Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը, 24-րդ հոդվածի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:»: