Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 10-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետի առաջին նախադասության «ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ որեւէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերն ուժը կորցրած ճանաչել:
2) 3-րդ կետի առաջին նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ համայնքում հաշվառված եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված քաղաքացիները» բառերով:
3) 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասության «այլ համայնքի հաշվառում ունեցող» բառերից հետո լրացնել «եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի`
1) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, տվյալ կազմակերպության սահմանած սակագները չեն կարող գերազանցել ընտրություններն անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի` իր առեւտրային գովազդի գները, իսկ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար նաեւ` տվյալ ժամերի համար նախատեսված միջինը»:
2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ նրանց կողմից ղեկավարվող իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին, համայնքներին, բոլոր տեսակի կազմակերպություններին եւ նրանց աշխատակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
3) 8-րդ կետից հետո լրացնել նոր` 81 կետ, հետեւյալ բովանդակությամբ.
«81 . Արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային եւ այլ միջոցների օգտագործումը, որոնք միեւնույն ժամանակ չեն հանդիսանում տվյալ թեկնածուի ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված գույք, տրանսպորտային կամ այլ միջոց»:
Հոդված 3. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Զանգվածային լրատվության միջոցների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչների դիմումներն ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ենթակա են քննարկման եւ այդ կապակցությամբ որոշման ընդունման»:
Հոդված 4. Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8. Քարոզչական տպագիր նյութերի եւ այլ միջոցների կիրառման ու օգտագործման ծախսերը ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսային մասում: Ընդ որում, արգելվում է անվճար ծառայությունների մատուցումը, նվիրատվությունը կամ զեղչ գների կիրառումը»:
Հոդված 5. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ կետում «ընտրական հանձնաժողովի անդամները» բառերից հետո լրացնել «, համայնքի ղեկավարները, նրանց տեղակալները,» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի «մինչեւ ժամը 14:00-ն» բառերը փոխարինել «մինչեւ ժամը 19:00-ն» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 491 հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Համապետական ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են Եվրամիության անդամ որեւէ երկրում»:
Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի առաջին նախադասության «հանձնաժողովի անդամին» բառերից հետո լրացնել «ընտրողների մատների թանաքոտման համար պատասխանատու անդամին» բառերը, երկրորդ նախադասությունից հանել «եւ քարտուղարը» բառերը, իսկ «չեն» եւ «Նրանք» բառերը համապատասխանաբար փոխարինել «չի» եւ «Նա» բառերով:
2) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարունակել հետեւյալ բառերով.
«եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի թանաքի գույնը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11 մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«11 . Հանձնաժողովի՝ ընտրողների մատների թանաքոտման համար պատասխանատու անդամը, համապատասխան սարքավորման միջոցով ստուգում է ընտրողի մատի վրա անգույն հեղուկի առկայությունը, դրա բացակայության դեպքում անգույն հեղուկով թանաքոտում ընտրողի մատը, որից հետո ընտրողին թույլատրում է մոտենալ հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին»:
Հոդված 10. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը «նշում» բառից հետո լրացնել «կամ քվեարկությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված գույնի թանաքից տարբերվող գույնի գրիչով»:
Հոդված 11. Օրենսգրքի 60-րդ հոդվածի`
1) 1-ին կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ.
«3) ընտրողների ցուցակների, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը.»:
2) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարունակել հետեւյալ բառերով.
«, իսկ կազմված արձանագրությունից քաղվածքը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կմիքով, փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում:»:
Հոդված 12. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «լրացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից» բառերը հանել:
Հոդված 13. Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 կետով.
«71 . Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովը, ընտրողների ստորագրված ցուցակների պատճենները փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում:»:
Հոդված 14. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում»:
Հոդված 15. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պատոնական հրապարակման հաջորդ օրվանից:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմամբ եւ ընտրական օրենսդրությունը կատարելագործելու միտումներով: Օրինագծում զետեղված դրույթները, մասնավորապես վերաբերում են համապետական ընտրությունների քվեաթերթիկներն արտերկրում տպագրելուն, քվեարկությանը մասնակցող քաղաքացիների մատները թանաքոտելու կարգի կիրառմանը, ընտրական ցուցակներն ըստ հաշվառման վայրերի կազմելուն, բազմագույն գրիչներով քվեարկության բացառմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անճշտությունների չափի հաշվարկման կարգին, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնության ապահովմանը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների համար առավել հավասար պայմանների ապահովմանը, վստահված անձանց կարգավիճակի հստակեցմանը եւ այլն: