian ARMSCII Armenian
Կ-171-19.11.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)   3-րդ հոդվածում՝

1. 3-րդ կետի «բանկերի եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների» բառերով.

2. 4-րդ կետից հանել «կամ ոչ առեւտրային» բառերը.

3. 5-րդ կետի վերջին նախադասությունը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1. 1-ին կետի «ա» ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով» բառերով.

2. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է», «ը» եւ «թ» ենթակետերով.

«է) վարկային կազմակերպության գործունեության առաջիկա երեք տարվա տնտեսական ծրագիրը՝ Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան.

ը) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

թ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության գրանցման եւ լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար:».

3. 2-րդ կետը «տեղեկություններն» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը» բառերով.

4. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը եւ դրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար.».

5. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է գրանցվելու եւ լիցենզիա ստանալու դիմումը եւ որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Վարկային կազմակերպության գրանցման եւ լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ եւ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սահմանված մեկամսյա ժամկետը կասեցնելու դեպքում այն կասեցման պահից ընդհատվում է մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող փաստերը պարզելու (կասեցման ժամկետը լրանալու) պահը, ինչից հետո մեկամսյա ժամկետը վերսկսվում է:

Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու եւ լիցենզիա ստանալու դիմումը մեկամսյա ժամկետում չբավարարելու, չմերժելու կամ մեկամսյա ժամկետը չկասեցնելու դեպքում վարկային կազմակերպությունը համարվում է գրանցված եւ լիցենզավորված՝ պետական տուրքը վճարած լինելու պայմանով: Այդ դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել լիցենզիա:».

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ հոդվածով.

«Հոդված 51 . Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը

Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ  վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը եւ ավելացումը կարող են կատարվել բաժնետոմսերի եւ (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է վարկային կազմակերպությանը:

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի ողջ դատական քննության ընթացքում:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1. Վերնագրի «հաշվառումը» բառը փոխարինել «գրանցումը» բառով եւ հոդվածի ամբողջ տեքստում «հաշվառում» բառն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «գրանցում» բառի հոլովաձեւերով.

2. 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության  գրանցման դիմումը Կենտրոնական բանկի նախագահը բավարարում է կամ մերժում է մեկամսյա ժամկետում:».

3. 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից  մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման եւ դրա ժամկետի մասին:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական եւ սպառողական վարկեր կամ փոխառություններ:».

2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավելու եւ (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի Հանրապետության եւ համայնքների, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ:  Վերոհիշյալ վարկային կազմակերպությունների համար  Կենտրոնական բանկը կարող է սահմանել նվազագույն պահանջներ: Օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավել: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սուբյեկտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկի սահմանած դեպքերում վարկային կազմակերպության ղեկավարները պետք է ունենան որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական եւ Կենտրոնական բանկի սահմանած կարգով գրանցված լինեն Կենտրոնական բանկում: Սույն կետով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից 15-օրյա ժամկետում: Վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 15-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ եւ առավելագույնը երեք ամիս ժամկետով:»:

Հոդված 8. Օրենքի 91 -րդ հոդվածից հանել «եւ գլխավոր ֆինանսական մասնագետի ֆունկցիաների» բառերը:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 92 -րդ հոդվածով.

«Հոդված 92 . Փոփոխությունների գրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետեւյալ փոփոխությունները՝

ա) վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային uտորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

գ) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով uահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը գրանցում է վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին եւ այլ իրավական ակտերին ու ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ձեւով: Վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցվում են մեկամսյա ժամկետում, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով գրանցման ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել:

3. Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի իրավական ակտերը Կենտրոնական բանկը կարող է անվավեր ճանաչել, եթե վարկային կազմակերպությունը սույն  օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

4. Կենտրոնական բանկը հանում է գրանցումից  վարկային կազմակերպության ղեկավարին, եթե նա զրկվել է որակավորման վկայականից, կամ ավարտվել է որակավորման վկայականի ժամկետը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չի կարող աշխատել որպես վարկային կազմակերպության ղեկավար:

5. Սույն հոդվածով սահմանված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:»:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության «գերազանցում է կանոնադրական կապիտալի 10 տոկոսը» բառերը փոխարինել «կազմում է 10 եւ ավելի տոկոս» բառերով:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1. 1-ին կետի երկրորդ նախադասության «իր» բառը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.

2. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 141 -րդ հոդվածով.

«Հոդված 141 . Վարկային կազմակերպության եւ հաճախորդների փոխհարաբերությունները

1. Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:

2. Սույն հոդվածի  1-ին կետով սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

3. Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝

ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) եւ հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.

բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի եւ վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.

գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.

դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով եւ կարգով:

Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձեւով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում եւ ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի եւ փոխառությունների տրամադրման, ինչպես նաեւ մատուցվող բոլոր այլ ծառայությունների եւ հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն եւ այլ էական պայմաններ: Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն եւ հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով:

4. Վճարը, որը գանձվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների եւ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար, չի կարող այդ պատճենները պատրաստելու ծախսերից մեծ լինել:»:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) խախտվել են սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները»:

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1. 1-ին կետի «15-րդ հոդվածով» բառերը փոխարինել «18-րդ հոդվածով» բառերով.

2. 2-րդ կետից հանել «լրացուցիչ» բառը.

3. 4-րդ կետը «պատժամիջոցները կիրառվում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքով եւ» բառերով:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ գլխով.


«ԳԼՈՒԽ 61

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԻՊԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Հոդված 221 . Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխումը

1. Վարկային կազմակերպությունը կարող է uույն oրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով uահմանված կարգով փոփոխել  վարկային կազմակերպության տիպը (խումբը):

2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մաuին որոշում, որով հաuտատվում է տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշումը, ծրագիրը եւ Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխության համար պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնությանը:

3. Կենտրոնական բանկը մեկամuյա ժամկետում քննարկում է ներկայացված փաuտաթղթերը եւ կայացնում  ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մաuին որոշում: Այդ ժամկետում որեւէ որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնություն տալու որոշումը համարվում է ընդունված: Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ եւ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

4. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝

ա) ներկայացված փաuտաթղթերը հակաuում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով եւ ձեւով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի.

բ) փոփոխությունների գրանցման  հետեւանքով վարկային կազմակերպության պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն:

5. Միջնորդագրի եւ կից ներկայացվող մյուu փաuտաթղթերի` Կենտրոնական բանկի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը եւ ձեւը, ինչպեu նաեւ վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման գործընթացը հիմնավորող եւ բացահայտող այլ փաuտաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

6. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրում uահմանված ժամկետներում վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեuված միջոցառումները, հաuտատում է կանոնադրության փոփոխությունները եւ դրանք ներկայացնում գրանցման: Կանոնադրության փոփոխությունների գրանցման պահից վարկային կազմակերպությունը համարվում է տիպը (խումբը) փոփոխած, պայմանով, որ վճարվել է լիցենզիայի վերաձեւակերպման համար օրենքով սահմանված պետական տուրքը:

7. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման պահից վարկային կազմակերպության իրավունքներն ու պարտականություններն անցնում են տիպը (խումբը) փոփոխած վարկային կազմակերպությանը, եւ վերջինիս փոփոխությունների պետական գրանցման վերաբերյալ վարկային կազմակերպությունների գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մաuին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:

8. Վարկային կազմակերպությունը կարող է ունենալ միայն մեկ տիպի (խմբի) վարկային կազմակերպության լիցենզիա:

9. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման դեպքում վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 222 . Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը

1. Վարկային կազմակերպությունը կարող է փոխել իր գործունեության տեսակը՝ սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելով որպես բանկ եւ Կենտրոնական բանկից ստանալով բանկային գործունեության լիցենզիա:

2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ որոշում, որով հաստատում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը:

Սույն հոդվածով նախատեսված ծրագիրն առնվազն պետք է պարունակի`

ա) որպես բանկ գրանցվելու եւ լիցենզավորվելու ժամկետը, որը չի կարող գերազանցել մեկ տարին.

բ) որպես բանկ գրանցվելու եւ լիցենզավորվելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները.

գ) բանկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը.

դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ ու պայմաններ:

3. Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնեցմանը:

4. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը եւ կայացնում  վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում:

Վարկային կազմակերպության կողմից բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկը կարող է կասեցնել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ եւ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեuակի փոփոխմանը համաձայնություն տալու կամ չտալու մասին, ինչպես նաեւ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին որոշում չընդունելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված:

5. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝

ա) ներկայացված փաuտաթղթերը հակաuում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով եւ ձեւով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի.

բ) գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի գործունեությունը կհակասի օրենքներին կամ այլ իրավական ակտերին կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով իրագործելով գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը՝ գործունեության տեսակը փոփոխելուց հետո բանկը ի վիճակի չի լինի իրականացնել բնականոն բանկային գործունեություն, կամ ծրագիրն անիրատեսական է.

գ) գործունեության տեսակի փոփոխման հետեւանքով վարկային կազմակերպության առկա պարտատերերի կամ այլ հաճախորդների կամ ապագայում բանկի պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն.

դ) տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

6. Կենտրոնական բանկի համաձայնությունը uտանալու պահից վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները եւ ծրագրով նախատեսված ժամկետում  դիմում է Կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու եւ բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար, եթե դիմումը ներկայացնելու պահին պահպանվել են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները: Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում գրանցման եւ լիցենզավորման դիմում չներկայացնելու դեպքում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումը  համարվում է ուժը կորցրած:

7. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր  պահանջներին եւ պայմաններին չհամապատասխանելու, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու եւ բանկային գործունեության լիցենզիա ստանալու դիմումը: Մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տրամադրում է բանկի գրանցման վկայական եւ բանկային գործունեության լիցենզիա, պայմանով, որ վճարվել է բանկային գործունեության համար օրենքով սահմանված պետական տուրքը:

8. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման պահից Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում վարկային կազմակերպության գլխամասի եւ մասնաճյուղերի վարկային կազմակերպության գործունեության լիցենզիաները եւ բանկերի, ինչպես նաեւ վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում կատարում փոփոխություններ: Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու եւ բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին՝ վերջինիս կողմից վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու մասին համապատասխան գրառում կատարելու համար:

9. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագրի իրականացման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող վարկային կազմակերպության համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է վարկային կազմակերպությունների համար:

Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով լիցենզավորված բանկին անցնում են վարկային կազմակերպության բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

11. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպության գրանցված մասնաճյուղերը համարվում են գրանցված՝ որպես բանկի մասնաճյուղեր:

12. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը պարտավոր է որպես բանկ գրանցվելու եւ լիցենզավորվելու կապակցությամբ վարկային կազմակերպության գործունեության փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին: Սույն կետում նշված փոփոխությունների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացնելու ձեւը, կարգը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

13. Որպես բանկ գրանցվելուց եւ լիցենզավորվելուց հետո գործունեության տեսակը փոփոխած վարկային կազմակերպության հաճախորդների մասին տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:»:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով լրացված 61 -րդ գլխի 222 -րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառված մասնաճյուղերն օրենքի ուժով համարվում են  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վերագրանցված: