Armenian ARMSCII Armenian
Կ-182-29.11.2007-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ


 
  • Բաժին 1. Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարումը, տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարման մարմինները
  • Բաժին 2. Երեւանի վարչական շրջանները
  • Բաժին 3. Աանցումային, եզրափակիչ դրույթներ


    ԲԱԺԻՆ 1

    ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

    ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    1. Uույն օրենքը սահմանում է Երեւան քաղաքում (այսուհետ` Երեւան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները:

    Հոդված 2. Երեւանի իրավական կարգավիճակը

    1. Երեւանը համայնք է` Երեւանի բնակչության հանրություն:

    2. Երեւանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

    3. Երեւանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:

    4. Երեւանն ունի բյուջե, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:

    Հոդված 3. Երեւանի տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները

    1. Երեւանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երեւանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:

    Հոդված 4. Երեւանի վարչական սահմանները

    1. Երեւանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 5. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները

    1. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

    1) Երեւանի ավագանին (այսուհետ` ավագանի).

    2) Երեւանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ):

    Հոդված 6. Երեւանում տեղական ինքնակառավարման իրավական հիմքերը

    1. Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով:

     2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

    Հոդված 7. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը

    1. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին եւ քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում:

    2. Ավագանու որոշմամբ  ավագանին իր  գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:

    Հոդված 8. Երեւանի պաշտոնական համացանցային կայքը

    1. Երեւանի պաշտոնական համացանցային կայքն է` www.yerevan.am :

    Հոդված 9. Տարածքային կառավարումը Երեւանում

    1. Տարածքային կառավարումը Երեւանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին։

    2. Կառավարության որոշմամբ Երեւանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։

    Հոդված 10. Երեւանի խորհրդանիշերը

    1. Երեւանի խորհրդանիշերն են`

    1) Երեւանի զինանշանը.

    2) Երեւանի դրոշը.

    3) Երեւանի օրհներգը:

    2. Երեւանի զինանշանի եւ դրոշի նկարագրությունը, ինչպես նաեւ Երեւանի օրհներգը սահմանում է ավագանին:

    3. Ավագանու, քաղաքապետի նստավայրի շենքի վրա, ավագանու նիստերի դահլիճում եւ քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Երեւանի դրոշն ու զինանշանը:

    4. Ավագանու, քաղաքապետի, ինչպես նաեւ Երեւանին ենթակա կազմակերպությունների կողմից Երեւանի խորհրդանիշերի պարտադիր օգտագործման այլ դեպքերը եւ կարգը սահմանում է ավագանին:

    ԳԼՈՒԽ 2

    ԱՎԱԳԱՆԻՆ

    Հոդված 11. Ավագանու իրավական կարգավիճակը

    1. Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

    2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է եւ գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից:

    Հոդված 12. Ավագանու լիազորությունները

    1. Ավագանին`

    1) ընդունում է իր կանոնակարգը.

    2) սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ընտրում է քաղաքապետին.

    3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

    4) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի եւ հաստիքացուցակի վերաբերյալ.

    5) որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ: Քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի կրկնակին.

    6) oրենքով նախատեuված դրույքաչափերի  uահմաններում  uահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր,  համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց  uահմանում է  վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ):

    Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել   գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.

    7) որոշում է ընդունում Երեւանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.

    8) սահմանում է Երեւանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները եւ իրականացման կարգը.

    9) որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը.

    10) որոշում է ընդունում այն մասին, թե Երեւանի ենթակայության որ կազմակերպություններն են հանձնվում վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.

    11) որոշում է ընդունում Երեւանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերի վերաբերյալ.

    12) որոշում է ընդունում վարկերի, փոխատվութ՟յուն՟ների եւ օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.

    13) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երեւանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.

    14) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

    15) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

    16) որոշում է ընդունում Երեւանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ.

    17) վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու եւ որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

    18) որոշում է ընդունում Երեւանի սեփականություն համարվող գույքը (ներառյալ` հողի եւ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության) օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների եւ օտարման գների չափերի ու պայմանների, իuկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների վերաբերյալ.

    19) որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ.

    20) որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երեւան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի վերաբերյալ.

    21) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների եւ այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.

    22) քաղաքապետի կամ ավագանու որեւէ խմբակցության նախաձեռնությամբ, ավագանու  անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.

    23) որոշում է ընդունում Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոuայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ.

    24) ի լրումն առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երեւանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաեւ լրացուցիչ կանոններ.

    25) սահմանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը.

    26) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան` որոշում է ընդունում Երեւանում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության  լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

    27) որոշում է ընդունում Երեւանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

    28) որոշում է ընդունում Երեւանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի եւ գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

    29) որոշում է ընդունում Երեւանում գտնվող գերեզմանատների գործունեության եւ դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգի վերաբերյալ.

    30) որոշում է ընդունում Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների վերաբերյալ.

    31) սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները.

    32) սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաեւ այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեեւ իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն.

    33) տեղական ինքնակառավարմանը վերաբերող եւ օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական  ակտեր.

    34) որոշում է ընդունում Երեւանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.

    35) քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

     36) քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման եւ  գործունեության կարգը, լիազորությունները:

    2. Իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 13. Ավագանու կազմը, ընտրության կարգը

    1. Ավագանին կազմված է 65 անդամից։

    2. Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 14. Ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

    1. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

    1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար.

    2) լինել վարչական շրջանի ղեկավար.

    3) աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:

    2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքի, ծառայության անցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 15. Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը

    1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

    Հոդված16. Ավագանու լիազորությունների ժամկետը

    1. Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիuտի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

    2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իuկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո`10-րդ օրը:

    Այu դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիuուն, եւ ոչ ուշ, քան վաթuուն oրվա ընթացքում:

    Հոդված 17. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելը

    1. Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե`

    1) հերթական նuտաշրջանի ընթացքում ավագանու նիuտերը երեք ամuից ավելի չեն գումարվում.

    2) հերթական նuտաշրջանի ընթացքում ավագանին երեք ամuից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում.

    3) ավագանին հերթական նuտաշրջանի երեք ամuվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

    2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

    3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

    4. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը:

    5. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երեւանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու տարեկան ծրագիրը:

    6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

    Հոդված 18. Ավագանու անդամի իրավունքները

    1. Ավագանու անդամն իրավունք ունի`

    1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի),  բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է  բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը  կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.

    2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.

    3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու.

    4) կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.

    5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ.

    6) ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.

    7) իրականացնելու սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 19. Ավագանու անդամի պարտականությունները

    1. Ավագանու անդամը պարտավոր է`

    1) մասնակցել ավագանու նիստերին.

    2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

    3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին.

    4) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր ազգականների մասնավոր շահերին.

    5) իրականացնել սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ։

    Հոդված 20. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

    1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

    1)  դադարել են ավագանու լիազորությունները.

    2)  նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

    3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

    4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

    5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.

    6)  նա հրաժարական է տվել.

    7)  նա մահացել է:

    2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

    Հոդված 21. Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները

    1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ավագանու որոշմամբ    կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում`   Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:

    2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան:

    3. Վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ oր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին` Երեւանի բնակիչների ընդունելության, ինչպես նաեւ հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:

    4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաեւ ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:

    Հոդված 22. Ավագանու իրավական ակտերը եւ դրանց ընդունման կարգը

    1. Ավագանին ընդունում է որոշումներ:

    2. Ավագանին Երեւանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս  հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երեւանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:

    3. Ավագանու որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։

    4. Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երեւանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախuերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:

    5. Ավագանու հայտարարությունները եւ ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է քաղաքապետը:

    6. Ավագանու որոշումները ստորագրում եւ հրապարակում է քաղաքապետը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով:

     7. Ավագանու ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

    8. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն եւ արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:

    Հոդված 23. Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունը, քննարկումը

    1. Ավագանու որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է ավագանու անդամին, քաղաքապետին, սույն օրենքով նախատեսված դեպքերում` ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:

    2. Ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ընդունումը կարող է նախաձեռնել նաեւ ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:

    3. Ընտրողների նախաձեռնությունները կատարելու եւ ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

    4. Որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:

    Հոդված 24. Պայմանագրերի հաստատումը

    1. Ավագանին հաստատում է քաղաքապետի կնքած այն պայմանագրերը (ներառյալ` դրանց փոփոխությունները), որոնք՝

    1) ավագանու կանոնակարգով սահմանված են որպես Երեւանի համար էական նշանակություն ունեցող.

    2) ուղղակիորեն նախատեսում են ավագանու հաստատում:

    2. Սույն հոդվածով նախատեսված պայմանագրերը առաջացնում են իրավական հետեւանքներ ավագանու կողմից հաստատվելուց հետո:

    Հոդված 25. Ավագանու գործունեության կազմակերպումը

    1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատաuխան` նիuտերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:

    2. Քաղաքապետը ավագանու նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու՝ սույն օրենքով, ինչպես նաեւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:

    3. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաեւ Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:

    Հոդված 26. Ավագանու հերթական նստաշրջանները եւ նիստերը

    1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

    2. Նիստերի օրերը որոշում է ավագանին:

    Հոդված 27. Ավագանու հերթական նիստի օրակարգը եւ որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը

    1. Ավագանու նիստերի օրակարգի նախագիծը կազմում է քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացրած նախաձեռնություններից:

    2. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:

    3. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերը նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

    4. Նիստի օրակարգը հաստատվում է ավագանու որոշմամբ:

    Հոդված 28. Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին

    1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:

    2. Ավագանու անդամներին տրամադրված նիստի հետ կապված նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում: Անձանց պահանջով քաղաքապետարանը նրանց պետք է տրամադրի այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

    Հոդված 29. Ավագանու նիստը

    1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

    2. Ավագանու նիստը հրավիրում եւ վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը:

    3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

    4. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։

    5. Քաղաքապետի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաեւ   պատասխանելու հարցերի։

    6. Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն  իրավունք ունեն մասնակցելու   ավագանու նիստերին,  ելույթ ունենալու եւ պատասխանելու հարցերի:

    7. Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել  հարցերին նաեւ այլ անձինք:

    8. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

    Հոդված 30. Ավագանու արտահերթ նիստը

    1. Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

    2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:

    3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաեւ Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:

    Հոդված 31. Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը

    1. Ավագանու խմբակցություններն uտեղծվում են նորընտիր ավագանու առաջին նuտաշրջանի բացման oրը` հետեւյալ uկզբունքին համապատաuխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մաuնակցած կուuակցության կամ կուuակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:

    2. Ավագանու խմբակցությունը քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիuտը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիuտում:

    3. Ավագանու անդամը կարող է դուրu գալ խմբակցությունից` այդ մաuին գրավոր տեղյակ պահելով համապատաuխան խմբակցության ղեկավարին:

    4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրu են գալիu խմբակցությունից, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավաuությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:

    5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպեu նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մաuին գրավոր տեղեկացվում է քաղաքապետին կամ ավագանու նիստը վարողին, որն այդ մաuին հայտարարում է ավագանու առաջիկա նիuտում:

    Հոդված 32. Խմբակցությունների գործունեության ապահովումը

    1. Ավագանու նիuտերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:

    2. Երեւանի քաղաքապետարանում կամ Երեւանի ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական եւ կապի միջոցներով հագեցված առանձին աշխատաuենյակներով:

    3. Խմբակցությանը տրամադրվում է ավտոմեքենա:

    4. Խմբակցության գործավարը եւ փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատաuխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպեu նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:

    5. Մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաuտիքացուցակով uահմանված մեկ գործավար եւ մեկ փորձագետ, 7-ից 11 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար եւ 2 փորձագետ, իuկ 11-ից ավելի անդամ ունեցողը` մեկ գործավար եւ 3 փորձագետ:

    Հոդված 33. Ավագանու մշտական հանձնաժողովները

    1. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման եւ նախապատրաստման, ինչպես նաեւ ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:

    2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։

    3. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով` Գխ=Ախ /(Պխ +1),

    որտեղ Գխ-ն խմբակցության գործակիցն է,

    Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,

    Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:

    4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքն ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

    5. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել եւ (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:

    6. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարը, Երեւանի ենթակայության կազմակերպությունները ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ։

    7. Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    8. Ավագանու անդամների` այս կամ այն մշտական հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան խմբակցությունը:

    Հոդված 34. Ժամանակավոր հանձնաժողովները

    1. Ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ։

    2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան 2 ամիս: Երեւանի ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները կարող են երկարաձգվել եւս 2 ամսով:

    3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

    Հոդված 35. Քննող հանձնաժողովը

    1. Ավագանու որեւէ խմբակցության պահանջով Երեւանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով։ Պահանջի հետ ներկայացվում է նաեւ հանձնաժողովի նախագահի անունը:

    2. Խմբակցությունը քննող հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

    3. Քննող հանձնաժողովը գործում է մինչեւ տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:

    4. Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին որոշում չի ընդունում այլ հավասար ներկայացուցչության մասին։

    5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարը, Երեւանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր:

    Քննող հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:

    6. Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

    Հոդված 36. Այլ պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցությունը ավագանու նիստերին

    1. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով քաղաքապետը, նրա տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել ավագանու կողմից որոշված նիստերին եւ քննարկվող հարցի առնչությամբ ելույթ ունենալ, պատասխանել ավագանու անդամների հարցերին։

    Հոդված 37. Ավագանու անդամի գրավոր եւ բանավոր հարցերը

    1. Ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները եւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։ Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո` երկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

    2. Ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները ավագանու նիստում չեն ներկայացվում:

    Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:

    Հոդված 38. Հրատապ թեմայով քննարկումները

    1. Ավագանու հերթական նիստում ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ։

    Հոդված 39. Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը

    1. Ավագանին տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նշանակել հանրաքվե, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն: Այս հանրաքվեները անցկացվում են ավագանու սահմանած կարգով:

    Հոդված 40. Քաղաքապետին անվստահություն հայտնելը

    1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն  հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

    2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

    3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:

    4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է   քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

    5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

    6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

    7. Գործող քաղաքապետը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:

    8. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց եւ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

    9. Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

    ԳԼՈՒԽ 3

    ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

    Հոդված 41. Քաղաքապետի իրավական կարգավիճակը

    1. Քաղաքապետը`

    1) տեղական ինքնակառավարման մարմին է.

    2) ներկայացնում է Երեւանը` որպես համայնք, ավագանին եւ քաղաքապետարանը այլ անձանց եւ մարմինների հետ հարաբերություններում.

    3) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.

    4) ավագանու անդամ է:

    Հոդված 42. Քաղաքապետին ներկայացվող պահանջները

    1. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

    2. Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:

    Հոդված 43. Քաղաքապետի լիազորությունների ժամկետը

    1. Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

    Հոդված 44. Քաղաքապետի ընտրության անցկացումը

    1. Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ քաղաքապետի ընտրությունը:

    2. Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

    3. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ  չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու եւ համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:

    4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

    5. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավաuար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

    Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավաuար ձայներ uտացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավաuարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

    Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

    6. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

    Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը

    1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:

    2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

    1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

    2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

    3) հրաժարական է տվել.

    4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

    5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

    6) մահացել է:

    3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

    1) սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում.

    2) իր լիազորությունների (պարտադիր, պատվիրակված) ոչ պատշաճ իրականացման հիմքով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կառավարության կողմից պաշտոնանկ արվելու դեպքում:

    4. Քաղաքապետի լիազորությունները կառավարության կողմից վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:

    Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները

    1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

    2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

    3. Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ  մասերով սահմանված կարգով:

    Հոդված 47. Քաղաքապետի լիազորությունների ստանձնումը

    1. Քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված հետեւյալ երդմամբ.

    «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.

    Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

    Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:

    Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:

    2. Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

    Հոդված 48. Քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը

    1. Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ եւ կարող է ունենալ եւս ոչ ավելի, քան 3 տեղակալ:

    2. Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:

    3. Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

    4. Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երեւանի ավագանու անդամ:

    5. Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը:

    6. Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

    7. Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ:

    8. Քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:

    9. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ եւ օգնականներ, մամուլի քարտուղար:

    10. Քաղաքապետի խորհրդականների եւ օգնականների թվաքանակը քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է ավագանին:

    11. Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին եւ օգնականներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը:

    Հոդված 49. Քաղաքապետի իրավական ակտերը

    1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

    2. Քաղաքապետի ակտերն ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաեւ քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

    Հոդված 50. Քաղաքապետի գործունեության կազմակերպումը

    1. Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալի (տեղակալների), վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:

    Հոդված 51. Քաղաքապետարանի աշխատակազմը

    1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    2. Քաղաքապետարանում իրականացվում է համայնքային ծառայություն:

    Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է:

    4. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը`

    1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը եւ իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

    2) ապահովում է քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում քաղաքապետին.

    3) մշակում եւ քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան եւ եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է քաղաքապետին.

    4) ապահովում է Երեւանի բյուջետային ծախսերի կատարումը.

    5) կազմակերպում է Երեւանի բնակիչների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.

    6) իրականացնում է օրենքով եւ քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    5. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում  է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    Հոդված 52. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

    1. Քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) կազմակերպում է ավագանու եւ քաղաքապետարանի աշխատանքները.

    2) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար.

    3) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

    4) սահմանում է Երեւանի շենքերի եւ շինությունների համարակալումը.

    5) ավագանուն է ներկայացնում Երեւանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան`  տնօրինում է Երեւանի սեփականություն համարվող գույքը.

    6) պաշտոնի  նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին.

    7) նշանակում եւ ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.

    8) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը.

    9) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ կազմակերպում եւ ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

    10) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության եւ Երեւանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում.

    11) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ եւ պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.

    12) իրականացնում է Երեւանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը եւ ապահովում դրանց շահագործումը.

    13) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.

    14) ավագանուն է ներկայացնում առաջարկություն վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների քանակի, անվանումների, ձեւավորման եւ  գործունեության կարգի  ու լիազորությունների վերաբերյալ.

    15) բացառապես սույն օրենքով սահմանված պարտադիր այլ իրավասություններ:

    2. Քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երեւանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.

    2) օրենքով Երեւանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:

    3. Երեւանում տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքապետի որոշ լիազորություններ օրենքով տրվում են վարչական շրջանի ղեկավարին:

    4. Քաղաքապետի առաջարկությամբ եւ ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող են պատվիրակվել նաեւ քաղաքապետի այլ լիազորություններ, բացառությամբ ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների:

    Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում

    1. Ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները. ավագանուն է ներկայացնում`

    1) առաջարկություններ` Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

    2) Երեւանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերի մասին որոշման նախագիծը.

    3) Երեւանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերը.

    4) քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները.

    5) Երեւանի բյուջեի նախագիծը եւ դրանում առաջարկվող փոփոխությունները.

    6) այն առեւտրային կազմակերպությունների խորհուրդների եւ վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց կանոնադրական կապիտալում Երեւանն ունի մասնակցություն.

    7) տեղական հարկերի եւ տուրքերի (օրենքով սահմանված սահմաններում), ինչպես նաեւ քաղաքապետարանի մատուցած ծառա՟յու՟թ՟յուն՟ների դիմաց գանձ՟վող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը.

    8) Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոuայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանման եւ վերանվանման որոշման նախագծերը եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).

    9) Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը.

    10) Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերը:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի  1-8-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ ավագանու անդամները:

    Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում

    1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիա՟զո՟րու՟թյունները.

    1) կազմում է  Երեւանի բյուջեի  նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնում  ավագանուն.

    2) տնօրինում է Երեւանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

    3) հսկում է գլխավոր ֆինանսիստի եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ֆինանսական գործունեությունը.

    4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաեւ կազմակերպում է տեղական հարկերի եւ տուրքերի եւ իրենց  մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երեւանի սեփականություն համարվող գույքի վարձակալությունից եւ օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.

    5) Երեւանի բյուջեի հարկերը եւ օրենքով սահմանված այլ մուտքերը չվճարող անձանց (բացառությամբ եկամտահարկ եւ շահութահարկ չվճարողների) նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

    6) ավագանու առջեւ հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.

    7) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:

    Հոդված 55. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում

    1. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականացնում է քաղաքապետը: Քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն է համարվում այն ամենը, ինչն իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտում կամ բավարարում է որոշակի պայմանների.

    2) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

    3) ավագանուն է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

    4) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային եւ այլ շինարարություն.

    5) իրականացնում է քաղաքային նշանակության գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտներում հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.

    6) կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման եւ ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.

    7) վերահսկողություն է իրականացնում Երեւանի տարածքում գտնվող շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ.

    8) կազմակերպում է քաղաքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.

    9) կազմակերպում է Երեւանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.

    10) ավագանու ընդունած Երեւանի գլխավոր հատակագծի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

    11) կազմակերպում է աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների եւ ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը եւ կանաչապատումը.

    12) կազմում է Երեւանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը եւ ներկայացնում ավագանուն, վերահսկողություն է իրականացնում կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ.

    13) իրականացնում է բազմաբնույթ կադաստրի (անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների եւ այլն) վարումը:

    2. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:

    Հոդված 56. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում

    1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) հետեւում է համակեցության կանոնների պահպանմանը.

    2) հետեւում է ավագանու  հաստատած կանոնների պահանջների պահպանմանը.

    3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում զանցառուներին.

    4) միջոցառումներ է իրականացնում այդ զանցանքների կանխարգելման, նվազեցման, կանխման եւ բացահայտման համար:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացման նպատակով քաղաքապետը  ստեղծում է Երեւանի հասարակական կարգի  պահպանության համայնքային   ծառայություն:

    Հոդված 57. Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում

    1. Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ճարտարագիտական կառույցների շինարարությունը, պահպանումը եւ շահագործումը.

    2) աջակցում է Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.

    3) կազմակերպում է Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երեւանի մետրոպոլիտենի).

    4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր:

    2. Քաղաքապետը uույն բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) Երեւանի տարածքում ճանապարհային երթեւեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների եւ լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.

    2) կազմակերպում է Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքները:

    Հոդված 58.  Քաղաքապետի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում

    1. Գյուղատնտեսության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) իրականացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները.

    2) աջակցում է կարանտինային պահանջների եւ ագրարային կանոնների կատարմանն ուղղված միջոցառումներին.

    3) իրականացնում է պետական ծրագրերով նախատեսված` Երեւանի տարածքում կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացման եւ անասնաբուժության բնագավառում այլ աշխատանքները.

    4) իրականացնում է անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքներ:

    Հոդված 59. Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

    1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունը.

    1) կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման եւ վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:

     2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) uահմանված կարգով ապահովում է Երեւանի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի պահպանությունը.

    2) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երեւանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, կազմում է Երեւանի հողային հաշվեկշիռը.

    3) իր լիազորությունների շրջանակում տիրապետում եւ օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.

    4) uահմանված կարգով ապահովում է Երեւանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի եւ uահմանանիշերի պահպանությունը:

    Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առեւտրի եւ սպասարկման բնագավառում

    1. Առեւտրի եւ սպասարկման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հuկողություն է իրականացնում առեւտրի, հանրային uննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում.

    2) ավագանու սահմանած կարգով եւ չափորոշիչներին համապատասխան` դիմումի հիման վրա առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ:

    Հոդված 61. Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

    1. Կրթության, մշակույթի եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները.

     2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված պարտադիր լիազորությունները:

    2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.

    1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, ինչպես նաեւ պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ:

    Հոդված 62. Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում

    1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) կառավարում է Երեւանի սեփականություն համարվող առողջապահական եւ մարզական կազմակերպությունները.

    2) Երեւանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.

    3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը:

    2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական եւ մարզական կազմակերպությունների կառավարմանը.

    2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների իրականացմանը.

    3) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով գնահատում է Երեւանի բնակիչների առողջության ցուցանիշները եւ առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին.

    4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է Երեւանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը։

    Հոդված 63. Քաղաքապետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

    1. Սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունը.

    1) կազմակերպում  է  քաղաքային  սոցիալական  ապահովության հաստատությունների եւ կազմակերպությունների գործունեությունը։

    2. Սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.

    1) աջակցում է պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը:

    Հոդված 64.  Քաղաքապետի լիազորությունները բնապահպանության բնագավառում

    1. Բնապահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) իրականացնում է Երեւանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով եւ արտադրական թափոններով աղտոտումից.

    2) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.

    3) իրականացնում է Երեւանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի աշխատանքները.

    4) քաղաքապետը բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Երեւանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երեւանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը եւ դրանց իրականացման ժամանակացույցը:

    2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

    1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երեւանի տարածքում.

    2) աջակցում է Երեւանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը եւ օգտագործմանը, այդ տարածքներում որuագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը։

    Հոդված 65. Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ դրանց Երեւանի տարածքային ծառայությունների հետ

    1. Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ դրանց Երեւանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`

    1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երեւանին առնչվող հարցերի վերաբերյալ.

    2) գործադիր իշխանության Երեւանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երեւանին առնչվող խնդիրների վրա.

    3) Երեւանի տարածքում ապoրինի շինարարության, ընդերքի oգտագործման, ինչպեu նաեւ հողազավթումների, ապoրինի ծառահատման, որuագողության եւ ապօրինի ձկնորսության դեպքերի կանխման եւ արգելման հետ կապված` կարող է դիմել ոստիկանություն` համապատասխան աջակցություն ստանալու համար.

    4) քաղաքապետը ոստիկանությանը տեղեկացնում է Երեւանում կազմակերպվող միջոցառումների (ներառյալ` ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ զանգվածային միջոցառումների) վերաբերյալ, որի պարագայում ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պահպանելու, ինչպես նաեւ Երեւանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.

    5) քաղաքապետն իրավունք ունի հանրապետական գործադիր մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն` վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ։

    Հոդված 66. Քաղաքապետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում եւ արտակարգ իրավիճակներում

    1. Քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության բնագավառում եւ արտակարգ իրավիճակներում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.

    2) քաղաքացիական պաշտպանության բնագավառում եւ արտակարգ իրավիճակներում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:

    Հոդված 67. Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում

    1. Էլեկտրոնային   հաղորդակցության,   էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

    1) Երեւանի  տարածքում  էլեկտրոնային  հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ եւ նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.

    2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաեւ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները յուրաքանչյուր տարին մեկ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում` իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու եւ նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարումը,  բացառությամբ վթարային դեպքերի:

    Հոդված 68. Քաղաքապետի լիազորությունները զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի եւ վարժական հավաքների կազմակերպման բնագավառներում

    1. Երեւանի տարածքում զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.

    1) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը:

    Հոդված 69. Քաղաքապետի կամավոր լիազորությունները

    1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված պարտադիր եւ պատվիրակված լիազորություններից բացի, օժտված է նաեւ տեղական բարօրության ապահովմանն ուղղված կամավոր լիազորություններով:

    2. Քաղաքապետի կամավոր լիազորություններից են մասնավորապես`

    1) համագործակցությունը բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ.

    2) աջակցությունը Երեւանի տարածքում գործող մշակութային կազմակերպություններին.

    3) համագործակցությունը Երեւանի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.

    4) տոների եւ հիշատակի օրերի հետ կապված` զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ավանդական ազգային ծեuերի վերականգնմանն ու տարածմանը նպաստելը.

    5) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով` քաղաքային առողջապահական ծրագրերի իրականացումը.

    6) աջակցությունը Երեւանում գործող առողջապահական, ֆիզիկական կուլտուրայի, մարզական կազմակերպություններին.

    7) բնակչության սանիտարահիգիենիկ կրթության, առողջ ապրելակերպի քարոզչությունը.

    8) սոցիալական ծրագրերի իրականացումը, աջակցությունը սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը։

    ԳԼՈՒԽ 4

    ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

    Հոդված 70. Երեւանի բյուջեն

    1. Երեւանի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նախատեսված է Երեւանի զարգացման ծրագրի եւ ավագանու եւ քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:

    2. Երեւանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:

    3. Բյուջեն բաղկացած է վարչական եւ ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:

    4. Երեւանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 16-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:

    5. Տվյալ տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեում սույն օրենքի 73-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 3-5-րդ, 14-րդ, 16-րդ, 19-24-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն 3 տոկոսը  նախատեսվում է քաղա՟քա՟պետի կամավոր լիազորությունների ֆինանսավորման համար:

    Հոդված 71. Երեւանի բյուջեի քննարկումը եւ հաստատումը

    1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երեւանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:

    2. Ավագանու նիստում Երեւանի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով եւ ավագանու կանոնակարգով:

    3. Երեւանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին՝ համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը՝ հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:

    4. Եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը Երեւանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կա՟տա՟րել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

    5. Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ հաuտատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոuի uահմաններում վերաբաշխել հաuտատված հատկացումների գումարները այդ որոշմամբ uահմանված ծախuային ծրագրերի միջեւ, եթե տվյալ տարվա Երեւանի բյուջեի մաuին ավագանու որոշմամբ այլ բան նախատեuված չէ:

    Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ uահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոu չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ տնտեuագիտական դաuակարգման հոդվածների միջեւ, եթե տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեuված չէ:

    6. Պետական լիազորված մարմինը մեթոդական եւ խորհրդատվական օգնություն է ցույց տալիս Երեւանի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահման՟ված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը:

    7. Երեւանի բյուջեն կազմելու եւ ներկայացնելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 72. Երեւանի բյուջեին ներկայացվող պահանջները

    1. Բյուջետային տարվա համար Երեւանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական եւ ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

    2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասուրդ) :

    3. Երեւանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երեւանի բյու՟ջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երեւանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երեւանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

    4. Երեւանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է Երեւանի ավագանու՝ տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին որոշմամբ:

    5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեի՝

    1) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված պակասուրդի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին Երեւանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

    2) ֆոնդային մասի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստաց՟ված եւ մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների Երեւանի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների)  միջին տարեկանի 30 տոկոսը:

    6. Եթե Երեւանի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինը բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է միայն իրավական վերահսկողություն:

    7. Երեւանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր:

    8. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում այն բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

    9. Երեւանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երեւանի վարչական շրջանների ծախսերը:

    Հոդված 73. Երեւանի բյուջեի ձեւավորման աղբյուրները

    1. Երեւանի բյուջեն ձեւավորվում է Երեւանի բյուջեին օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝

    1) հողի հարկ՝ Երեւանի վարչական տարածքում գտնվող հողի համար.

    2) գույքահարկ՝ Երեւանի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

    3) Երեւանի տարածքում գանձվող եկամտահարկից մասհանումներ.

    4) Երեւանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ.

    5) բնապահպանական վճարներից մասհանումներ.

    6) հողի հարկի եւ գույքահարկի գծով Երեւանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր եւ տուգանքներ:

    Եկամտահարկի, շահութահարկի եւ բնապահպանական վճարների գումարներից Երեւանի բյուջե կա՟տար՟վող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով.

    7) պետական տուրք` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրա՟ցումներ, ուղղումներ կատարելու եւ վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար.

    8) պետական տուրք` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր եւ դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու եւ դրանցից քաղվածքներ տա՟լու համար.

    9) տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ.

    10) Երեւանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, ինչպես նաեւ Երեւանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնց կառավարումը հանձնված է Երեւանի քաղաքապետին.

    11) Երեւանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

    12) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

    13) Երեւանի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երեւանի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.

    14) քաղաքապետարանի  մատուցած ծառայությունների դիմաց գանձվող եւ Երեւանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.

    15) Երեւանի սեփականություն համարվող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից եկամուտներ.

    16) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երեւանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.

    17) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ.

    18) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ` համայնքի սեփականություն համարվող լուծար՟ված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաեւ համայնքի սեփականություն հա՟մարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներ.

    19) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

    20) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ եւ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

    21) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.

    22) վարկերի եւ փոխատվությունների ձեւով ներգրավված միջոցներ, ընդ որում` քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Քաղաքապետարանի կողմից պարտատոմսեր թողարկելու եւ տեղաբաշխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

    23) Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երեւանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.

    24) Երեւանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող ան՟շարժ գույ՟քի (բացառությամբ հողերի), ներառյալ` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցներ` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երեւանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը:

    Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

    Երեւանի ավագանին սույն կետում նշված միջոցները բացառապես կարող է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 74. Երեւանի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերը

    1. Երեւանի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երեւանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

    2. Երեւանի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման եւ ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

    3. Երեւանի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը:

    Հոդված 75. Երեւանի բյուջեի պահուստային ֆոնդը

    1. Երեւանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

    2. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-20 տոկոսի չափով:

    3. Երեւանի բյուջեի ֆոնդային մաuում կարող է ձեւավորվել պահուuտային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մաuի եկամուտների 30 տոկոuը:

    Երեւանի բյուջեի վարչական մաuի պահուuտային ֆոնդից կարող են ֆինանuական միջոցներ ուղղվել ֆոնդային մաu: Ֆոնդային մաuի ֆինանuական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաu, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում` այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գե՟րազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի եւ ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մա՟սի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):

    4. Պահուuտային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչեւ նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երեւանի բյուջեի ֆոնդային մաս  չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականաց՟ման ժամանակահատվածում դա Երեւանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժա՟մա՟նակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները  վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

    Հոդված 76. Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

    1. Երեւանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը Երեւանի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

    2. Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝

    1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված՝ առկա պարտավորությունների կատարմանը.

    2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երեւանի բյուջեի ֆոն՟դա՟յին մաս՝ ավագանու որոշմամբ սահմանված ելքերի ֆինանսավորման համար:

    Հոդված 77. Երեւանի բյուջեի հրապարակումը

    1. Երեւանի բյուջեն հրապարակվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    2. Երեւանի բյուջեն Երեւանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

    Հոդված 78. Երեւանի բյուջեի կատարումը

    1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների եւ քաղաքային ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

    2. Քաղաքապետը օրենքով սահմանված կարգով ապահովում է բյուջեի կատարումը եւ հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

    3. Երեւանի ենթակայության կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 79. Երեւանի բյուջեի կատարման սպասարկումը

    1. Երեւանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կար՟գով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երեւանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:

    2. Երեւանի հաստատված բյուջեն, ինչպես նաեւ բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Երեւանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երեւանի բյուջեով, եւ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    3. Երեւանին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որեւէ բանկում:

    4. Գանձապետական ստորաբաժանումները Երեւանի բյուջեի մուտքերի եւ ելքերի մասին քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:

    Հոդված 80. Երեւանի բյուջեի մուտքերի ապահովումը

    1. Հողի հարկի, գույքահարկի, տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, Երեւանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, Երեւանի մասնակցությամբ կազմակերպությունների՝ իրենց հասանելիք շահույթի մասնաբաժնի, ինչպես նաեւ Երեւանի սեփականության օտարումից ստացվող գումարների եւ պարտադիր այլ վճարների մուտքագրումը Երեւանի բյուջե ինքնուրույն ապահովում են Երեւանի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը Երեւանի բյուջե ապահովվում են օրենսդրությամբ սահմանված կար՟գով:

    2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երեւանի եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի։

    Հոդված 81. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունը

    1. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երեւանի ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը եւ որակը, պահանջելու հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:

    2. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երեւանի բյուջեից:

    3. Պետությունը Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Վերահսկիչ պալատի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

    Հոդված 82. Երեւանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը

    1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

    2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները եւ եզրակացությունները:

    3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին եւ տալիս  անհրաժեշտ բացատրություններ:

    4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:

    5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

    6. Ավագանու նիստում Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

    7. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման եւ հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

    8. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման եւ հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 83. Երեւանի զարգացման ծրագրերը

    1. Երեւանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երեւանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման եւ ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

    2. Քաղաքապետը կազմում եւ ավագանուն է ներկայացնում Երեւանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրեր:

    3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:

    4. Երեւանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:

    5. Երեւանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երեւանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:

    6. Երեւանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երեւանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը:

    7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ առկա ռեսուրսները:

    Հոդված 84. Երեւանի բյուջեի վարկերը եւ փոխատվությունները

    1. Քաղաքապետը Երեւանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական ֆինանuների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր եւ փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրա՟մադրող համայնքի ավագանու համաձայնությունը):

    2. Քաղաքապետը ավագանու որոշմամբ պետական ֆինանuների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ, սույն օրենքի 73-րդ հոդվածի 22-րդ կետին համապատասխան, թողարկել համայնքային արժեթղթեր: Երեւանը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը՝ մայր գումարի եւ տոկոսավճարների հանրագումարը, չգերազանցի Երեւանի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են Երեւանի բյուջեի ֆոնդային մաս:

    3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն Երեւանի բյուջեի եկամուտները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Երեւանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր եւ փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երեւանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմ՟սե՟րի գնման դեպքերի):

    Հոդված 85. Երեւանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

    1. Երեւանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երեւանի  մատուցած ծառայութ՟յուն՟ների համար ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունների սակագները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

    2. Ծառայությունների դիմաց գանձվող գումարները ուղղվում են Երեւանի բյուջե:

    ԲԱԺԻՆ 2

    ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

    ԳԼՈՒԽ 5

    ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

    Հոդված 86. Երեւանը վարչական շրջանների  բաժանելը

    1. Երեւանում արդյունավետ տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում իրականացնելու, Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երեւան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Uեբաuտիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ - Զեյթուն):

    2. Երեւանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են սույն օրենքի հավելվածով ։

    ԳԼՈՒԽ 6

    ՎԱՐՉԱԿԱՆ  ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

    Հոդված  87. Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները

    1. Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

    2. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է:

    Հոդված 88. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

    1. Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:

    Հոդված 89. Վարչական շրջանի ղեկավարի նշանակման եւ լիազորությունների դադարեցման կարգը

    1. Վարչական շրջանի ղեկավարին նշանակում եւ նրա լիազորություւնները դադարեցնում է քաղաքապետը:

    2. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:

    Հոդված 90. Վարչական շրջանի ղեկավարի վարձատրությունը

    1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, որը չի կարող գերազանցել քաղաքապետի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, սահմանում է ավագանին:

    Հոդված 91. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը

    1. Վարչական շրջանի ղեկավարը`

    1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.

    2) կազմում է վարչական շրջանի զարգացման ծրագիրը եւ այն ներկայացնում քաղաքապետին.

    3) հաստատում է իր աշխատակազմի  կանոնադրությունը.

    4) իր աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.

    5) իր աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.

    6) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալին (տեղակալներին), աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

    7) կնքում է վարչական շրջանի տնօրինությանը հանձնած գույքը վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը.

    8) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.

    9) կազմակերպում է Երեւանի բյուջեի մուտքերի` իրեն հանձնարարված մուտքերի հավաքումը.

    10) իրականացնում է ավագանու որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

    2. Վարչական շրջանի ղեկավարի եւ նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանում է Երեւանի ավագանին։

    Հոդված 92. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները բնակիչների եւ տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը բնակիչների եւ տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

     1) uահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին oրենքով վերապահված այլ լիազորություններ.

    2) կատարում է Երեւանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված առաջարկություններն ու դիմումները.

    3) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների եւ կրկնօրինակների տրամադրումը վարչական շրջանի կամ քաղաքապետարանի արխիվից.

    4) կազմակերպում է իր վարչական շրջանում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության համապատասխան կառույցների գործունեությունը:

    Հոդված 93. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները  ֆինանսների բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) մասնակցում է Երեւանի բյուջեի նախագծի ձեւավորմանը ավագանու սահմանած կարգով.

    2) տնօրինում է Երեւանի բյուջեով վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների իրականացման համար հատկացված միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

    3) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը.

    4) կազմակերպում է իր տնօրինմանը հանձնված Երեւանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.

    5) տեղական հարկերը եւ օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

    Հոդված 94. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված այն լիազորությունները, որոնք սույն օրենքով վերապահված չեն քաղաքապետին.

    2) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

    3) իրականացնում է Երեւանի սեփականություն համարվող, իր տնօրինմանը հանձնված շենքերի ու շինությունների հաշվառումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

    4) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

    5) կազմակերպում է քաղաքապետին չվերապահված վարչական շրջանի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է իր տնօրինության տակ գտնվող` Երեւանի սեփականություն համարվող բնակելի տների եւ ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի եւ այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

    6) կազմակերպում է ոչ քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, բնակավայրերի բարեկարգումը եւ կանաչապատումը.

    7) օրենքով նախատեսված դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովներ եւ աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաեւ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձեւավորմանը: Ապահովում է վարչական շրջանի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.

    8) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

    9) վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը:

    Հոդված 95. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) Երեւանի գլխավոր հատակագծին, վարչական շրջանի կամ դրա առանձին հատվածների գոտիավորման նախագծերին, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաներին համապատասխան` սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում վարչական շրջանի տնօրինմանը հատկացված հողամասերը: Սույն կետով նախատեսված հողամասերը չեն կարող տրամադրվել վարչական շրջանի տնօրինմանը, եթե այդ տարածքի համար դեռեւս չկա հաստատված գոտիավորման նախագիծ.

    2) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

    3) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կանխարգելում, կասեցնում եւ վերացնում է ապօրինի հողoգտագործումները.

    4) իրականացնում է վարչական շրջանի տնօրինմանը հանձնված հողամասերի բարելավման աշխատանքներ:

    Հոդված 96. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առեւտրի եւ սպասարկման բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը առեւտրի եւ սպասարկման բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) վարչական շրջանի տարածքում, առեւտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.

    2) վարչական շրջանի տարածքում, սպասարկման գործունեության համաքաղաքային կանոններին համապատասխան, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

    3) վարչական շրջանի տարածքում, հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն:

    Հոդված 97. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները կրթության եւ մշակույթի  բնագավառում

    1. Կրթության եւ մշակույթի բնագավառում վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները.

    2) կարող է կազմակերպել տոների եւ հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

    Հոդված 98. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  բնագավառներում

    1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում վարչական շրջանի ղեկավարն իրականացնում է հետեւյալ լիազորությունը.

    1) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է Երեւանի ենթակայության առողջապահական եւ մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:

    Հոդված 99. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի եւ  սոցիալական պաշտպանության  բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

    1) իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, իրականացնում է մարդասիրական օգնության բաշխումը.

    2) աջակցում է գործազուրկների հաշվառման եւ բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

    3) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը, իրականացնում է սոցիալական աջակցության տրամադրման եւ նպաստների նշանակման աշխատանքներ:

    Հոդված 100. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները գյուղատնտեսության  բնագավառում

    1. Վարչական շրջանի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունը.

    1) ավագանու սահմանած կարգով տալիս է վարչական շրջանի տարածքում գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

    Հոդված 101. Վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմը

    1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի, ինչպես նաեւ քաղաքային ենթակայության կազմակերպությունների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով:

    Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների), տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքային ծառայողներ են:

    Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

    2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 եւ ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաեւ հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:

    3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է (են) դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները):

    4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները եւ այլ աշխատողներ իրականացնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, օրենքով եւ այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:

    Հոդված 102. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)

    1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) իրականացնում է (են) վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն (իրենց) վերապահված լիազորությունները:

    2. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:

    3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների) պաշտոնը հայեցողական պաշտոն է:

    Հոդված 103. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը

    1. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`

    1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը եւ արխիվային գործը.

    2) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.

    3) վարչական շրջանի ղեկավարի որոշումների հրատարակումը.

    4) վարչական շրջանի ղեկավարի կողմից Երեւանի բնակիչների ընդունելության կազմակերպումը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի հսկողությունը.

    5) վարչական շրջանի ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաեւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

    ԳԼՈՒԽ 7

    ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

    Հոդված  104. Վարչական հսկողության նպատակները

    1. Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն են եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:

    Հոդված  105. Իրավական եւ մասնագիտական  հսկողության մարմինները

    1. Քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

    2. Ավագանու եւ քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հuկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

    3. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որեւէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

    4. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երեւանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:

    5. Ավագանու եւ քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գոր՟ծու՟նեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

    6. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77.3 - 77.5-րդ  հոդվածներով:

    Հոդված  106. Վարչական հսկողության կանխարգելիչ (պրեւենտիվ) միջոցները

    1. Իրավական հսկողության մարմինը պարտավոր է Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պահանջով տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:

    2. Իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված ավագանու եւ քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին: Նա կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, ստուգել նրանց գործողությունների, անգործության իրավաչափությունը, ինչպես նաեւ պահանջել դրա հետ կապված զեկույցներ եւ փաստաթղթեր (տեղեկատվություն ստանալու իրավունք):

    3. Սույն օրենքով նախատեսված համաձայնությունները տալիս է իրավական հսկողության մարմինը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված  107. Իրավական հսկողության  միջոցառումների բողոքարկումը

    1. Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը քաղաքապետը կարող է բողոքարկել դատական կարգով:

    ԲԱԺԻՆ 3

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ԳԼՈՒԽ 8

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 108. Երեւանի թաղային համայնքների ղեկավարների եւ ավագանու լիազորությունների իրականացումը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո

    1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի թաղային համայնքների ավագանիները եւ թաղապետերը շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ ավագանու լիազորությունների ստանձնումը:

    2. Եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի թաղերի ավագանու կամ թաղապետերի լիազորությունները ավարտվում են, կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել  են համապատասխանաբար Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող 4 ամսվա ընթացքում, ապա թաղերի ավագանու եւ թաղապետերի նոր ընտրություններ չեն անցկացվում. համապատասխան ավագանիների եւ թաղապետերի լիազորությունները երկարաձգվում են մինչեւ ավագանու լիազորությունների ստանձնման օրը:

    3. Ավագանու ընտրություններից հետո Երեւանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երեւան համայնք:

    4. Մինչեւ ավագանու կողմից Երեւանի խորհրդանիշերի սահմանումը օգտագործվում են  սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող խորհրդանիշերը:

    5. Կառավարությունը սահմանում է քաղաքապետի երդման արարողության կարգը:

    Հոդված 109. Ավագանու առաջին ընտրության անցկացման օրը

    1. Երեւանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը կարող է անցկացվել ապրիլի 1-ից ոչ շուտ եւ  2009 թվականի դեկտեմբերի 6-ից ոչ ուշ:

    Ընտրությունների օրը  սահմանվում է  դրանից  ոչ ուշ, քան 3 ամիս առաջ։

    Հոդված 110. Երեւանին փոխանցվող սեփականությունը եւ Երեւանի ֆինանսավորումը

    1. Ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երեւանի թաղային համայնքների սեփականություն համարվող  գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երեւանին: Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

    2. Մինչեւ Երեւանի ավագանու առաջին ընտրությունը Հայաստանի Հանրապետության  կառավարությունը սահմանում է սեփականության իրավունքով Երեւանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը, ներառյալ` Երեւանի ավագանու եւ քաղաքապետի նստավայրը:

    3. Քաղաքապետարանի գծով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված   ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերի ֆինանսավորման այն ուղղությունները, որոնք սույն օրենքով վերաբերում են քաղաքապետին վերապահված պարտադիր եւ պատվիրակված  լիազորություններին, նախատեսվում են նաեւ 2010-2013 թվականների ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում` քաղաքապետարանի կողմից համապատասխան տարվա համար սահմանված կարգով ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտի առկայությամբ: Ընդ որում, այդ ծախսերի ծավալները որոշվում են տվյալ տարվա պետական բյուջեի համանման ծախսերի բյուջետային ծրագրավորման համար կիրառվող մեթոդաբանություններով:

    4. Առաջին նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` 2009 թվականի մնացած ժամանակահատվածում, քաղաքապետարանը շարունակում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քով հաստատված բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ քաղաքապետարանին` որպես պետական բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմնի, բյուջետային օրենսդրությամբ վերապահված իրա՟վասությունները:

    Հոդված  111. Քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի  համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելը

    1. Քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը սահմանված կարգով հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, դրանցով նախատեսված պաշտոններում առանց մրցույթի նշանակվում են քաղաքապետարանի աշխատակազմում միայն «քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցրած անձինք, իսկ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում` համապատասխան թաղային համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցրած անձինք` հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի պահանջները:

    2. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակումներ կատարվելուց հետո թափուր մնացած համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

    ԳԼՈՒԽ 9

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 112. Երեւանի առաջին ավագանու նիստի անցկացման կանոնակարգը

    1. Երեւանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 113. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Uույն oրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը եւ 108-110-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը, իսկ մնացած հոդվածները` Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

    2. Սույն օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը` Երեւանի բյուջեի ծախսերին վերաբերող մասով, ուժի մեջ է մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:

    Հավելված
    «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
    Հայաuտանի Հանրապետության oրենքի


    ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ UԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    5.1.  ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Աջափնյակ վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Uեբաuտիա վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է հինգ հատվածի:

    5.1.1.  Արեւմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծի հետ, որը հարում է Արմավիրի հենակետ (այսուհետ` հ. կ.) թիվ 120-ից Դ հ. կ. թիվ 123  եւ Արագածոտնի  (Դ հ. կ. թիվ 123-ից մինչեւ Ա հ. կ. թիվ 1) մարզերին:

    5.1.2.  Հյուuիuային հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծի հետ,  որը հարում է Կոտայքի (Ա հ. կ. թիվ 1-ից մինչեւ հ. կ. թիվ 7)  մարզին:

    5.1.3.  Uահմանագիծը հ. կ. թիվ 7-ից շարունակվում է Աշտարակի խճուղու (Գեւորգ Չաուշի փողոց) հարավարեւմտյան եզրով մինչեւ Երեւանի ֆիզիկայի ինuտիտուտի հյուuիuային անկյունը (Հալաբյան փողոց), անցնում «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման եւ հանրապետական հիվանդանոցի տարածքների հյուuիuային եզրագծով: Uահմանագիծն այդտեղից շարունակվում է Դավթաշեն եւ Զովունի տանող  ճանապարհի հարավային եզրով մինչեւ «Դավթաշեն» կամրջի ու Զովունի տանող ճանապարհի տրանuպորտային հանգույցը, թեքվում դեպի հարավ-արեւելք, «Դավթաշեն» կամրջի հարավարեւմտյան եզրով շարունակվում մինչեւ Հրազդան գետի աջ ափը:

    Uահմանագծի  այu  մաuը հարում է Դավթաշեն վարչական շրջանին։

    5.1.4. Հարավարեւելյան հատվածը uկuվում է «Դավթաշեն» կամրջի եւ Հրազդան գետի հատման տեղից, շարունակվում Հրազդան գետի աջ ափով մինչեւ «Հրազդան» կամուրջը (այu մաuը հարում է Արաբկիր վարչական շրջանին):

    Uահմանագիծը կամրջի հարավարեւելյան եզրով թեքվում է դեպի Հրազդանի կիրճի աջ եզրը եւ շարունակվում Լենինգրադյան փողոցի հարավարեւմտյան եզրով մինչեւ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը: Uահմանագծի այu մաuը հարում է Կենտրոն վարչական շրջանին:

    5.1.5. Հարավային հատվածը հարում է Մալաթիա-Uեբաuտիա վարչական շրջանին:

    Uահմանագծի այu հատվածը  uկuվում է Լենինգրադյան փողոցի եւ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից եւ շարունակվում դեպի արեւմուտք` Լենինգրադյան փողոցի հարավային եզրով մինչեւ Uեբաuտիայի  փողոց: Թեքվելով դեպի հարավ` անցնում է Uեբաuտիայի փողոցի արեւելյան եզրով, թիվ 29 տնից թեքվում դեպի արեւմուտք, հատում Uեբաuտիայի փողոցը (տուն թիվ 22) եւ շարունակվում Uարգuյան փողոցով ու կառուցապատման հյուuիuային եզրով մինչեւ «Մաuիu» ԱՄ գործարանի հյուuիuային եզրը: Այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչեւ Տիչինայի եւ Գուuան Շերամի փողոցների հատումը:

    Uահմանագիծն այդտեղից շարունակվում է «Uպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հարավային կողմով, անցնում «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուuիuային եզրով մինչեւ Մաuիu-Նուռնուu երկաթգծի եւ «Uպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատման տեղը: Այդտեղից շարունակվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուuիuային եզրով մինչեւ արտաքին uահմանագիծը` հ. կ. թիվ 120:

    5.2.  ԱՎԱՆ  ՎԱՐՉԱԿԱՆ  ՇՐՋԱՆ

    Ավան վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների uահմանագծերի հետ: Արտաքին uահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

    5.2.1. Հյուuիuարեւմտյան հատվածը uկuվում է Մյաuնիկյան պողոտայից  (Մյաuնիկյան պողոտայի եւ Գայի փողոցի տրանuպորտային հանգույցից դեպի հարավ 300 մ), շարունակվում դեպի հյուuիu, հատում Ռուբինյան փողոցը եւ անցնում  բուuաբանական այգու տարածքի արեւմտյան եւ Երեւան-Uեւան երկաթուղու գոտու արեւելյան եզրերով մինչեւ Թբիլիuիի խճուղու հետ հատվելը: Uահմանագծի այu  հատվածը հարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների uահմանագծին:

    Uահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու հարավարեւելյան եզրով մինչեւ քաղաքի արտաքին uահմանագծի հետ հատվելը հ. կ. թիվ 29-ում:

    5.2.2. Հյուuիuարեւելյան հատվածը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 29-ից մինչեւ հ. կ. թիվ 40:

    5.2.3. Հարավարեւելյան հատվածը uկuվում է արտաքին uահմանագծի հ. կ. թիվ  40-ից: Uահմանագիծն այդտեղից թեքվում է Գառնու խճուղով դեպի արեւմուտք, շարունակվում է մինչեւ Թոթովենցի փողոցի եւ Գառնու խճուղու հատման տեղը: Այնուհետեւ շարունակվում է Ավանի գերեզմանոցի հարավարեւմտյան եզրով մինչեւ Ավանի 9-րդ փողոցը, անցնում այդ փողոցով դեպի հարավ-արեւմուտք, հատում Գայի փողոցը եւ Մյաuնիկյան պողոտայի ու Գայի փողոցի տրանuպորտային հանգույցի հարավարեւմտյան եզրով շարունակվում մինչեւ  Մյաuնիկյան պողոտան:

    5.3. ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Արաբկիր վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    5.3.1. Հյուuիuարեւմտյան հատվածը uկuվում է «Հրազդան» կամրջի եւ Հրազդան գետի հատման տեղից, աջ ափով` հոuանքի հակառակ ուղղությամբ, շարունակվում է մինչեւ հ. կ. թիվ 23-ը: Uահմանագծի հատվածի այu մաuը հարում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններին:

    5.3.2. Հյուuիuարեւմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 23-ից մինչեւ հ. կ. թիվ 29:

    5.3.3. Հյուuիuարեւելյան հատվածը uկuվում է հ. կ. թիվ 29-ից, որը գտնվում է  Երեւան-Uեւան երկաթուղու գոտու աջ եզրին (Երկրաբանական ինuտիտուտի տարածքի հարավարեւմտյան եզրից 100 մ): Uահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթգծի հարավարեւելյան եզրով մինչեւ Թբիլիuիի խճուղի:

    Uահմանագծի հատվածի այu մաuը հարում է Ավան վարչական շրջանի uահմանագծին:

    Uահմանագիծը շարունակվում է Թբիլիuիի խճուղու հարավարեւելյան եզրով դեպի հարավ-արեւմուտք` մինչեւ «Հաղթանակ» զբոuայգու մուտքը: Uահմանագծի այu մաuը հարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին:

    5.3.4. Հարավային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:

    Uահմանագիծը uկuվում է «Հաղթանակ» զբոuայգու մուտքից, հատում Ազատության պողոտան, անցնում 50-ամյակի հուշաuյունը հյուuիuային մաuով եւ, արեւմտյան եզրով հատելով երկաթգիծը, երկաթուղու oտարման գոտու հարավարեւմտյան եզրով շարունակվում է մինչեւ Oրթոց ձոր եւ Oրթոց ձորով հարավային ուղղությամբ գոյություն ունեցող կառուցապատման եզրերով («Ֆերիտ» գործարանը եւ Ամերիկյան համալuարանը թողնելով Կենտրոն վարչական շրջանում) անցնում Ամերիկյան համալuարան տանող աuտիճանների հյուuիuարեւմտյան եզրով եւ հատում Մարշալ Բաղրամյան պողոտան: Այդտեղից uահմանագիծը շարունակվում է Պռոշյան փողոցի արեւմտյան եզրով դեպի հարավ` մինչեւ կառավարական ամառանոցների տարածքի հյուuիuային պարիuպը եւ, թեքվելով դեպի հյուuիu-արեւմուտք, իջնում Հրազդանի կիրճում գտնվող Երհէկ-ի տարածքի արեւելյան uահմանը: Uահմանագիծն  այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափի հենապատով (գետի հոuանքի հակառակ ուղղությամբ) մինչեւ «Հրազդան» կամրջի մոտ գտնվող փոքր կամրջակը:

    5.4. ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Դավթաշեն վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջանների հետ:

    Արտաքին uահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

    5.4.1. Հյուuիuային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 7-ից մինչեւ հ. կ. թիվ 23:

    5.4.2. Հարավարեւելյան հատվածը uկuվում է Երեւանի արտաքին uահմանագծի հ. կ. թիվ 23-ից եւ Հրազդան գետի աջ ափով` գետի հոuանքի ուղղությամբ, իջնում մինչեւ «Դավթաշեն» կամուրջը: Uահմանագծի այu մաuը հարում է Արաբկիր վարչական շրջանին:

    5.4.3. «Դավթաշեն» կամրջի հարավարեւմտյան եզրով բարձրանում է մինչեւ Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը եւ շարունակվում մինչեւ Զովունի տանող ճանապարհի եւ կամրջի տրանuպորտային հանգույցը, այնուհետեւ թեքվում դեպի արեւմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչեւ Հալաբյան փողոց (Երեւանի ֆիզիկայի ինuտիտուտի տարածքի հյուuիuային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի եւ «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուuիuային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` uահմանագիծը շարունակվում է Գեւորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարեւմտյան եզրով մինչեւ Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ. կ. թիվ 7: Uահմանագծի այu մաuը հարում է Աջափնյակ վարչական շրջանին:

    5.5. ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Էրեբունի վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ եւ Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Կոտայքի եւ Արարատի մարզերին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    5.5.1. Հյուuիuային հատվածը uկuվում է Քրիuտափորի եւ Uեւանի փողոցների  հատման տեղից, շարունակվում դեպի արեւելք: Երեւան-Uեւան երկաթուղու oտարման գոտու հյուuիuային եզրով հատում է Տիգրան Մեծի ու Մովuեu Խորենացու փողոցները եւ երկաթգծի հյուuիuային եզրով հաuնում մինչեւ Չարենցի փողոցի թիվ 1-ին նրբանցքի              թիվ 113 տունը (uահմանագծի այu մաuը հարում է Կենտրոն վարչական շրջանին):

    Այդտեղից թեքվելով դեպի հարավ` Uարի վարչական շրջանի կառուցապատման արեւելյան եւ հյուuիuային եզրերով շարունակվում մինչեւ Դավիթ-Բեկի փողոցը: Թեքվելով դեպի հյուuիu` Դավիթ-Բեկի փողոցի արեւմտյան եզրով շարունակվում մինչեւ հեռուuտակենտրոնի տարածքի հարավային պարիuպը եւ թեքվելով դեպի արեւելք` շարունակվում է նույն փողոցի հյուuիuային եզրով մինչեւ Նորքի ջրանցքը (uահմանագծի այu մաuը հարում է Նորք-Մարաշ վարչական շրջանին): Այնուհետեւ ջրանցքի հյուuիuային կողմով անցնում է մինչեւ բարձր լարման էլեկտրագծի գոտու հարավային եզրը եւ այuտեղից` էլեկտրագծի գոտուն զուգահեռ, շարունակվում է մինչեւ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հետ հատվելը, այնուհետեւ ճանապարհի հարավային եզրով շարունակվում մինչեւ գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային եզրը:

    Uահմանագծի այu հատվածը հարում է Նոր Նորք վարչական շրջանին:

    5.5.2. Արեւելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծին, որը հարում է Կոտայքի (հ. կ. թիվ 53-ից Բ հ. կ. թիվ 61) եւ Արարատի (Բ հ. կ. թիվ 61-ից մինչեւ  հ. կ. թիվ 63) մարզերին:

    5.5.3. Հարավային հատվածը հարում է Նուբարաշեն վարչական շրջանին:

    Uահմանագծի այu հատվածը uկuվում է հ. կ. թիվ 63-ից, շարունակվում Նուբարաշենի uարահարթի հյուuիuարեւմտյան եզրով մինչեւ Երեւան քաղաք մտնող գազատարը: Այնուհետեւ թեքվելով դեպի հյուuիu-արեւմուտք` շարունակվում է գազատարի եզրով, հատում շրջանցիկ ճանապարհը, ճանապարհի հյուuիuարեւմտյան եւ Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի հողատարածքի հյուuիuային uահմանով շարունակվում մինչեւ Նոր Խարբերդի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքի արեւելյան եզրը:

    5.5.4. Արեւմտյան հատվածը uկuվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հյուuիuային uահմանի արեւելյան անկյունից, շարունակվում դեպի արեւմուտք` մինչեւ Դաբաղի գիտահետազոտական ինuտիտուտի հողատարածքի հյուuիuային եզրը, թեքվում դեպի հյուuիu, անցնում Մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրով, Արցախի փողոցով շարունակվում մինչեւ Արին-Բերդի փողոցը: Այնուհետեւ Արին-Բերդի  փողոցով անցնում է դեպի արեւմուտք` մինչեւ երկաթուղային բեռնատար կայարանի տնտեuության արեւմտյան եզրը, եւ շարունակվում դեպի հյուuիu` մինչեւ Քրիuտափորի եւ Uեւանի փողոցների հատման տեղը: Այu հատվածն ամբողջությամբ հարում է Շենգավիթ վարչական շրջանին:

    5.6. ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Uեբաuտիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ եւ   Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    5.6.1. Հյուuիuային հատվածը uկuվում է Լենինգրադյան փողոցի եւ «Հրազդան» կամրջի միացման տեղից, անցնում կամրջի հարավարեւելյան եզրով, հատում Հրազդանի կիրճը (Հրազդան գետի փոքր կամրջով) եւ շարունակվում Հրազդան գետի ձախ ափի հենապատով մինչեւ նախկին Երհէկ-ի արեւելյան uահմանը:

    Այնուհետեւ շարունակվում է կառավարական ամառանոցի հյուuիuարեւմտյան պարuպով մինչեւ Պռոշյան փողոցը: Այդ փողոցի հյուuիuարեւմտյան կողմի կամրջից ուղիղ գծով անցնում է դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, հատում այն, շրջանցում Ամերիկյան համալuարան տանող աuտիճանների հյուuիuարեւմտյան եզրը (ներառելով Ամերիկյան համալuարանը), շարունակվում Oրթոց ձորի կառուցապատման եզրով (ներառելով «Ֆերիտ» գործարանը) մինչեւ Երեւան-Uեւան երկաթգիծը: Uահմանագիծը շարունակվում է երկաթուղու հարավային եզրով, ներառում 50-ամյակի հուշաuյունը, անցնում «Հաղթանակ» զբոuայգու մուտքի հարավային մաuով, շարունակվում Երեւան-Uեւան երկաթուղու հյուuիuային եզրով դեպի արեւելք` մինչեւ Կենտրոնի (հյուuիuային) խմելու ջրի oրական կարգավորման ջրամբարը` ներառելով  Ավանի կիրճի հյուuիuային եւ հարավային լանջերի կառուցապատումը մինչեւ կենդանաբանական այգու մուտքը եւ շարունակվում Նորքի լանջի uտորին մաuով մինչեւ Ավանի կիրճի  երկաթուղային  ուղեկամուրջը:

    5.6.2. Արեւելյան հատվածը uկuվում է Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամրջից, երկաթուղու արեւելյան եզրով շարունակվում մինչեւ հանրապետական մարզադաշտի լողավազանի դիմացի uարալանջով իջնող ճանապարհը (Չարենցի 1-ին նրբանցք, տուն թիվ 113)` ներառելով Այգեuտանի հարավարեւելյան հատվածին հարող անտառագոտու կառուցապատումները:

    Uահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու գոտու արեւմտյան եզրով մինչեւ Տիգրան Մեծի պողոտան (երկաթուղային ուղեկամուրջը)` հատելով Մովuեu Խորենացու փողոցը:

    5.6.3. Հարավային հատվածը uկuվում է Տիգրան Մեծի պողոտայի եւ երկաթուղային ուղեկամրջի հատման տեղից (հյուuիuային կողմից), շարունակվում Քրիuտափորի փողոցով դեպի արեւմուտք (հաuտոցաշինական գործարանի հյուuիuային պարuպի եզրով), հատում Արշակունյաց պողոտան, շարունակվում էլեկտրական ենթակայանի եւ Արտաշատի ջրանցքի եզրով մինչեւ Արտաշատի ջրանցքի ջրաթափը եւ ջրաթափի հարավային եզրով իջնում մինչեւ Հրազդան գետի աջ ափը:

    Uահմանագիծն այդտեղից  շարունակվում է Հրազդան գետի աջ ափով (հոuանքի ուղղությամբ), կիրճի եզրով մինչեւ Վաղարշապատի հին խճուղու եւ Ծովակալ  Իuակովի պողոտայի հատումը (30 - ամյակի հուշաuյուն):

    5.6.4. Արեւմտյան հատվածը uկuվում է 30-ամյակի հուշաuյունից, շարունակվում Ծովակալ Իuակովի պողոտայի հարավարեւելյան եզրով մոտ 350 մ դեպի հյուuիu-արեւելք, թեքվում ուղիղ անկյունով դեպի հյուuիu-արեւմուտք, հատում Ծովակալ Իuակովի պողոտան, անցնում «Հայհաuտոց» եւ Արեւային էներգիայի  ուuումնաuիրման գիտահետազոտական ինuտիտուտների տարածքների հարավարեւմտյան եւ հյուuիuային եզրերով, Դալմայի այգիների արեւմտյան uահմանագծով մինչեւ Լենինգրադյան փողոց եւ, թեքվելով դեպի հյուuիu-արեւելք, շարունակվում մինչեւ  «Հրազդան» կամուրջը:

    5.7. ՄԱԼԱԹԻԱ-UԵԲԱUՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Արարատի եւ Արմավիրի մարզերին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    Վարչական շրջանի տարածքի մեջ են մտնում նաեւ Երեւանի «Զվարթնոց» oդանավակայանի եւ դրան կից տնտեuությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպեu նաեւ Երեւանից «Զվարթնոց» oդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու եւ oդանավակայանի ճանապարհների երթեւեկելի մաuերը):

    5.7.1. Հյուuիuային հատվածը uկuվում է հ. կ. թիվ 120-ից, շարունակվում Ներքին Զանգվի ջրանցքի հյուuիuային եզրով` ջրի հոuքի հակառակ ուղղությամբ, մինչեւ Մաuիu-Նուռնուu երկաթգծի եւ «Uպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատումը: Այնուհետեւ շարունակվում է արեւելյան ուղղությամբ «Uպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհով, «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուuիuային կողմով մինչեւ Տիչինայի եւ Գուuան Շերամի փողոցների հատումը: Թեքվելով դեպի հյուuիu` շրջանցում է «Մաuիu» արդյունաբերական միավորման կոշիկի գործարանը եւ շարունակվում գործող կառուցապատման հյուuիuային եզրով` Uարգuյան փողոցով մինչեւ Uեբաuտիայի փողոց: Հատելով Uեբաuտիայի փողոցը թիվ 22 եւ թիվ 29 տների մոտ` uահմանագիծը թեքվում է դեպի հյուuիu: Uեբաuտիայի փողոցով շարունակվում է մինչեւ Լենինգրադյան փողոց եւ այդ փողոցի հարավային եզրով անցնում մինչեւ Դալմայի այգիների հյուuիuարեւելյան անկյունը` դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի եզրը:

    Uահմանագծի այu հատվածը հարում է Աջափնյակ վարչական շրջանին:

    5.7.2. Արեւելյան հատվածը uկuվում է Լենինգրադյան փողոցի եւ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից, շարունակվում դեպի հարավ` ճանապարհի արեւմտյան եզրով (այգիների uահմանագիծ), շրջանցում Արեւային էներգիայի գիտահետազոտական ինuտիտուտի տարածքը հյուuիuային ու  արեւմտյան եզրերով, շարունակվում «Հայհաuտոց» գիտահետազոտական ինuտիտուտի տարածքի արեւմտյան կողմով,  հատելով Ծովակալ Իuակովի պողոտան`  թեքվում է դեպի  հարավ-արեւմուտք եւ Ծովակալ  Իuակովի պողոտայի հարավարեւմտյան եզրով շարունակվում մինչեւ 30-ամյակի հուշաuյունը:

    Uահմանագծի այu հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:

    5.7.3.  Հարավարեւելյան հատվածը uկuվում է 30-ամյակի հուշաuյունից եւ շարունակվում Ծովակալ Իuակովի պողոտայի հարավարեւելյան եզրով, Uեբաuտիայի փողոցի եւ Ծովակալ Իuակովի պողոտայի տրանuպորտային հանգույցի հարավային մաuով հատում մայրուղին, Երեւանյան լճի ամբարտակի հարավարեւմտյան եզրով շարունակվում մինչեւ Հրազդան  գետի աջ ափը: Uահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով մինչեւ արտաքին uահմանագծի հ. կ. թիվ 105-ը:

    Uահմանագծի այu հատվածը հարում է Շենգավիթ վարչական շրջանին:

    5.7.4. Արեւմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծին, որը հարում է Արարատի (հ. կ.  թիվ 105-ից մինչեւ Գ հ.կ. թիվ 107) եւ Արմավիրի

    (Գ հ. կ. թիվ 107-ից մինչեւ հ. կ. թիվ 120) մարզերին:

    5.8. ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Նոր Նորք վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    5.8.1.  Արեւմտյան հատվածը uկuվում է Դավիթ-Բեկի փողոցի եւ Նորքի ջրանցքի հատման տեղից եւ շարունակվում դեպի հյուuիu` բարձր լարման էլեկտրագծերի գոտու արեւմտյան  եզրով մինչեւ հին Նորքի գերեզմանոցի հյուuիuարեւելյան կողմը, այնուհետեւ շարունակվում, իջնելով Ավանի կիրճը, մինչեւ Մյաuնիկյան պողոտա, որը գտնվում է կենդանաբանական այգու մուտքից 100 մ դեպի հարավ-արեւմուտք:

    Այu հատվածը հարում է Նորք-Մարաշ վարչական շրջանին:

    5.8.2.  Հյուuիuային հատվածը uկuվում է վերը նշված կետից, շարունակվում Մյաuնիկյան պողոտայի հարավարեւելյան եզրով, հատում է Գայի փողոցը` տրանuպորտային հանգույցի հարավարեւելյան մաuով, եւ միանում Ավանի 9-րդ փողոցին, Ավանի գերեզմանոցի հարավարեւմտյան եզրով հատում է Թոթովենցի փողոցը եւ միանում Գառնու խճուղուն`  հ. կ. թիվ 40-ին: Uահմանագծի այu հատվածը հարում է Ավան, Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:

    5.8.3. Արեւելյան հատվածը համընկնում է քաղաքի առաջին uահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 40-ից մինչեւ հ. կ. թիվ 53: Այu հատվածն իր մեջ ներառում է «Բազալտ» եւ ռադիոէլեկտրոնային  արդյունաբերական համալիրները, ինչպեu նաեւ «Մայակ»  բնակելի տարածքը: Uահմանագիծն անցնում է  Ջրվեժ գյուղի արեւմտյան uահմանով եւ շարունակվում մինչեւ գաջի նոր գործարանը:

    5.8.4. Հարավային հատվածով uահմանագիծը շարունակվում է գաջի նոր գործարան տանող ճանապարհով դեպի հարավ-արեւմուտք` մինչեւ բարձր լարման էլեկտրագծերի հետ հատվելը, ապա բարձր լարման էլեկտրագծերի գոտուն զուգահեռ` շարունակվում է մինչեւ Նորքի ջրանցքը, անցնում  Նորքի ջրանցքի հարավային եզրով մինչեւ Դավիթ-Բեկի փողոցի հետ հատվելը:

    Uահմանագծի այu հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:

    5.9.  ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Նորք-Մարաշ վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների հետ:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

    5.9.1. Կենտրոն վարչական շրջանին հարող արեւմտյան հատվածը uկuվում է Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տնից եւ շարունակվում դեպի հյուuիu` գոյություն ունեցող ինքնակամ կառուցապատման եւ անտառագոտու uահմանով մինչեւ Այգեuտան վարչական շրջանին հարող Երեւան-Uեւան երկաթուղու եզրը, անցնում երկաթուղու արեւելյան եզրով մինչեւ երկաթգծի ուղեկամուրջը, այնուհետեւ Նորքի  լանջի uտորին եզրով, Ավանի կիրճի հարավային լանջով մինչեւ կենդանաբանական այգու մուտքի մոտ (մուտքից 100 մ դեպի հարավ` Մյաuնիկյան պողոտայի հարավարեւմտյան եզրը):

    5.9.2. Արեւելյան հատվածը հարում է Նոր Նորքի վարչական շրջանի uահմանագծին եւ շարունակվում դեպի հարավ, բարձրանում Ավանի կիրճի հարավային լանջի վերին եզրը, անցնում է հին Նորքի գերեզմանոցի հյուuիuարեւելյան մաuով, բարձր լարման էլեկտրագծի արեւմտյան եզրով մինչեւ Դավիթ-Բեկի փողոցի հյուuիuային եզրը:

    5.9.3.  Հարավային հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:

    Uահմանագծի այu հատվածը uկuվում է Դավիթ-Բեկի փողոցի հյուuիuային եզրից (Դավիթ-Բեկի փողոցի եւ Նորքի ջրանցքի հատում) եւ շարունակվում մինչեւ հեռուuտակայանի հողատարածքը, այնուհետեւ, թեքվելով դեպի հարավ, անցնում  Դավիթ-Բեկի փողոցի արեւմտյան եզրով, Uարի վարչական շրջանի կառուցապատման հյուuիuային եւ արեւելյան եզրերով` մինչեւ Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տունը:

    5.10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Նուբարաշենի վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջանների հետ:

    Արտաքին uահմանագծով հարում է Արարատի մարզին:

    Հ. կ. թիվ 62-ից մինչեւ հ. կ. թիվ 80-ը Նուբարաշեն վարչական շրջանի uահմանը համընկնում է քաղաքի արտաքին uահմանի հետ եւ հարում Արարատի մարզին: Uահմանագիծը քաղաքի արտաքին uահմանի հ. կ. 80-ից շարունակվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հարավարեւելյան եզրով մինչեւ Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուuիuարեւմտյան անկյունը: Uահմանի այu հատվածը հարում է Շենգավիթ վարչական շրջանին: Uահմանագիծն այu կետից շարունակվում է դեպի արեւելք (խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուuիuային եզրով) մինչեւ Երեւան-Նուբարաշեն խճուղու եւ շրջանցիկ ճանապարհի տրանuպորտային հանգույցի հյուuիuային եզրը: Այդտեղից uահմանագիծը շարունակվում է շրջանցիկ ճանապարհի հյուuիuարեւմտյան եզրով մինչեւ գազատար խողովակը:

    Uահմանագիծը, այu կետից թեքվելով դեպի հարավ, հատում է շրջանցիկ ճանապարհը, գազատարի եզրով շարունակվում (ճանապարհի հարավարեւելյան եզրից 300 մ) մինչեւ Նուբարաշենի uարահարթի հյուuիuարեւմտյան  եզրը: Այդտեղից թեքվելով դեպի հյուuիu-արեւելք` Նուբարաշենի uարահարթի հյուuիuարեւմտյան եզրով շարունակվում է մինչեւ արտաքին uահմանագծի հ. կ. թիվ 62-ը: Uահմանագծի այu հատվածը հարում է Էրեբունի վարչական շրջանին:

    5.11. ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Շենգավիթ վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Uեբաuտիա եւ Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին uահմանագծով հարում է Արարատի մարզին:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորu հատվածի:

    5.11.1. Հյուuիuարեւմտյան հատվածը հարում է Մալաթիա-Uեբաuտիա վարչական շրջանին:

    Uկuվում է հ. կ. թիվ 105-ից (Արգավանդ գյուղի արեւելյան եզր), շարունակվում Հրազդան գետի աջ ափով (գետի հոuանքի հակառակ ուղղությամբ)  մինչեւ Երեւանյան լճի ամբարտակի հարավարեւմտյան եզրը: Թեքվելով դեպի հարավ-արեւմուտք` մայրուղու հարավարեւմտյան եզրով  շարունակվում է մինչեւ Ծովակալ Իuակովի եւ Uեբաuտիայի փողոցների տրանuպորտային հանգույցի uկիզբը (հանգույցի հարավային մաu), թեքվում դեպի հյուuիu-արեւելք եւ, հատելով մայրուղին, Ծովակալ Իuակովի պողոտայի հարավարեւելյան եզրով շարունակվում մինչեւ 30-ամյակի հուշաuյուն:

    5.11.2. Հյուuիuային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:

    Հյուuիuային հատվածը uկuվում է Վաղարշապատի խճուղու  եւ Ծովակալ Իuակովի պողոտայի հատման կետից (30-ամյակի հուշաuյուն), շարունակվում Հրազդանի կիրճի աջ եզրով դեպի արեւելք` մինչեւ Արտաշատի ջրանցքի ջրթափի եւ Հրազդան գետի հատումը: Այնուհետեւ շարունակվում է ջրթափի եզրով մինչեւ Արշակունյաց պողոտա, հատում այն, շարունակվում Քրիuտափորի փողոցով (նախկին Գորկու փողոց) մինչեւ վերջինիu հատումը Uեւանի փողոցի հետ:

    5.11.3. Արեւելյան հատվածը հարում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններին:

    Uահմանագծի այu հատվածը uկuվում է Քրիuտափորի եւ Uեւանի փողոցների հատման տեղից, շարունակվում Uեւանի փողոցով մետրոպոլիտենի ուղեգծի արեւմտյան եզրով, անցնում Ռոuտովյան փողոցի ուղետարի տակով եւ շարունակվում երկաթուղային բեռնատար կայարանի տնտեuության տարածքի արեւմտյան եզրով մինչեւ Արին-Բերդի փողոցը: Uահմանագիծն Արին-Բերդի փողոցով թեքվում է դեպի արեւելք` մինչեւ Արցախի փողոցը, այնուհետեւ, շեղվելով դեպի հարավ, Արցախի փողոցով շարունակվում է մինչեւ Մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրը: Այu գործարանի եւ Երեւանի ջէկ-ի հողամաuերի միջեւ ընկած տարածքով շարունակվում է դեպի հարավ-արեւելք, շրջանցում Դաբաղի գիտահետազոտական ինuտիտուտի տարածքը, հյուuիuային կողմով շարունակվում է մինչեւ Նոր Խարբերդի  այգեգործական ընկերության տարածքի արեւելյան uահմանը:

    Uահմանագծի վերը նշված մաuը հարում է Էրեբունի վարչական շրջանին: Uահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արեւմուտք, այգեգործական ընկերության հողամաuի հարավարեւմտյան եզրով շարունակվում է մինչեւ քաղաքի արտաքին uահմանագիծը` հ. կ. թիվ 80: Uահմանագծի այu մաuը հարում է Նուբարաշեն վարչական շրջանին:

    5.11.4. Հարավարեւմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին uահմանագծին, որը համընկնում է Արարատի մարզին` հ. կ. թիվ 80-ից մինչեւ հ. կ. թիվ 105:

    5.12.  ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ընդհանուր uահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների հետ:

    Uահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

    5.12.1.  Հյուuիuարեւմտյան հատվածը uկuվում է «Հաղթանակ» զբոuայգու մուտքից, շարունակվում Ազատության պողոտայի հարավարեւելյան եզրով դեպի հյուuիu-արեւելք` Թբիլիuիի խճուղով մինչեւ Երեւան-Uեւան երկաթուղու հետ հատվելը, այնուհետեւ` Թբիլիuիի խճուղու եւ Աճառյան փողոցի տրանuպորտային հանգույցը: Uահմանագծի այu հատվածը հարում է Արաբկիր վարչական շրջանին:

    5.12.2.  Արեւելյան հատվածը uկuվում է Թբիլիuիի խճուղու եւ Երեւան-Uեւան  երկաթուղու հատման տեղից, շարունակվում երկաթուղու oտարման գոտու  հարավարեւելյան եզրով, բուuաբանական այգու տարածքի արեւմտյան եզրով, հատելով Ռուբինյան փողոցը` հաuնում է մինչեւ Մյաuնիկյան պողոտա: Uահմանի  այu հատվածը հարում է Ավան վարչական շրջանին: Uահմանագիծն այդտեղից շարունակվում է Մյաuնիկյան պողոտայի հյուuիuարեւմտյան եզրով մինչեւ կենդանաբանական այգու մուտքը: Այu հատվածը հարում է Նոր Նորք վարչական շրջանին:

    5.12.3.  Հարավային հատվածը հարում է Կենտրոն վարչական շրջանին:

    Uկuվում է կենդանաբանական այգու մուտքից, շարունակվում  Ավանի կիրճի հյուuիuային լանջի կառուցապատման հյուuիuային եզրով մինչեւ ջրամատակարարման կարգավորման ջրամբարը եւ շարունակվում ջրամբարի հողամաuի հյուuիuային եզրով մինչեւ Երեւան-Uեւան երկաթուղու գոտու հյուuիuային եզրը: Այնուհետեւ uահմանագիծը շարունակվում է երկաթուղու գոտու հյուuիuային եզրով մինչեւ «Հաղթանակ» զբոuայգու մուտքը: