Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-175-19.11.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ՝ օրենք)՝ 4-րդ հոդվածի 2-րդ մասում «վերացումը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավել, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավել, քան 10 աշխատանքային օրով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանն հաջորդող տասներորդ օրվանից: 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

Նախագծով առաջարկվել է հստակենել ներկայումս անժամկետ ստուգման կասեցման ժամկետները, քանի որ գործնականում կասեցման անսահմանափակ ժամկետը առաջացնում է ստուգումների արդյունքների ամփոփման հետ կապված խնդիրներ եւ թուլացնում է վարչարարության որակը: Նախագծում սահմանվել է, որ ստուգման ժամկետի կասեցումը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում՝ հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավել, քան 10 աշխատանքային օրը: