ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) 16-րդ հոդվածի 10-րդ կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը, 24-րդ հոդվածի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով՝
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է հարկերից եւ տուրքերից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «ե» կետի համաձայն պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները uահմանվում են oրենքով: Այսինքն՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը հղում է կատարում այլ օրենքներով սահմանված պետական տուրքի վճարման այլ արտոնությունների վրա:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների համապարփակ կարգավորումն ապահովելու նպատակով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի առանձին կետով առաջարկվում է հատուկ նշել ՀՀ կենտրոնական բանկի՝ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներով արդեն սահմանված պետական տուրքի վճարման արտոնությունը: