Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-182-29.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ 1. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ,  ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Uույն օրենքը սահմանում է Երեւան քաղաքում (այսուհետ` Երեւան) տեղական  ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, դրանց լիազորությունները,   իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու  երաշխիքները, ինչպես նաեւ Երեւանում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1.Երեւանը համայնք է` Երեւան քաղաքի  բնակչության հանրություն:

2.Երեւանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

3.Երեւանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:

4.Երեւանն  ունի բյուջե, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ Երեւանի զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:

ՀՈԴՎԱԾ 3. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանում տեղական ինքնակառավարումը Երեւանի իրավունքն ու կարողությունն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով   Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:

ՀՈԴՎԱԾ 4. ԵՐԵՎԱՆՈւՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Երեւանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով  սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երեւանի բոլոր  վարչական շրջանների համաչափ  զարգացումը:

ՀՈԴՎԱԾ 5. ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉԸ

Երեւանի բնակիչ է հանդիսանում Երեւանում   հաշվառում ունեցող  յուրաքանչյուր ոք:

ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Երեւանի վարչական սահմանները  սահմանվում են  «Վարչատարածքային   բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  oրենքով:

ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵՎԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1.Երեւանում  տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երեւանի ավագանին

2) Երեւանի քաղաքապետը

2.Երեւանում տեղական ինքնակառավարումը արդյունավետ իրականացնելու նպատակով  տեղական ինքնակառավարման   որոշ լիազորություններ օրենքով  տրվում են   վարչական շրջանի ղեկավարին:

3.Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ եւ ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող  են պատվիրակվել  նաեւ  Երեւանի քաղաքապետի  այլ լիազորություններ` բացառությամբ` Երեւանի ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների:

ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1.Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների  լիազորությունները սահմանվում են  սույն օրենքով:

2.Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը երաշխավորվում է  քաղաքի բյուջեով:

4.Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված, սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքով, այնքանով` որքանով չեն հակասում սույն օրենքին:

ՀՈԴՎԱԾ 9.  ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆUՏԱՎԱՅՐԸ

Տեղական ինքնակառավարման մարմինները` Երեւանի  ավագանին  եւ Երեւանի քաղաքապետը գործում են իրենց նստավայրում:

ՀՈԴՎԱԾ 10. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տարածքային կառավարման` սույն  օրենքով  սահմանված լիազորությունները Երեւանում իրականացնում է Երեւանի քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն:

ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

1.Երեւանի խորհրդանիշներն  են`

1) Երեւանի  զինանշանը.

2) Երեւանի դրոշը.

3)  Երեւանի օրհներգը:

2.Երեւանի խորհրդանիշները սահմանում է Երեւանի ավագանին:

3.Երեւանի քաղաքապետարանի շենքի վրա, Երեւանի ավագանու նիստերի դահլիճում եւ Երեւանի քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի դրոշները եւ զինանշանները:

4.Երեւանի խորհրդանիշների պարտադիր օգտագործման այլ դեպքերը եւ կարգը սահմանում է Երեւանի ավագանին:

ԳԼՈՒԽ 2. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ

ՀՈԴՎԱԾ 12. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1.Երեւանի ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման  բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում Երեւանի քաղաքապետի  գործունեության նկատմամբ,  հաստատում է Երեւանի բյուջեն եւ վերահսկում է բյուջեի կատարումը, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:

2. Երեւանի ավագանին  իր իրավասության մեջ մտնող  հարցերը  լուծելիս  անկախ է եւ գործում է  միայն ի շահ Երեւանի   եւ նրա  անունից:

ՀՈԴՎԱԾ 13. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Երեւան ավագանին`

1)  ընդունում է իր կանոնակարգը:

2) սույն օրենքով սահմանված   կարգով ընտրում  է  Երեւանի քաղաքապետին.

3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է  ընդունում   Երեւանի քաղաքապետին անվստահություն  հայտնելու  վերաբերյալ.

4) որոշում է ընդունում Երեւանի  քաղաքապետի, նրա տեղակալների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների,  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափը.

5) oրենքով նախատեuված դրույքաչափերի  uահմաններում  uահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր,  համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  uահմանում է  վճարներ,

6) որոշում է ընդունում  քաղաքի սեփականությունը հանդիսացող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.

7) սահմանում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝   իր տիրապետման տակ գտնվող եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը,  ծավալը,  պայմանները  եւ իրականացման կարգը.

8) որոշում է ընդունում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը հանձնված  գույքի ծավալի վերաբերյալ.

9) որոշում է ընդունում Երեւանի զարգացման միամյա,  քառամյա եւ հատուկ  ծրագրերի վերաբերյալ.

10) որոշում է ընդունում վարկերի, փոխատվութ՟յուն՟ների եւ օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.

11) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի  կարող է սահմանել է Երեւանում գործող լրացուցիչ պայմաններ.

12) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման մասին.

13) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

14) որոշում է ընդունում Երեւանի բյուջեի եւ դրանում առաջարկվող փոփոխությունների, բյուջեի կատարման վերաբերյալ Երեւանի  քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

15) որոշում է ընդունում բյուջետային միջոցների նպատակային օգտագործման    վերաբերյալ, իրավասու է վերացնել բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումները.

16) որոշում է ընդունում Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի, ներառյալ հողի, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության, օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերի եւ պայմանների, իuկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների վերաբերյալ.

17) որոշում է ընդունում Երեւանի քաղաքապետի ներկայացրած գլխավոր հատակագծին համաձայնություն  տալու  վերաբերյալ.

18) որոշում է ընդունում Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի վերաբերյալ.

19) Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում    այլ պետությունների, քաղաքների այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.

20) Երեւանի քաղաքապետի կամ իր խմբակցությունների նախաձեռնությամբ, ձայների ընդհանուր թվի  առնվազն կեսով ընդունված որոշմամբ     համաքաղաքային նշանակության հարցերով  նշանակում է հանրաքվե.

21) որոշում է ընդունում Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոuայգիների,   Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ.

22) որոշում է ընդունում Երեւանում   առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտում   գործունեության կանոնների շրջանակներում դրանց կիրառման վերաբերյալ.

23)  Հայաստանի Հանրապետությունում ոգելից  խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան, որոշում է  Երեւանում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն տալու լրացուցիչ պայմանների   վերաբերյալ.

24) որոշում է ընդունում Երեւանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ բացօթյա վաճառք կազմակերպելու  լրացուցիչ պայմանների   վերաբերյալ.

25) որոշում է ընդունում Երեւանի տարածքում բաղնիքների, սաունաների, զվարճանքի,  օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի եւ գործունեության թույլտվություններ տրամադրելու լրացուցիչ պայմանների   վերաբերյալ.

26)  Երեւանի քաղաքապետը  բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո  Երեւանի  ավագանուն է  ներկայացնում    յուրաքանչյուր տարվա համար Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը եւ դրանց իրականացման ժամանակացույցը:

27) որոշում է ընդունում Երեւանի   վարչական սահմաններում գտնվող գերեզմանատների գործունեության եւ դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգի վերաբերյալ.

28) Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների վերաբերյալ.

29) Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում  քաղաքապետարանի կանոնադրության  եւ կառուցվածքի վերաբերյալ.

30) սահմանում է քաղաքային նշանակության փողոցները,  այգիները.

31)  սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական կառույցների ցանկը, չափորոշիչները.

32) սահմանում է   վարչական շրջանների    ղեկավարների  ենթակայության տակ  դրված քաղաքային ենթակայության կազմակերպությունների  ցանկը.

33) սահմանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակավորման  աստիճաների չափորոշիչներն ու շնորհման կարգը:

2. Իրականացնում է սույն օրենքով ՀՀ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 14. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Երեւանի ավագանին կազմված է 65 անդամից։

2. Երեւանի ավագանին ընտրվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 15. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

1.Երեւանի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) աշխատել Երեւանի քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի   ղեկավարի աշխատակազմում,   լինել Երեւանի   ենթակայության կազմակերպությունների ղեկավար.

2) լինել վարչական շրջանի  ղեկավար,  այլ համայնքի ղեկավար

3) աշխատել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունում եւ լինել դատավոր, սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:

2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքի, ծառայության անցնելու  դեպքերում Երեւանի ավագանու անդամը պարտավոր է 5 օրյա  ժամկետում Երեւանի  քաղաքապետին ներկայացրած  գրավոր դիմումով   հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 16.  ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼԸ

Երեւանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում  գտնվող  անձին:  Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են  մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:

ՀՈԴՎԱԾ 17. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

1. Երեւանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով։   Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է  իր լիազորությունների ստանձնումից 4 տարի  հետո նույն օրը` Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման պահին։

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Երեւանի ավագանու ընտրություն չի անցկացվում: Երեւանի ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 18. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐՁԱԿԵԼԸ

1.Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է արձակել  Երեւանի ավագանին, եթե`

1) հերթական նuտաշրջանի ընթացքում Երեւանի ավագանու նիuտերը չորս ամuից ավելի չեն գումարվում.

2) հերթական նuտաշրջանի ընթացքում Երեւանի ավագանու չորս ամuից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվում:

3) Երեւանի ավագանին հերթական նuտաշրջանի երեք ամuվա ընթացքում Երեւանի քաղաքապետի ներկայացրած նախագծի  վերաբերյալ որոշում չի կայացնում։

2.Եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում Երեւանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա  Հայաստանի Հանրապետության կառավարությունը արձակում է  Երեւանի ավագանին:

3. Երեւանի ավագանին արձակելու  որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է  Երեւանի ավագանու նոր ընտրություններ:

4. Երեւանի ավագանին արձակելուց հետո Երեւանի ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը՝ մինչեւ Երեւանի նորընտիր  ավագանու առաջին նիստը:

5. Երեւանի ավագանին արձակելուց հետո Երեւանի ավագանին իրավունք չունի նշանակել տեղական հանրաքվե, կատարել պաշտոնների նշանակումներ:

6.Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Երեւանի ավագանին արձակելուց հետո ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր Երեւանի ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրը:

ՀՈԴՎԱԾ 19. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1.Երեւանի ավագանու անդամը իր լիազորությունները ստանձնում է Երեւանի ավագանու առաջին նիստի բացման օրը:

2. Երեւանի ավագանու անդամը  իրավունք ունի`

1) նախաձեռնել Երեւանի ավագանու ակտերի ընդունումը,  բացառությամբ  այն դեպքերի երբ այդ  ակտերի  ընդունման նախաձեռնությունը վերապահված է Երեւանի քաղաքապետին,  Երեւանի ավագանու  խմբակցությանը, կամ  Երեւանի ավագանու անդամների   առնվազն մեկ  երրորդին:

2) առաջադրել իր թեկնածությունը Երեւանի ավագանու  ընտրովի մարմիններում.

3) ստանալ  Երեւանի ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ  տեղեկություններ, քաղաքապետարանի ստորաբաժանումների, քաղաքային  ենթակայության կազմակերպությունների  գործունեության վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք հանդիսացող տեղեկությունների.

4) ելույթ ունենալ Երեւանի ավագանու, Երեւանի ավագանու հանձնաժողովի նիստերում,  հարցեր տալ.

5)հարցերով դիմել Երեւանի քաղաքապետին եւ քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, ավագանու նիստին հրավիրված անձանց.

6) Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված կարգով կատարել   Երեւանի բնակիչների ընդունելություն.

7) առաջարկություններ ներկայացնել Երեւանի ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ.

8)Երեւանի քաղաքապետից ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ.

9) Երեւանի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները.

10) իրականացնել սույն օրենքով եւ Երեւանի ավագանու կանոնարգով սահմանված  այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 20. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Երեւանի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել Երեւանի ավագանու նիստերին.

2) պարբերաբար հանդիպել Երեւանի բնակիչների հետ, տեղեկացնել նրանց Երեւանի ավագանու աշխատանքների մասին.

3)մասնակցել Երեւանի ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին.

4) չմասնակցել Երեւանի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր ազգականների շահերին.

5)  իրականացնել սույն օրենքով եւ  իր կանոնակարգով նախատեսված այլ պարտականություններ։

ՀՈԴՎԱԾ 21. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ.

1.Երեւանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա.

1)  կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

3) ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն  զբաղեցնելու վերաբերյալ   դիմում է ներկայացրել.

4) հրաժարական է տվել.

5) մահացել է:

2.Երեւանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու  անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից:

3.Երեւանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ  ավագանու անդամը  ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է  զբաղեցնում եւ այդ մասին սահմանված ժամկետում գրավոր չի տեղեկացրել Երեւանի քաղաքապետին:

ՀՈԴՎԱԾ 22. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1.Երեւանի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց կարող է Երեւանի բյուջեից ստանալ ամսեկան դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչեւ 50 տոկոսի  չափով:

2. Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները  պարտավոր են`

1) Երեւանի ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան.

2) 10-օրյա ժամկետում, քննարկել Երեւանի ավագանու անդամի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

3) ոչ ուշ, քան քննարկումից 3 oր առաջ գրավոր տեղեկացնել ավագանու անդամի  իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

3. Վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են Երեւանի ավագանու անդամի պահանջով, ամսեկան առնվազն մեկ oր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել  Երեւանի ավագանու անդամին` Երեւանի բնակիչների ընդունելության եւ նրանց հետ հանդիպման համար:

4.Երեւանի ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Երեւանի ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` քվեարկության, ինչպես նաեւ Երեւանի ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն չի հանդիսանում քրեորեն հետապնդելի արարք :

ՀՈԴՎԱԾ 23. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱԿՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Երեւանի ավագանին ընդունում է որոշումներ:

2. Երեւանի ավագանին  Երեւանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երեւանի բնակչությանը, Երեւանի քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:

3. Երեւանի ավագանու որոշումները, հայտարարությունները  եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ  պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերից։

4. Երեւանի ավագանու որոշումները,  հայտարարությունները եւ ուղերձները 5-օրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Երեւանի  քաղաքապետը:

5.Երեւանի քաղաքապետը, Երեւանի ենթակայության կազմակերպությունները Երեւանի ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել այն եւ արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել Երեւանի ավագանուն:

ՀՈԴՎԱԾ 24. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

1.Երեւանի ավագանու կողմից որոշումների,  ուղերձների եւ հայտարարությունների  ընդունումը նախաձեռնելու  իրավունքը  պատկանում է    Երեւանի ավագանու անդամին, Երեւանի քաղաքապետին, սույն  օրենքով նախատեսված դեպքերում Երեւանի  ավագանու խմբակցություններին: Երեւանի քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է  արտահերթ:

2.Երեւանի ավագանու կողմից  որոշումների, ուղերձների, հայտարարությունների  ընդունումը կարող են նախաձեռնել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ  ընտրական իրավունք ունեցող անձանց  ոչ պակաս քան 1 տոկոսը,:

3.Ընտրողների  նախաձեռնություններ կատարելու եւ Երեւանի ավագանու նիստում դրանք  քննարկելու  կարգը սահմանվում է  Երեւանի ավագանու կանոնակարգով:

ՀՈԴՎԱԾ 25. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՒՂԵՐՁՆԵՐԻ  ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ  ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

1. Որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների  ընդունելու նախաձեռնությունները  ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում պետք է քննարկվեն  Երեւանի ավագանու նիստում:

2. Եթե Երեւանի քաղաքապետի եզրակացության համաձայն որոշման ընդունումը էականորեն նվազեցնելու է Երեւանի  բյուջեի եկամուտները կամ ավելացնելու է Երեւանի ծախսերը, ապա Երեւանի ավագանին այդ որոշման նախագիծը, Երեւանի քաղաքապետի պահանջով, կարող է ընդունել միայն Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՈԴՎԱԾ 26. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1.Երեւանի ավագանին հաստատում եւ չեղյալ է հայտարարում Երեւանի քաղաքապետի կնքած  այն պայմանագրերը, որոնք՝

1) նախատեսում են  էական  ֆինանսական պարտավորություններ,  ինչպես նաեւ Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված քաղաքի համար էական նշանակություն ունեցող պայմանագրերը.

2) ուղղակիորեն նախատեսում են Երեւանի ավագանու կողմից  հաստատում:

2.Սույն հոդվածում նախատեսված պայմանագրերը համարվում են կնքված   Երեւանի ավագանու  կողմից հաստատվելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 27. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1.Երեւանի ավագանին իր գործունեությունը կազմակերպում է նիստերի, նստաշրջանների եւ մշտական հանձնաժողովների աշխատանքի միջոցով՝ իր կողմից ընդունված կանոնակարգին համապատասխան:

2. Երեւանի ավագանու նիստերն անցկացվում են  սույն օրենքով եւ Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված  ժամկետներում եւ կարգով:

3.Երեւանի քաղաքապետը Երեւանի քաղաքապետարանում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Երեւանի ավագանու՝ սույն օրենքով, ինչպես նաեւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:

4.Երեւանի ավագանու նիստերն արձանագրվում են:

ՀՈԴՎԱԾ 28. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

1.Երեւանի ավագանու  հերթական  նստաշրջանները  գումարվում են փետրվարի առաջին երեքշաբթի օրից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին  եւ սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրից  մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է Երեւանի ավագանու առնվազն մեկ նիստ:

2.Նիստերի օրերը որոշում է Երեւանի  ավագանին:

ՀՈԴՎԱԾ 29. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ,  ՈՒՂԵՐՁԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1.Երեւանի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է Երեւանի քաղաքապետը` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին նիստից առնվազն 15 օր առաջ ներկայացրած նախաձեռնություններից:

2.Նախաձեռնության հեղինակը  պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները եւ յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները, եթե այդպիսիք   առաջանալու են:

3. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման նախագծերը եւ համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն 10 օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

4.Նիստի օրակարգը հաստատվում է Երեւանի ավագանու որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 30. ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

1.Երեւանի ավագանու հերթական  նիստից առնվազն 3  օր առաջ Երեւանի քաղաքապետը հրապարակում է տեղեկություն  Երեւանի ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Նախագիծը փակցվում է Երեւանի  քաղաքապետարանում եւ  վարչական շրջանների ղեկավարի նստավայրում: Այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով  տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով եւ տեղադրվում Երեւան քաղաքի ինտերնետային կայքում:

2.Երեւանի ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, մատչելի լինեն բոլորին:  Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվի այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

ՀՈԴՎԱԾ 31. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

1.Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է  Երեւանի  ավագանու անդամների  ընտրվելու վերաբերյալ  որոշման  պաշտոնական հրապարակելուց  հետո  հաջորդ  երկուշաբթի օրը:

2.Երեւանի ավագանու նիստը  հրավիրում եւ  վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը:

3.Մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրվելը Երեւանի ավագանու նիստը վարում է Երեւանի ավագանու տարիքով ավագ անդամը:

4.Երեւանի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով անդամներ:  Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում Երեւանի քաղաքապետը, կամ  նիստը վարելու լիազորություն ունեցող տեղակալը, եւ նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Երեւանի ավագանու՝ նիստին ներկայացած անդամները:

5.Երեւանի ավագանու նիստը հրապարակային  է: Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում, Երեւանի ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ, կարող է անցկացվել դռնփակ նիստ։

6. Երեւանի ավագանու նիստերին կարող են մասնակցել եւ ելույթ ունենալ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները:

7. Երեւանի քաղաքապետի տեղակալները իրավունք ունեն մասնակցել Երեւանի ավագանու նիստերին եւ արտահերթ ելույթ ունենալ։

8 Երեւանի ավագանու նիստերին Երեւանի քաղաքապետի կամ Երեւանի ավագանու խմբակցությունների հրավերքով  կարող են մասնակցել,  ելույթներ ունենալ եւ պատասխանել  հարցերի   այլ անձինք:

ՀՈԴՎԱԾ 32. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

1. Երեւանի ավագանու արտահերթ նիստ գումարում է Երեւանի քաղաքապետը   կամ   Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

 2.Երեւանի ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

3.Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատասխան փաստաթղթերն Երեւանի ավագանու անդամներին տրամադրվում են նիստից  առնվազն երկու օր առաջ:

ՀՈԴՎԱԾ 33. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

1. Երեւանի ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման եւ նախապատրաստման, ինչպես նաեւ Երեւանի ավագանու անունից   վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ  ավել, քան 4   մշտական հանձնաժողովներ:

2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։

3.Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվում են  խմբակցությունների միջեւ՝ խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ Երեւանի ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։

4. Երեւանի քաղաքապետը, Երեւանի  ենթակայության կազմակերպությունները Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ  փաստաթղթեր ու տեղեկանքներ։

5.Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ :

ՀՈԴՎԱԾ 34. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

1. Երեւանի ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Երեւանի  ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար Երեւանի ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ։

2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչեւ սույն հոդվածի առաջին մասի լիազորությունների իրականացումը , սակայն ոչ ավել, քան 2 ամիս:

3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

ՀՈԴՎԱԾ 35. ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1.Երեւանի ավագանու խմբակցությունների պահանջով հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով։

2. Քննող հանձնաժողովը գործում է մինչեւ  տվյալ փաստի պարզելը, սակայն ոչ ավել քան 6 ամիս:

3. Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների առնվազն մեկական ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի նախագահը նշանակվում է պահանջը ներկայացրած խմբակցության կողմից:

4. Քննող հանձնաժողովը հրապարակային նիստերում պահանջը ներկայացնող կողմից կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով հավաքում է անհրաժեշտ տեղեկություններ։ Անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել փակ նիստեր:

5. Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

ՀՈԴՎԱԾ 36. ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՆ

Երեւանի ավագանու  անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալները, Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են մասնակցել Երեւանի ավագանու նիստերին եւ  քննարկվող  հարցի առընչությամբ պատասխանել Երեւանի ավագանու անդամների հարցերին։

ՀՈԴՎԱԾ 37. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՆԴԱՄԻ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԸ

1. Երեւանի ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա  մեջ առնվազն  մեկ նիստի ընթացքում Երեւանի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները եւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները   պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։

2. Ավագանու անդամը իրավունք ունի  գրավոր հարցեր ուղղել Երեւանի քաղաքապետին, որը այդ հարցերին պատասխանում է 14 օրվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները Երեւանի ավագանու նիստում չեն ներկայացվում:

ՀՈԴՎԱԾ 38. ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Երեւանի ավագանու հերթական նստաշրջանի յուրաքանչյուր նիստում, Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։

ՀՈԴՎԱԾ 39. ՀԱՆՐԱՔՎԵ  ՆՇԱՆԱԿԵԼԸ,  ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

1.Երեւանի ավագանին տեղական  հանրաքվե նշանակելու մասին որոշումն  ընդունում  է Երեւանի ավագանու  անդամների  ընդհանուր թվի առնվազն մեկ  երրորդի  կամ  Երեւանի քաղաքապետի  առաջարկությամբ՝ Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2.Երեւանի ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ, բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաեւ սույն հոդվածի առաջին մասում սահմանված կարգով նշանակել հանրաքվե, որի արդյունքները  պարտադիր բնույթ չունեն: Այս հանրաքվեները անց են կացվում Երեւանի ավագանու սահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 40. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ

1. Երեւանի ավագանու առնվազն 22 անդամներ կարող են ներկայացնել Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը պետք է պարունակի ավագանու այն անդամի Անուն -ազգանունը, որին նախաձեռնող խումբը առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ  ստորագրված լինի նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից:

2.Երեւանի  քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը  հանձնվում է  Երեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու խմբակցություններին: Խմբակցությունները  այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

3.Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո 36 ժամվա ընթացքում նախաձեռնեող խմբի մեջ չմտնող Երեւանի ավագանու առնվազն 22 անդամներ կարող են առաջադրել Երեւանի  քաղաքապետի այլ թեկնածու եւս:

4.Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը, որում նշվում  է առաջադրվող քաղաքապետի թեկնածուի անուն ազգանունը, քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

5.Երեւանի քաղաքապետին  անվստահություն է  հայտնվում  եթե  առաջադրված թեկնածուն /թեկնածուներից մեկը/ ստանում է Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

6.Այդ  դեպքում  Երեւանի գործող  քաղաքապետը  վայր է  դնում իր լիազորությունները, իսկ  նորընտիր  Երեւանի քաղաքապետը  իր լիազորությունները ստանձնում է  5 օրյա ժամկետում սույն օրենքի 47  հոոդվածով սահմանված կարգով:

7.Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել Երեւանի քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց, եւ անվստահության հարցը քննարկելուց  ոչ շուտ, քան  մեկ տարի  հետո:

8.Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

9.Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու  հարցի քննարկման  նիստին Երեւանի քաղաքապետի /տեղակալի/ անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում նիստը  վարում է  նիստին  ներկա տարիքով ավագ Երեւանի ավագանու անդամը: 

ԳԼՈՒԽ  3. ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀՈԴՎԱԾ  41. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1.Երեւանի քաղաքապետը`

1)  տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման գործառույթներ իրականացնող մարմին, պաշտոնատար անձ է.

2) ներկայացնում է Երեւանը` որպես համայնք,  Երեւանի ավագանին եւ  Երեւանի քաղաքապետարանը  այլ անձանց եւ մարմինների հետ հարաբերություններում.

3) ղեկավարում է Երեւանի քաղաքապետարանի աշխատանքները.

4)  հանդիսանում է Երեւանի ավագանու անդամ:

ՀՈԴՎԱԾ 42. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ Երեւանի ավագանու անդամ հանդիսացող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

ՀՈԴՎԱԾ 43. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Երեւանի քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած Երեւանի ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 44. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1.Երեւանի քաղաքապետի  ընտրությունները անց  են կացվում  Երեւանի  նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում:  Առաջին նիստը ընթանում է առանց  ընդմիջման` բացառության  ընդմիջման ու հանգստի համար  նախատեսված ժամանակի, մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունը:

2.Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով, ընտրություններին  մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է  Երեւանի ավագանու  անդամների տեղերի  50 տոկոսից ավելին,  ապա այդ կուսակցության թեկնածուների  ցուցակի  առաջին հորիզոնականում  գտնվող անձը համարվում է ընտրված Երեւանի քաղաքապետ:

Եթե  այդ  կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում  գտնվող  անձը  չի համապատասխանում Երեւանի քաղաքապետին առաջադրվող պահանջներին ապա  Երեւանի քաղաքապետ է ընտրված համարվում այդ ընտրական ցուցակի հաջորդ համարը: Սույն կանոնը կիրառվում է նաեւ այն դեպքում երբ հաջոդ հորիզոնականում գտնվող անձը  նույնպես չի համապատասխանում Երեւանի քաղաքապետին առաջադրվող պահանջներին:

3.Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով  որեւէ կուսակցություն չի ստանում Երեւանի ավագանու անդամների  տեղերի 50 տոկոսից ավելին, ապա Երեւանի ավագանու խմբակցությունները կարող են  իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին  հորիզոնականում  տեղ  զբաղեցրած անձին առաջադրել  որպես  Երեւանի քաղաքապետի թեկնածու, եթե  վերջինս հրաժարվում է, ապա   առաջադրվելու իրավունքը    փոխանցվում է տվյալ կուսակցության  թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ թեկնածուին /թեկնածուներին եթե հերթական    հերթական հորիզոնականներում գտնվող անձինք եւս հրաժարվումեն/:

Երեւանի ավագանու  խմբակցության  սույն  մասում նշված  որոշումները    ընդունվում են  ձայների պարզ մեծամասնությամբ, ստորագրվում է քվեարկության մասնակցած անդամների  կողմից:

4.Երեւանի քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

5. Եթե առաջադրված թեկնածուներից  որեւէ մեկը չի ստանում  Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների  մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է  քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում Երեւանի քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

6.Եթե առաջադրվել է  մեկ թեկնածու, ապա  վերջինս  ընտրվում է Երեւանի քաղաքապետ,  եթե  նրա օգտին կողմ քվեարկած  ձայները  ավելին  են դեմ քվեարկած ձայների թվից, եւ ավելի են քան  Երեւանի ավագանու անդամների ընդհանուր  թվի  40 տոկոսը:

7.Մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրվելը Երեւանի քաղաքապետի լիազորությունները իրականացնում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը:

ՀՈԴՎԱԾ 45. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ.

1. Երեւանի քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա.

1)  կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) Երեւանի քաղաքապետի պաշտոնի  հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3)  հրաժարական է տվել.

4)  մահացել է:

2. Երեւանի քաղաքապետի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել նրան`

1) սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու,

2) իր լիազորությունների /պարտադիր, պատվիրակված/ ոչ պատշաճ իրականացման հիմքով, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա  կառավարության  կողմից պաշտոնանկ անելու դեպքերում:

3. Երեւանի քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարելու /դադարեցնելու/ դեպքում, մինչեւ  Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունը, Երեւանի քաղաքապետի լիազորությունները իրականացնում է Երեւանի  քաղաքապետի առաջին տեղակալը:

4. Կառավարության կողմից  լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած  Երեւանի քաղաքապետը  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց  հետո  մեկ տարվա ընթացքում չի կարող  ընտրվել Երեւանի քաղաքապետ:

ՀՈԴՎԱԾ 46. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Երեւանի քաղաքապետի  պաշտոնը  թափուր մնալուց հետո Երեւանի ավագանու սահմանված ժամկետում սակայն  ոչ ուշ քան մեկ ամսյա ժամկետում անց է  կացվում Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, Երեւանի քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

2.Արտահերթ ընտրությունների ժամանակ Երեւանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է  Երեւանի ավագանու խմբակցություններին:

3.Արտահերթ ընտրությունները  անցկացվում են սույն օրենքի  44-րդ հոդվածի 4-6  կետերով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 47. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՍՏԱՆՁՆՈՒՄԸ

Երեւանի  քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է  իր ընտրվելու օրվանից  10 օրյա ժամկետում`  Երեւանի ավագանու նիստում Երեւանի բնակիչներին  տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ Երեւանի չչբնակիչների շահերով, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը ի բարօրություն համայնքի բնակիչների»:

ՀՈԴՎԱԾ 48. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ, ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

1. Երեւանի քաղաքապետը կարող է  ունենալ  մինչեւ 5 տեղակալ, որոնցից  մեկը`  առաջին:

2. Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է Երեւանի քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:

3. Երեւանի քաղաքապետի  տեղակալներին Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում Երեւանի ավագանին:

4.Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի երեւանի  ավագանու անդամ:

5.Երեւանի քաղաքապետի  տեղակալների    պաշտոնից ազատում  է  Երեւանի քաղաքապետը:

6.Երեւանի քաղաքապետի տեղակալներն իրականացնում են Երեւանի քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

7.Երեւանի քաղաքապետի հանձնարարոթյամբ Երեւանի քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ:

8.Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի տեղակալները չեն կարող լինել վարչական շրջանների ղեկավար, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

9.Երեւանի քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ եւ օգնականներ, մամուլի քարտուղար:

10.Երեւանի քաղաքապետի խորհրդականների եւ օգնականների թվաքանակը  Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է Երեւանի ավագանին:

11. Երեւանի քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին եւ օգնականների պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Երեւանի քաղաքապետը:

ՀՈԴՎԱԾ  49.  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Երեւանի քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

2. Երեւանի քաղաքապետի ակտերը ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

3. Երեւանի քաղաքապետի որոշումները, կարգադրությունները կարող են անվավեր  ճանաչվել` Երեւանի ավագանու որոշմամբ կամ  դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 50. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Երեւանի քաղաքապետարանի գործունեությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի, քարտուղարի, Երեւան քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:

ՀՈԴՎԱԾ 51. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

2. Երեւանի քաղաքապետարանում իրականացվում է համայնքային ծառայություն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնում նշանակման եւ պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`

1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը եւ իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների  համակարգումը.

2) ապահովում է Երեւանի քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում Երեւանի քաղաքապետին.

3) մշակում եւ Երեւանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան եւ եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է Երեւանի քաղաքապետին.

4)  ապահովում է Երեւանի բյուջետային ծախսերի կատարումը.

5) կազմակերպում է բնակիչների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.

6) իրականացնում է օրենքով  եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

4. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում եւ աշխատանքից ազատվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

5. Համապատասխան գործադիր մարմնի ղեկավարը կարող է Երեւանի քաղաքապետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

ՀՈԴՎԱԾ 52. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

1. Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմակերպում է Երեւանի ավագանու եւ  Երեւանի քաղաքապետարանի աշխատանքները.

2) համագործակցում է   գործադիր իշխանության մարմինների հետ եւ դրանց առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երեւանին առնչվող հարցերի վերաբերյալ.

3) պարտադիր քննության է առնում   գործադիր իշխանության մարմինների կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ արված առաջարկությունները եւ մեկամսյա ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին.

4) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար.

5՛) ապահովում է Երեւանի բնակիչ հանդիսացող երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը.

6) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

7) սահմանում է Երեւան քաղաքի շենքերի եւ շինությունների համարակալումը.

8) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին տարեկան ծրագիրը, տնօրինում է Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը.

9) պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Երեւանի քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին.

10)  սահմանված կարգով կառավարության քննարկմանն է ներկայացնում Երեւանին առնչվող խնդիրների վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը.

11) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը.

12) կասեցնում է Երեւանի ավագանու ՀՀ օրենսդրությանն  հակասող որոշումները եւ դրանք անվավեր ճանաչելու հայցով  դիմում է  դատարան.

13) օրենքով կամ կառավարության սահմանված կարգով ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ կազմակերպում եւ ղեկավարում է պետության պատվիրակված լիազորությունների իրականացումը.

14) Վարչապետի պահանջով ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն`  Երեւանի ավագանու, իր գործունեության եւ Երեւանի   ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին.

15) օրենքով կամ կառավարության սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների, ինչպես նաեւ տեխնածին եւ տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետեւանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.

16) Վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության  նկատմամբ եւ  պատասխանատվություն է  կրում նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.

17) Իրականացնում է Երեւանի սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների կառավարումը եւ ապահովում դրանց շահագործում:

2. Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) Սահմանադրությամբ եւ օրենքներով  վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության եւ վարչապետի որոշումների, եւ այլ  իրավական ակտերի կատարումը.

2) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

3) սահմանված կարգով նախապատրաստում եւ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` Երեւանում տարածքային կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

4) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին.

5) օրենքով  սահմանված կարգով լուծում է Երեւանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

6) միջոցներ է ձեռնարկում իր տնօրինության տակ գտնվող պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

7) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան   գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ։

ՀՈԴՎԱԾ 53. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՏ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

1. Երեւանի ավագանու հետ փոխհարաբերություններում Երեւանի քաղաքապետը իրականացնում է  հետեւյալ  լիազորությունները`

1) Երեւանի ավագանուն է ներկայացնում առաջարկություններ` Երեւանի համայնքային ենթակայության կազմակերպությունների իրավաբանական անձանց ստեղծման, վերակազմակերպման կամ գործունեության դադարման մասին որոշման նախագծերը.

2) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերի մասին որոշման նախագիծը.

3) սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով  հրավիրում եւ վարում է Երեւանի ավագանու նիստերը.

4) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի զարգացման միամյա, քառամյա եւ հատուկ ծրագրերը.

5) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի ենթակայության կազմակերպությունների   կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները.

6) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի բյուջեի նախագիծը եւ դրանում առաջարկվող փոփոխությունները, ավագանու առջեւ հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.

7) Երեւանի ավագանու համաձայնեցմանն է ներկայացնում քաղաքի գլխավոր հատակագիծը.

8) Երեւանի ավագանուն է ներկայացնում քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերը.

9) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի  ենթակայության առեւտրային կազմակերպությունների խորհուրդների եւ վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը.

10) Երեւանի ավագանուն է ներկայացնում տեղական հարկերի եւ տուրքերի (օրենքով նա՟խա՟՟տեսված սահմաններում), ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառա՟յու՟թ՟յուն՟ների դիմաց գանձ՟վող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը.

11) Երեւանի ավագանուն է ներկայացնում վարկային եւ փոխատվությունների ձեւով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման մասին որոշման նախագծերը.

12) Երեւանի ավագանու որոշմամբ եւ սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում Երեւանի սեփականություն   հանդիսացող գույքը.

13) Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոuայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանման եւ վերանվանման որոշման նախագծերը եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).

14) Երեւանի ավագանուն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.

15) Երեւանի անունից կնքում է պայմանագրեր, սույն  օրենքով նախատեսված դեպքերում  դրանք ներկայացնում Երեւանի  ավագանու հաստատմանը.

16) կարող է Երեւանի ավագանուն առաջարկություններ անել Երեւանի առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտի գործունեության կանոնների շրջանակներում դրանց կիրառման վերաբերյալ.

17) որոշում է ընդունում Երեւանում   առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտում  գործունեության կանոնների շրջանակներում դրանց կիրառման վերաբերյալ.

18)  Հայաuտանի Հանրապետությունում ոգելից  խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքիկանոններին համապատասխան, որոշում է  Երեւանում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի, վաճառքի թույլտվություն տալու կարգի պայմանների   վերաբերյալ.

19) կարող է Երեւանի ավագանուն առաջարկություններ անել Երեւանի տարածքում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ բացօթյա վաճառք կազմակերպելու վայրերը եւ կարգը սահմանելու  առանձնահատկությունների վերաբերյալ.

20) կարող է Երեւանի ավագանուն առաջարկություններ անել Երեւանի տարածքում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի  եւ գործունեության թույլտվություններ տրամադրելու առանձնահատկությունների վերաբերյալ.

21) Երեւանի ավագանուն առաջարկություններ է անում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ։

ՀՈԴՎԱԾ 54. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1.Երեւանի քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիա՟զո՟րու՟թյունները.

1) տնօրինում է Երեւանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

2) հսկում է գլխավոր ֆինանսիստի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ֆինանսական գործունեությունը:

3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաեւ կազմակերպում է տեղական հարկերի եւ տուրքերի եւ իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, քաղաքի վարչական սահմաններում գտնվող քաղաքային եւ պետական սեփականություն համարվող հողերի, քաղաքի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից եւ օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.

4) քաղաքի բյուջեի հարկերը եւ օրենքով սահմանված այլ մուտքերը չվճարող անձանց (բացառությամբ եկամտահարկ եւ շահութահարկ  չվճարողների) նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ,

5) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:

ՀՈԴՎԱԾ 55. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում  Երեւանի քաղաքապետը  իրականացնում է  հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով եւ այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին  քաղաքաշինության  ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականցնում է Երեւանի քաղաքապետը: Քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն է համարվում այն ամենը ինչ սույն օրենքով չի սահմանվում որպես վարչական շրջանի նշանակության քաղաքաշինական գործունեություն.

2) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության փողոցներում եւ նրանց անմիջապես հարող տարածքներում, քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում  արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն: Քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների եւ այգիների ցանկը սահմանում է ավագանին.

3) Երեւանի  ավագանուն  է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

4) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային եւ այլ շինարարություն.

5) իրականացնում է գոյություն ունեցող Երեւանի քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները հաշմանադամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.

 6)   կազմակերպում է ապօրինի շինարարության կանխման, կասեցման եւ վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.

7) վերահսկողություն է իրականացնում Երեւանի տարածքում գտնվող շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ.

8) ապահովում է գերեզմանատների գործունեությունը.

9)կազմակերպում է համայնքային սեփականություն հանդիսացող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ ինժեներական այլ  կառույցների  շահագործումը.

10) կազմակերպում է աղբահանությունը,  քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների եւ այգիների եւ  ընդհանուր օգտագործման այն հասարակական  վայրերի  մաքրումը, բարեկարգումը եւ կանաչապատումը.

11) կազմում է Երեւանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը եւ ներկայացնում է Երեւանի ավագանուն։

2. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում  Երեւանի քաղաքապետը  իրականացնում է  հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ ինժեներական այլ  կառույցների  շահագործումը.

2) սահմանված կարգով կազմում է Երեւանի գլխավոր հատակագիծը, դրանում կատարվող փոփոխությունները եւ ավագանու համաձայնությունը ստանալուց հետո այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

3) իրավական ակտերով սահմանված կարգով  Երեւանի գլխավոր հատակագծին, տարածքների գոտիավորման նախագծերի եւ հողերի օգտագործման uխեմային համապատասխան օտարում, օգտագործման, կառուցապատման կամ վարձակալության է տրամադրում Երեւանի տարածքում գտնվող պետական սեփականության հողերը.

4) կազմում եւ Երեւանի ավագանու   է ներկայացնում Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերը.

5) վերահսկողություն է իրականացնում Երեւանի տարածքում բնակարանային ֆոնդի ընդլայնման, նորոգման, բարեկարգման եւ շահագործման նկատմամբ.

6) իրականացնում է բազմաբնույթ կադաստրի /անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների եւ այլ/ վարումը.

ՀՈԴՎԱԾ 56  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառներում Երեւանի քաղաքապետը իրականացնում է  հետեւյալ պարտադիր լիազորությունները`

1) կազմակերպում է Երեւանի քաղաքային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը եւ շահագործումը.

2) աջակցում է Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.

3) կազմակերպում է Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացի Երեւանի մետրոպոլիտենից).

4) իրականացնում է հասարակական տրանսպորտի հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար հարմարեցնելու  ծրագիր:

2.Երեւանի քաղաքապետը uույն բնագավառում իրականացնում է հետեւյալ  պատվիրակված լիազորությունը.

1) Երեւանի տարածքում տեղադրում է ճանապարհային երթեւեկության նշաններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների.

2) կազմակերպում  է Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքները:

ՀՈԴՎԱԾ 57. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1.Գյուղատնտեսության եւ հողօգտագործման բնագավառներում Երեւանի քաղաքապետը  իրականացնում է հետեւյալ  պարտադիր լիազորությունները`

1) վերահսկողություն է իրականացնում Երեւանի տարածքում հողօգտագործման նկատմամբ, կանխում, կասեցնում եւ վերացնում է ապօրինի հողօգտագործումը.

2) իրականացնում է համայնքային հողերում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի  աշխատանքները.

2. Սույն  բնագավառներում  Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ  պատվիրակված լիազորությունները`

1) սահմանված կարգով կազմում է Երեւանի հողերի գոտիավորման եւ օգտագործման  սխեման  եւ ավագանու համաձայնությունը ստանալուց հետո այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

2) uահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի պահպանությունը.

3) կազմակերպում  եւ իրականացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի  պետական ծրագրերի իրականացումը.

4) աջակցում է կարանտինային պահանջների եւ ագրարային կանոնների կատարմանն ուղղված միջոցառումներին.

5)  կազմակերպում եւ իրականացնում է Երեւանի տարածքում կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացման  եւ անասնաբուժության բնագավառում Հայաստանի հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված  անասնահամաճարակային միջոցառումների եւ անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքները.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է Երեւանի հողային հաշվեկշիռը.

7) իր լիազորությունների շրջանակներում տիրապետում եւ օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.

8) uահմանված կարգով ապահովում է համայնքի uահմանանիշերի պահպանությունը:

ՀՈԴՎԱԾ 58. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԻ  ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Առեւտրի, եւ սպասարկման բնագավառներում Երեւանի քաղաքապետը  իրականացնում է հետեւյալ  պարտադիր  լիազորությունները`

1) oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հuկողություն է իրականացնում առեւտրի, հանրային uննդի եւ կենցաղային ծառայությունների  ոլորտում.

2) Երեւանի ավագանու սահմանած կարգով եւ չափորոշիչներին համապատասխան առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպություններին դիմումի հիման վրա վերջիններիս շնորհում է որակի աստիճաններ:

ՀՈԴՎԱԾ  59. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Կրթության,  մշակույթի եւ երիտասարդության  հետ տարվող աշխատանքների բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունը`

կազմակերպում է Երեւանի   ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ   կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները:

2. Երեւանի քաղաքապետը uույն բնագավառում իրականացնում է հետեւյալ  պատվիրակված լիազորությունները.

1) կազմակերպում է համապետական մշակութային, սպորտային, ինչպես նաեւ պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.

 2) կազմակերպում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման աշխատանքները:

3. Սույն  բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները`

1) աջակցում է Երեւանի տարածքում գործող մշակութային կազմակերպություններին.

2) համագործակցում է Երեւանի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.

3) կազմակերպում է   տոների եւ հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեuերի վերականգնմանն ու տարածմանը:

ՀՈԴՎԱԾ 60. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ,  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրային  եւ սպորտի բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է  հետեւյալ պարտադիր լիազորությունները`

 1) Կառավարում է Երեւանի սեփականություն հանդիսացող  առողջապահական եւ  մարզական կազմակերպությունները:

2) աջակցում է  հիգենիկ եւ   հակահամաճարակային մարմինների սանիտարահիգենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների իրականացմանը.

3) Երեւանի տարածում ապահովում է  համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը

4) կազմակերպում է  քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը:

2. Սույն բնագավառում Երեւանի քաղաքապետը,   իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է  պետական սեփականություն հանդիսացող առողջապահական եւ  մարզական կազմակերպությունների կառավարմանը.

2) ապահովում է  առողջապահության բնագավառում  պետական միասնական  տարածքային քաղաքականության իրականացումը.

3) գնահատում է  Երեւանի բնակիչների առողջության  ցուցանիշները եւ առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին.

4) աջակցում է  Երեւանում  պետականն առողջապահական ծրագրերի  իրականացմանը։

3. Սույն բնագավառում   Երեւանի քաղաքապետը   իրականացնում է  հետեւյալ կամավոր   լիազորությունները`

1) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Երեւանի ավագանու սահմանած կարգով իրականացնում է քաղաքային առողջապահական ծրագրեր.

2) աջակցում է  Երեւան  քաղաքում  գործող  առողջապահական. ֆիզիկական կուլտուրայի,  սպորտային  կազմակերպություններին.

3) իրականացնում է բնակչության հիգենիկսանիտարական կրթության,  առողջ ապրելակերպի  քարոզչություն:

ՀՈԴՎԱԾ 61. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Աշխատանքի եւ սոցիալական ծառայության  բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ  պարտադիր լիազորությունները.

1) աջակցում է պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը.

2) կազմակերպում է Երեւանի քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների եւ կազմակերպությունների գործունեությունը։

2. Սույն բնագավառում  Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունը.

1) աջակցում է սոցիալական պաշտապանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը։

ՀՈԴՎԱԾ 62. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Բնապահպանության բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունը`

1) կազմակերպում է Երեւանի սեփականություն հանդիսացող հողերի, անտառային եւ ջրային տարածքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանությունը, այդ թվում` մթնոլորտի պահպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համաձայնությամբ Երեւանի օդային ավազանի եւ հողերի վնասակար նյութերով աղտոտվածության մոնիթորինգը, եւ ապահովում է ավտոտրանսպորտի եւ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների արտանետումներից Երեւանի օդային ավազանի պահպանությունը:

2. Սույն բնագավառում  Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պատվիրակված  լիազորությունը`

1) հսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում,  կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանման միջոցառումները.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից,  ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով եւ արտադրական թափոններով աղտոտումից.

3) վերահսկում  է թափոնների հեռացումը (հավաքում, փոխադրում, վերամշակում, վնասազերծում, տեղադրումը).

4) մասնակցում է բնապահպանության պետական ծրագրերի մշակմանը եւ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը Երեւանի տարածքում.

5) հսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը եւ խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.

6) աջակցում է Երեւանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը եւ օգտագործմանը, որuագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։.

3. Սույն բնագավառում  Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունը.

համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ:

ՀՈԴՎԱԾ 63. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1.Երեւանում գործող  գործադիր իշխանության   տարածքային մարմինների գործունեության համակարգման բնագավառում, Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) Երեւանում համակարգում է գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ այն մարմինների, որոնց  գործունեության համակարգում մարզերում օրենքով  վերապահված չէ  մարզպետներին:

Համակարգումը մասնավորապես  իր մեջ ներառում  է  Երեւանի քաղաքապետի հետեւյալ լիազորությունները.

1.1) այդ մարմինների ղեկավարների  մասնակցությամբ խորհրդակցությունների հրավիրումը եւ ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա վերջիններիս ուշադրության հրավիրումը.

1.2) իր լիազորությունների  կատարման  նպատակով նրանց պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ   եւ կարգադրություններ տալը,  մասնավորապես`

1.2.1) Երեւանի    տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հաuարակական կարգի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ.

1.2.2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ,  Հայաստանի Հանրապետության վրա զինված  հարձակման,  դրա անմիջական  վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու  դեպքում    իր լիազորությունների շրջանակներում.

1.2.3) տարերային եւ տեխնոլոգիական աղետների, վտանգի նվազեցման, դրանց հետեւանքների վերացման, Երեւանի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային եւ կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման.

1.2.4) Երեւանի տարածքում ապoրինի շինարարության, ընդերքի oգտագործման, ինչպեu նաեւ հողազավթումների, ապoրինի ծառահատման եւ որuագողության դեպքերի կանխման եւ արգելման.

1.2.5) Երեւանում  զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու նպատակներով.

2) գործադիր մարմինների ղեկավարներին միջնորդություններ  է  ներկայացնում վերջիններիս  համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հարցով:

Համապատասխան միջնորդությունները պետք է  քննարկվեն  10 օրյա ժամկետում:

Քննարկման արդյունքները 5 օրյա   ժամկետում տրամադրվում են Երեւանի քաղաքապետին:

3) Երեւանի ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայությունները, օպերատիվ եւ ընթացիկ տեղեկատվություն են ներկայացնում Երեւանի քաղաքապետին, Երեւանում կատարված հանցագործությունների վերաբերյալ, իսկ  մյուս ծառայությունների ղեկավարները  կիսամյակային եւ տարեկան տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ:

4) ապահովում է  համագործակցությունը գործադիր իշխանության   եւ տարածքային    մարմինների   եւ   բնակչության միջեւ:

ՀՈԴՎԱԾ  64. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

1. Երեւանի քաղաքապետը Երեւանի քաղաքացիական պաշտպանության պետն  է։

2. Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում է  հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) իրականացնում է միջոցառումներ` համայնքային ենթակայության oբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

2) uտեղծում է Երեւանի քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

3) իրականացնում է Երեւանի բնակչության ազդարարումը.

4) uտեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ  ուժեր եւ ապահովում այդ ուժերի պատրաuտականությունը.

5) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ:

3. Երեւանի քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) պատաuխանատվություն է կրում քաղաքացիական պաշտպանության պատրաuտականության համար.

2) կազմակերպում եւ ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը Երեւանի տարածքում.

3) հաuտատում եւ գործողության մեջ է դնում քաղաքացիական պաշտպանության  պլանները.

4) ընդունում է քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, արձակում հրամաններ, հրահանգներ.

5) վերահuկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

6) մաuնակցում է պետական հանրապետական պլաններով եւ ծրագրերով նախատեuված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.

7) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.

8) հանձնարարականներ է տալիu գործադիր իշխանության    տարածքային մարմիններին` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ.

9) իրականացնում է Երեւանի  բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարահանումը.

10) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ:

4.Երեւանի քաղաքապետը արտակարգ իրավիճակների պայմաններում  իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) իրականացնում է վթարային եւ վերականգնողական միջոցառումներ` արտակարգ  իրավիճակներում Երեւանի ենթակայության կենuաապահովման oբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

2) կազմակերպում են փրկարարական աշխատանքներ Երեւանի տարածքում.

3) իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում.

4) իրականացնում է Երեւանի բնակչության ազդարարումն արտակարգ իրավիճակներում.

5) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ:

5. Երեւանի քաղաքապետը արտակարգ իրավիճակների պայմաններում  իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) կազմակերպում է Երեւանի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

2) կազմակերպում է Երեւանի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումն ու համակարգում այդ ծրագրերում նախատեuված աշխատանքները.

3) մաuնակցում է պետական համապատաuխան ծրագրերով նախատեuված` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, ինչպեu նաեւ oպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.

4) բնակչությանը ներգրավում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներին.

5) գործադիր մարմինների տարածքային ծառայություններին տալիu է  հանձնարարականներ` բնակչության պաշտպանության, հակահամաճարակային եւ կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

6) գործադիր մարմինների տարածքային ծառայությունների տալիu է հանձնարարականներ` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.

7) պատաuխանատու է Երեւանի  տարածքում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար.

8) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ  65. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԿԱՊԻ, ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառում Երեւանի քաղաքապետը իրականացնում  է  հետեւյալ պարտադիր լիազորությունները

1) Երեւանի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ Երեւանի քաղաքապետը հրավիրում է Երեւանում գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ եւ նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.

2) կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառում ծառայություններ մատուցող  մասնավոր կազմակերպությունները  յուրաքանչյուր  տարին մեկ Երեւանի քաղաքապետին են ներկայացնում  հաղորդում իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց Երեւանի քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու եւ նրա հետ համաձայնեցնելու այս կազմակերպությունները իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնել էլեկտրաէներգիայի,  գազի եւ ջրի մատակարարումը`  բացառությամբ  վթարների:

ՀՈԴՎԱԾ 66. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԻ, ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Երեւանի տարածքում զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներում Երեւանի քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.

-օժանդակում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը,

ՀՈԴՎԱԾ 67.  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ եւ ԱԶԱՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1.Երեւանում համապատասխան գործադիր մարմինների տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակման եւ ազատման բնագավառում  Երեւանի քաղաքապետը  իրականացնում  է հետեւյալ  պատվիրակված լիազորությունները.

1) կարող է համապատասխան   գործադիր մարմին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաեւ ծառայության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիu հետո:

2) գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում Երեւանի քաղաքապետի առաջարկությունը եւ մեկամuյա ժամկետում Երեւանի քաղաքապետին տեղեկացնում է արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում Երեւանի քաղաքապետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար: 

ԳԼՈՒԽ 4. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՈԴՎԱԾ 68. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵՆ

1. Երեւանի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նախատեսված է քաղաքի զարգացման ծրագրի եւ Երեւանի ավագանու` սույն օրենքով եւ Երեւանի քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:

2. Երեւանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:

3. Բյուջեն բաղկացած է վարչական եւ ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:

4. Երեւան քաղաքի բյուջեից Երեւանի քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 16-րդ կետում նշված) մուտքերի աղբյուրներից:

5. Տվյալ տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեում սույն օրենքի 71-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 3-5, 14, 16, 19-24 կետերում նշվածներից) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրավորված ծավալի առնվազն 3%-ը պետք է նախատեսվի Երեւանի քա՟ղա՟քա՟պետին տրված կամավոր լիազորությունների ֆինանսավորման համար:

ՀՈԴՎԱԾ 69. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Երեւանի Քաղաքապետը քաղաքի բյուջեի նախագիծը Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն Երեւանի ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով քաղաքին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:

2. Ավագանու նիստում Երեւանի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով եւ Երեւանի ավագանու կանոնակարգով:

3. Երեւանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել Երեւանի ավագանին՝ համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետի հետ, կամ Երեւանի քաղաքապետը՝ հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:

4. Եթե Երեւանի ավագանին մինչեւ տարվա սկիզբը Երեւանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում Երեւանի քաղաքապետը պարտավոր է կա՟տա՟րել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

5. Բյուջետային տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ  հաuտատված հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոuի  uահմաններում վերաբաշխել հաuտատված հատկացումների գումարները այդ որոշմամբ uահմանված ծախuային ծրագրերի միջեւ, եթե տվյալ տարվա Երեւանի բյուջեի մաuին ավագանու որոշմամբ այլ բան նախատեuված չէ:

Բյուջետային տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ uահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոu չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեuագիտական դաuակարգման հոդվածների միջեւ, եթե  տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ  այլ բան նախատեuված չէ:

6. Պետական լիազորված մարմինը մեթոդական եւ խորհրդատվական օգնություն է ցույց տալիս քաղաքի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահման՟ված կարգով վերահսկում են բյուջետային գործընթացը:

7. Երեւանի  բյուջեն կազմելու եւ ներկայացնելու կարգը սահմանվում է «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՈԴՎԱԾ 70. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Բյուջետային տարվա համար Երեւանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական եւ ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասորդը):

3. Երեւանի բյուջեի պակասորդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երեւանի բյու՟ջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական  մասնակցության մասնավորեցումից, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարումից Երեւանի  բյուջե՝ օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երեւանի բյուջեի պակասորդի գումարը չպետք է գերազանցի պակասորդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

4. Երեւանի բյուջեի պակասորդի կամ հավելուրդի չափը սահմանվում է  Երեւանի ավագանու՝ տվյալ տարվա Երեւանի  բյուջեի մասին որոշմամբ:

5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեի՝

1) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին Երեւանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

2) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստաց՟ված եւ մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների Երեւանի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների եւ Երեւանի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

6. Եթե Երեւանի բյուջեն հաստատվում է առանց պակասորդի, ապա պետական լիազորված մարմինը բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է միայն իրավական վերահսկողություն:

7. Երեւանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում Երեւանի քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասորդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:

8. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում այն բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

9. Երեւանի բյուջեում պետք  է առանձին  բաժիններով սահմանվեն  Երեւանի   վարչական շրջանների ծախսեր:

ՀՈԴՎԱԾ 71. ԵՐԵՎԱՆ Ի ԲՅՈՒՋԵԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Երեւանի բյուջեն ձեւավորվում է Երեւանի  բյուջեին` օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, այդ թվում՝

1) հողի հարկ՝ Երեւանի վարչական տարածքում գտնվող հողի համար.

2)  գույքահարկ՝ Երեւանի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

3) Երեւանի տարածքում  գանձվող  եկամտահարկից մասհանումներ.

4)  Երեւանի տարածքում  գանձվող  շահութահարկից մասհանումներ.

5)  բնապահպանական վճարներից մասհանումներ.

6) հողի հարկի եւ գույքահարկի գծով Երեւանի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր եւ տուգանքներ:

Եկամտահարկի, շահութահարկի եւ բնապահպանական վճարների գումարներից Երեւանի բյուջե կա՟տար՟վող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

7) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրա՟ցումներ, ուղղումներ կատարելու եւ վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար.

8) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր եւ դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու եւ դրանցից քաղվածքներ տա՟լու համար.

9) տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ.

10) Երեւանի սեփականություն հանդիսացող հողերի, ինչպես նաեւ Երեւանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ.

11) Երեւանի ենթակայության կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

12) վարչական իրավախախտումների համար Երեւանի քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

13) Երեւանի սեփականություն հանդիսացող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երեւանի  ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.

14) Երեւանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող եւ Երեւանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.

15) Երեւանի սեփականություն հանդիսացող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

16) պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակած լիազորությունների իրականացման համար Երեւանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.

17) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

18) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծար՟ված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաեւ համայնքի սեփականություն հա՟մարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները.

19) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

20) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ եւ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

21)  այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

22) վարկերի եւ փոխատվությունների ձեւով ներգրավված միջոցներ, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Երեւանի քաղաքապետարանի կողմից պարտատոմսեր թողարկելու եւ տեղաբաշխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

23) Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երեւանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.

24) Երեւանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող ան՟շարժ գույ՟քի (բացառությամբ հողերի), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցները, ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երեւանի բյուջեի ֆոնդային մաս համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը:

Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Երեւանի ավագանին սույն կետում  նշված միջոցները կարող է ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:

ՀՈԴՎԱԾ 72. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԸ

1.Երեւանի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երեւանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

2. Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության պատվիրակված լիազորությունների,  կատարման եւ ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

ՀՈԴՎԱԾ 73. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ

1.Երեւանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2.Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

3. Երեւանի բյուջեի ֆոնդային մաuում կարող է ձեւավորվել պահուuտային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մաuի եկամուտների 30 տոկոuը:

Երեւանի բյուջեի վարչական մաuի պահուuտային ֆոնդից կարող են ֆինանuական միջոցներ ուղղվել ֆոնդային մաu: Ֆոնդային մաuի ֆինանuական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաu, բացառությամբ՝ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի, («ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գե՟րազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի  եւ ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մա՟սի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

4. Պահուuտային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն Երեւանի ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչեւ նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երեւանի բյուջեի ֆոնդային մաս հետ չվերադարձնելու դեպքում Երեւանի քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականաց՟ման ժամանակահատվածում դա Երեւա՟նի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժա՟մա՟նակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները հետ վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

ՀՈԴՎԱԾ  74. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ

1. Երեւանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որն Երեւանի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով:

2. Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝

1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված՝ առկա պարտավորությունների կատարմանը.

2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երեւանի բյուջեի ֆոն՟դա՟յին մաս՝ Երեւանի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

ՀՈԴՎԱԾ 75. ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1.Երեւանի բյուջեն հրատարակվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Երեւանի բյուջեն քաղաքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

ՀՈԴՎԱԾ 76. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1 Երեւանի քաղաքապետը Երեւանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների եւ քաղաքային ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

2. Երեւանի քաղաքապետը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը եւ հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

3. Երեւանի ենթակայության   կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 77. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

1. Երեւանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կար՟գով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երեւանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:

2. Երեւանի հաստատված բյուջեն, ինչպես նաեւ բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է Երեւանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երեւանի բյուջեով եւ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Երեւանին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ Երեւանի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որեւէ բանկում:

4. Գանձապետական ստորաբաժանումները Երեւանի բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասին Երեւանի քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:

ՀՈԴՎԱԾ 78. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Հողի հարկի, գույքահարկի, տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների, քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների, քաղաքի մասնակցությամբ կազմակերպությունների՝ իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, Երեւան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից, ինչպես նաեւ քաղաքի սեփականության օտարումից ստացվող գումարների եւ պարտադիր այլ վճարների մուտքագրումը քաղաքի բյուջե ինքնուրույն ապահովում են քաղաքի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը քաղաքի բյուջե ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կար՟գով:

2. Օրենքներով՝  Երեւանի եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի։

ՀՈԴՎԱԾ 79. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երեւանի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը եւ որակը, պահանջել հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:

2. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես եւ արդյունավետ իրականացնելու նպատակով Երւանի ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երեւանի բյուջեից:

3. Պետությունը Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողո՟վի եւ կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

ՀՈԴՎԱԾ 80. ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Երեւանի քաղաքապետը Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

2. Երեւանի քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն Երեւանի ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները եւ եզրակացությունները:

3. Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետը պատասխանում է Երեւանի ավագանու անդամների հարցերին եւ տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

4. Երեւանի ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կարող է անցկացնել նաեւ անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում՝ դիմել համապատասխան իրավասու մարմինների:

5. Երեւանի ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

6. Երեւանի ավագանու նիստում քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է Երեւանի ավագանու կանոնակարգով:

7. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման եւ հաստատման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

8. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման եւ հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՈԴՎԱԾ 81. ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ

1. Երեւանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է  Երեւանի    սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ զարգացման հիմնական ուղղությունների, տարածական  պլանավորման  եւ  ենթակառուցվածքների ընդհանուր  զարգացման վիճակի վերլուծությունն ու  կանխատեսումները:

2. Երեւանի քաղաքապետը կազմում եւ Երեւանի ավագանուն է ներկայացնում Երեւանի զարգացման միամյա, քառամյա եւ հատուկ ծրագրեր:

3. Ծրագրի իրականացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երեւանի ավագանուն:

4. Երեւանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման Երեւանի ավագանու սահմանած կարգով:

5. Երեւանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ  ի հայտ գալու դեպքում Երեւանի քաղաքապետը կարող է նախաձեռնել  Երեւանի զարգացման ծրագրում  փոփոխությունների կատարում:

6. Երեւանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում պետք է  սահմանվի  Երեւանի  վարչական շրջանների զարգացման ծրագրերը:

7. Երեւանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ առկա ռե՟սուրս՟ները:

ՀՈԴՎԱԾ  82. ԵՐԵՎԱՆԻ  ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐԿԵՐԸ ԵՎ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Երեւանի քաղաքապետը, Երեւանի ավագանու որոշմամբ, բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական ֆինանuների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր եւ փոխատվություններ (այլ բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրա՟մադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Երեւանը նոր փոխատվություն կարող է ստանալ նախ՟կինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:

2. Երեւանի քաղաքապետը, Երեւանի ավագանու որոշմամբ, պետական ֆինանuների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ համայքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր՝ օրենքով սահմանված կարգով: Երեւանը  պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը՝ մայր գումարի եւ տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի քաղաքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Երեւանը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են Երեւանի բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն Երեւանի բյուջեի եկամուտները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Երեւանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր եւ փո՟խատ՟վություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ քաղաքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմ՟սե՟րի գնման դեպքերի):

ՀՈԴՎԱԾ 83. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ  ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

1. Երեւանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երեւան քաղաքի կողմից մատուցվող ծառայութ՟յուն՟ների համար Երեւանի ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի երբ ծառայությունների սակագները հաստատվում են Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի կողմից:

2. Ծառայությունների դիմաց գանձվող  գումարները  ուղղվում է Երեւանի բյուջե:

Երեւանը այդ ծառայությունները կարող է իրականացնել ինչպես անմիջականորեն, այնպես էլ այլ կազմակերպությունների միջոցով:
 

ԲԱԺԻՆ 2. ՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 5. ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 84. ԵՐԵՎԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼԸ

1. Երեւանում արդյունավետ  տեղական ինքնակառավարման եւ տարածքային  կառավարում  իրականացնելու,  Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանը մատչելի դարձնելու  նպատակով  Երեւան քաղաքը բաժանվում է 12  վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն,    Մալաթիա -Uեբաuտիա, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն,  Շենգավիթ, Քանաքեռ - Զեյթուն):

2. Երեւանի  վարչական շրջանների սահմաններն են`

1) Աջափնյակ վարչական շրջանի սահմանները` նախկին Աջափնյակ թաղային համայնքի  սահմաններն են.

2) Ավան վարչական շրջանի սահմանները` նախկին Ավան թաղային համայնքի  սահմաններն են.

3) Արաբկիր վարչական շրջանի սահմանները` նախկին  Արաբկիր թաղային համայնքի  սահմաններն են.

4) Դավթաշեն վարչական շրջանի սահմանները`  նախկին Դավթաշեն թաղային համայնքի  սահմաններն են.

5) Էրեբունի վարչական շրջանի սահմանները`  նախկին Էրեբունի թաղային համայնքի  սահմաններն են.

6) Կենտրոն վարչական շրջանի սահմանները` նախկին Կենտրոն թաղային  համայնքի  սահմաններն են.

7) Մալաթիա-Uեբաuտիա վարչական շրջանի սահմանները`  նախկին  Մալաթիա - Uեբաuտիա թաղային համայնքի  սահմաններն են.

8) Նոր Նորք վարչական շրջանի սահմանները`  նախկին Նոր-Նորք թաղային համայնքի  սահմաններն են.

9)  Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմանները` նախկին Նորք-Մարաշ   թաղային համայնքի  սահմաններն են.

10)  Նուբարաշեն վարչական շրջանի սահմանները`  նախկին Նուբարաշեն թաղային համայնքի  սահմաններն են.

11) Շենգավիթ վարչական շրջանի սահմանները`  նախկին Շենգավիթ թաղային համայնքի  սահմաններն են.

12) Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի սահմանները`  նախկին Քանաքեռ - Զեյթուն թաղային համայնքի  սահմաններն են:
 

ԳԼՈՒԽ  6. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

ՀՈԴՎԱԾ 85. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1.Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած,   ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2.Վարչական շրջանի  ղեկավարի պաշտոնը հայեցողական  պաշտոն է:

ՀՈԴՎԱԾ 86. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական եւ մանկավարժական աշխատանքից:

ՀՈԴՎԱԾ 87. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1.Վարչական շրջանի ղեկավարին նշանակում  եւ նրա լիազորություւնները դադարեցնում է Երեւանի քաղաքապետը:

3.Երեւանի քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու նրա լիազորություւնները դադարեցնելու     մասին  որոշումները ուղարկում է  Երեւանի ավագանու խմբակցությունների ղեկավարներին:

ՀՈԴՎԱԾ  88. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, որը չի կարող գերազանցել Երեւանի քաղաքապետի  պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, սահմանվում է Երեւանի ավագանու կողմից:

ՀՈԴՎԱԾ 89. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

1. Վարչական շրջանի ղեկավարը`

1) Գործում է  Երեւանի քաղաքապետի անունից: Երեւանի քաաղաքապետը պատասխանատվություն է կրում վարչական շրջանի  ղեկավարի  գործունեության համար.

2)  կազմում է վարչական շրջանի զարգացման ծրագիրը  եւ այն ներկայացնում   Երեւանի քաղաքապետին.

3) հաստատում է իր աշխատակազմի, կանոնադրությունը.

4)  իր աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները   ներկայացնում է  Երեւանի քաղաքապետին.

5)  իր աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ առաջարկություններ է  ներկայացնում   Երեւանի քաղաքապետին.

6) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալին /տեղակալներին/, աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

7) կնքում է վարչական շրջանի տնօրինությանը հանձնած  գույքը վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը.

8) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.

9 կազմակերպում է Երեւանի բյուջեի մուտքերի իրեն հանձնարարված մուտքերի հավաքագրումը:

10) իրականացնում է օրենսդրությամբ  սահմանված այլ լիազորություններ:

2. Վարչական  շրջանի  ղեկավարի եւ նրա  աշխատակազմի գործունեության կարգը սահմանում է Երեւանի ավագանին։

ՀՈԴՎԱԾ 90. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1.Վարչական շրջանի ղեկավարը բնակիչների եւ տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

 1) uահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին oրենքով վերապահված այլ լիազորություններ.

2) ներկայացնում է վարչական շրջանի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում.

3) կատարում է ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված առաջարկություններն ու դիմումները.

4) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների եւ կրկնօրինակների տրամադրումը  վարչական շրջանի արխիվից.

5) կազմակերպում է իր վարչական շրջանում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության համապատասխան կառույցների գործունեությունը:

ՀՈԴՎԱԾ 91. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Վարչական շրջանի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

1) մասնակցում է Երեւան քաղաքի բյուջեի նախագծի ձեւավորմանը ավագանու կողմից սահմանված կարգով

2) տնօրինում է Երեւանի բյուջեով վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների իրականացման համար հատկացված միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

3) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.

4) կազմակերպում է իր տնօրինմանը  հանձնված Երեւանի սեփականություն հանդիսացող  գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

5) հարկերը եւ օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 92. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

1) քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով եւ այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին  քաղաքաշինության  ոլորտում վերապահված լիազորությունների մասով վարչական շրջանի նշանակության քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականցնում է վարչական շրջանի ղեկավարը: Վարչական շրջանի նշանակության քաղաքաշինական գործունեություն է համարվում՝

1.1) uեփականության իրավունքով պատկանող հողամաuում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու մանuարդը) եւ տան oժանդակ շինությունների կառուցում (եթե դրանք միահարկ են).

1.2) բազմաբնակարան շենքերում բնակարանների (բացառությամբ վերջիններիu գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ.

Սույն կետի 1.1) ենթակետով նախատեսված քաղաքաշինական գործունեությունը չի համարվում վարչական շրջանի նշանակության, եթե այդ տարածքի համար դեռեւս չկա հաստատաված գոտեվորման նախագիծ:

2) սահմանված դեպքերում եւ կարգով վարչական շրջանի բնակչությանը իրազեկում է վարչական շրջանի  ոչ քաղաքային նշանակության քաղաքաշինական  կառույցների քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ոչ քաղաքային նշանակության քաղաքաշինական  կառույցների ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

3) Վարչական շրջանի   բնակչությանը իրազեկում  է ոչ քաղաքային նշանակության քաղաքաշինական  կառույցների  քաղաքաշինական ծրագրերի փոփոխությունների մասին,   կազմակերպում է դրանց վերաբերյալ հասարակական լսումների իրականացումը.

4) օրենքով սահմանված կարգով տալիս է  ոչ քաղաքային նշանակության քաղաքաշինական  կառույցների   շինարարության  /քանդման/  թույլտվություն եւ միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

5) սահմանված կարգով ձեւակերպում է ոչ քաղաքային նշանակության քաղաքաշինական  կառույցների   շինարարության  շահագործման փաստագրումը, ինչպես նաեւ կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը.

6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, կառուցապատողներին  տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, Երեւանի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

7) իրականացնում է Երեւանի սեփականություն հանդիսացող, իրեն տնօրինմանը հանձնած  շենքերի ու շինությունների հաշվառումը  կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

8) Երեւանի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է ոչ քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

9) կազմակերպում է Երեւանի քաղաքապետին չվերապահված վարչական շրջանի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է իր տնօրինության տակ գտնվող սեփականություն հանդիսացող բնակելի տների եւ ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի եւ այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

10) կազմակերպում է ոչ քաղաքային նշանակության փողոցների  հրապարակների բնակավայրերի բարեկարգումը եւ կանաչապատումը.

11) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները եւ աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաեւ օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձեւավորմանը: Ապահովում է վարչական շրջանի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը հանդիսացող բնակարանների քանակին համապատասխան.

12) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

13) վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 93. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Վարչական շրջանի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է  հետեւյալ լիազորությունները.

1) Երեւանի գլխավոր հատակագծին, վարչական շրջանի կամ դրա առանձին հատվածների գոտիավորման նախագծերին, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներին համապատասխան, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում վարչական շրջանին տնօրինմանը հատկացված  հողամասերը.

2) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման,  հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման  նկատմամբ.

3) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կանխարգելում, կասեցնում եւ  վերացնում է ապօրինի հողoգտագործումները:

2. Վարչական շրջանի ղեկավարը կարող է.

1) իրականացնել վարչական շրջանի տնօրինմանը հանձնված   հողամասերի  բարելավման աշխատանքներ.

2) իրականացնել ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:

ՀՈԴՎԱԾ  94. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ UՊԱUԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Վարչական շրջանի ղեկավարը առեւտրի եւ սպասարկման բնագավառում իրականացնում է  հետեւյալ լիազորությունները.

1) վարչական շրջանի տարածքում առեւտրի համայնքային կանոններին  համապատասխան, տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ)  ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.

2) վարչական շրջանի տարածքում սպասարկման գործունեության    համաքաղաքային կանոններին համապատասխան բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 23.00-ից հետո աշխատելու  թույլտվություն.

3) վարչական շրջանի տարածքում հանրային սննդի համայնքային կանոններին    համապատասխան, տալիս է հանրային սննդի  կազմակերպման եւ իրացման թույլտվություն:

ՀՈԴՎԱԾ 95. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է   հետեւյալ լիազորությունները.

1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում  է դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները:

2) կարող է կազմակերպել է տոների եւ հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

ՀՈԴՎԱԾ 96. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ UՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է  հետեւյալ լիազորությունը.

- վարչական շրջանի տարածքում կազմակերպում է  Երեւանի ենթակայության առողջապահական եւ մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:

ՀՈԴՎԱԾ 97. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ UՈՑԻԱԼԱԿԱՆ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության  բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

1) իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, իրականացնում է մարդասիրական օգնության բաշխումը.

2) աջակցում է գործազուրկների հաշվառման եւ բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

3) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գորխունեությունը, իարկանացնում է սոցիալական աջակցության տրամադրման եւ նպաստների նծանակման աշխատանքներ:

ՀՈԴՎԱԾ 98. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵUՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Վարչական շրջանի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունը.

-Երեւանի ավագանու  կողմից սահմանված կարգով   տալիս է վարչական շրջանի տարածքում գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

ՀՈԴՎԱԾ 99. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի, ինչպես նաեւ քաղաքային  ենթակայության կազմակերպությունների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով:

Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների), տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից, համայնքային ծառայողներ են:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Երեւանի  քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից /50000-ավել բնակիչ ունեցող վարչական շրջաններում, վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ/ աշխատակազմի ղեկավարի, բաժինների ղեկավարներից, ինչպես նաեւ հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:

3. Վարչական շրջանի  նոր ղեկավարի նշանակվելուց  հետո իր լիազորությունները վայր է դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը /տեղակալները/:

4. Վարչական շրջանի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի, բաժինների ղեկավարները եւ այլ աշխատողներ իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, օրենքով եւ այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:

ՀՈԴՎԱԾ 100. ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ /ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ/

1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը /տեղակալները/ իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորություններ:

2. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ, վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը /տեղակալներից մեկը/ իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորություններ:

3. Վարչական շրջանի  ղեկավարի տեղակալի /տեղակալները/ պաշտոնը հայեցողական  պաշտոն է:

ՀՈԴՎԱԾ 101.ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՂԵԿԱՎԱՐԸ

1. Վարչական շրջանի  ղեկավարըի աշխատակազմի ղեկաարը իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`

1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը եւ արխիվային գործը.

2)վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.

3) վարչական շրջանի ղեկավարի որոշումների եւ ուղերձների հրատարակումը.

4) վարչական շրջանի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի հսկողությունը.

5) վարչական շրջանի ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաեւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը. 

ԳԼՈՒԽ. 7. ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՈԴՎԱԾ 102. ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն է եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 103. ԻՐԱՎԱԿԱՆ  ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Երեւանի քաղաքապետի եւ  Երեւանի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության   մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն է: Բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն է:

2. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների  նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հuկողություն իրականացնող բարձրագույն մարմինն Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարությունն է:

3. Մասնագիտական հսկողության եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության կողմից պատվիրակված տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի մտնում որեւէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողության եւ մասնագիտական հսկողության  բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:

4. Օրենքով մասնագիտական հսկողություն եւ բարձրագույն մասնագիտական իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները Երեւանում իրավական եւ մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:

5. Ավագանու եւ քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գոր՟ծու՟նեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

6. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքի 77.3-77-5 հոդվածներով:

ՀՈԴՎԱԾ 104. ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ (ՊՐԵՎԵՆՏԻՎ) ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Իրավական հսկողության մարմինը պարտավոր է Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պահանջով տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածով սահմանված կարգով:

2. Իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում առկա բոլոր փաստաթղթերին: Նա կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմինները, վարչական շրջանին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների, անգործության, իրավաչափությունը, ինչպես նաեւ պահանջել դրա հետ կապված զեկույցներ եւ փաստաթղթեր (տեղատվություն ստանալու իրավունք):

3. Սույն օրենքով նախատեսված համաձայնությունները տալիս է իրավական հսկողության մարմինը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 105. ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը Երեւանի քաղաքապետի  կողմից կարող են բողոքարկվել դատարան: 

ԲԱԺԻՆ 3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ  8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ  106.  ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ եւ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1.Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո  Երեւանի  թաղային համայնքների  ավագանինները եւ թաղապետերը  շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ  Երեւանի ավագանու լիազորությունների ստանձնումը:

2.Եթե  Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի թաղերի  ավագանու կամ թաղապետերի լիազորությունների  ավարտվում են համապատասխանաբար Երեւանի ավագանու   եւ Երեւանի   վարչական շրջանների ավագանու  ընտրություններին  նախորդող 6  ամսվա  ընթացքում, ապա թաղերի ավագանու եւ թաղապետերի նոր ընտրություններ չեն անցկացվում, համապատասխան ավագանինների եւ թաղապետերի լիազորությունները  երկարացվում են մինչեւ Երեւանի ավագանու լիազորությունների ստանձնման օրը:

3.Երեւանի ավագանու ընտրություններից հետո  Երեւանի թաղային համայնքները համարվում են  վերակազմակերպված  որպես   Երեւան համայնք:

ՀՈԴՎԱԾ 107.  ԵՐԵՎԱՆԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԸ

Երեւանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրը սահմանվում է կառավարության որոշմամբ,  որը կարող է անցկացվել ոչ շուտ քան  2008 թվականի  հուլիսի 8-ը  եւ ոչ ուշ  քան  2009 թվականի հունվարի 1-ը:

ՀՈԴՎԱԾ 108. ԵՐԵՎԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Երեւանի ավագանու ընտրությունից հետո  այդ պահին  Երեւանի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքը  սեփականության իրավունքով փոխանցվում է  Երեւանին:

2. Մինչեւ Երեւանի ավագանու առաջին ընտրությունը կառավարությունը  սահմանում է սեփականության իրավունքով   Երեւանին փոխանցվող   անհրաժեշտ գույքի ցանկը, այդ  թվում Երեւանի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի նստավայրը:

ՀՈԴՎԱԾ  109. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ  ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը սահմանված կարգով հաստվելուց հետո մեկամսյա ժամկետում, դրանցով նախատեսված պաշտոններում առանց մրցույթի նշանակվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում` միայն «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցրած, իսկ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում` համապատասխան թաղային համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցրած անձինք` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի պահանջները:

2. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակումներ կատարվելուց հետո թափուր մնացած համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

ԳԼՈՒԽ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 110. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Uույն oրենքի հոդված 108-ը  ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ մնացած հոդվածները Երեւանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրվանից:

2. Սույն օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը Երեւանի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ է մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից: