ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի (1999 թվականի փետրվարի 5-ի, այսուհետ` օրենսգիրք) 122-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել « , Երեւան քաղաքի թաղային համայնքներում` Երեւան քաղաքում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետից հանել «, իuկ Երեւան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին` տեղեկանք վերջին երկու տարում Երեւան քաղաքում հաշվառված լինելու մաuին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածից հանել «(Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացնել նոր` «ԲԱԺԻՆ 7.» հետեւյալ բովանդակությամբ`
« ԲԱԺԻՆ 7. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 30.1. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 138.1 ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ
Երեւանի քաղաքի /այսուհետ Երեւան/ ավագանին կազմված է 65 անդամից։
ՀՈԴՎԱԾ 138.2. ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. Երեւանի ավագանու ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեն սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2.Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
ՀՈԴՎԱԾ 138.3. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Երեւանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։
2. Երեւանի ամբողջ տարածքը համարվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:
ՀՈԴՎԱԾ 138.4. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
1. Երեւանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսան մեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
2. Երեւանի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության, մաքսային մարմինների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, (ծառայողները), զինծառայողները:
ԳԼՈՒԽ 30.2. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 138.4. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԺԱՄԵԿՏՆԵՐԸ
1. Երեւանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ:
2. Հերթական ընտրությունները նշանակվում են կառավարության որոշմամբ, այն հաշվարկով, որ հերթական ընտրություն նշանակելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:
3. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75 եւ ոչ ուշ, քան 70 օր առաջ, մինչեւ ժամը 18.00-ն:
5. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ:
ՀՈԴՎԱԾ 138.5. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
1. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Երեւանի ավագանին արձակելուց հետո ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության որոշումը հրապարակում է Երեւանի ավագանին արձակելու մասին որոշման հետ միաժամանակ։
3. Երեւանի ավագանու արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
4. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ավագանու անդամների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։
5. Կուսակցությունների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 եւ ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
ԳԼՈՒԽ 30.3. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 138.6. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Երեւանի ավագանու անդամների թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակով:
Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակով:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:
3.Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու եւ դաշինքի կազմավորման մասին որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
5.Կուսակցությունների դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում դաշինքի թեկնածուների միասնական ընտրական ցուցակ` դրան կցելով միասնական ցուցակի հիմք հանդիսացող` դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի առանձին ընտրական ցուցակը եւ ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ` սույն օրենսգրքով սահմանված մյուս փաստաթղթերը:
6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում` կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետներում:
7. Կուսակցությունների դաշինքից /այսուհետ` կուսակցություն/ որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում այդ կուսակցության ներկայացրած թեկնածուները հանվում են ցուցակից:
ՀՈԴՎԱԾ 138.7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի առաջադրումը կատարվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ։
2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել միայն թեկնածուների մեկ ընտրական ցուցակ։
Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ընտրական ցուցակ առաջադրել։
3. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության որոշմանը կցվում են՝
1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ որոշումը.
2) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումն Երեւանի ավագանու ընտրություններին իրենց թեկնածուների ընտրական ցուցակը առաջադրելու մասին, ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների ցուցակը, որում նշվում են առաջադրվող թեկնածուների՝
ա) ընտրական ցուցակում հերթական համարը,
բ) ազգանունը,անունը, հայրանունը.
գ) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
դ) հաշվառման վայրը.
ե) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).
զ) կուսակցական պատկանելությունը.
է) անձնագրի համարը եւ սերիան.
4. Երեւանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում.
1) տեղեկանք՝ առաջադրված թեկնածուի՝ վերջին 3 տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվելու մասին.
2) առաջադրված թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երեւանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
Սույն մասի 1-ին կետում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող անձին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո եռօրյա ժամկետում։
3) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.
4) մուծված ընտրական գրավի անդորրագիրը.
5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչեւ 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը,հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը եւ սերիան, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)։
6. Կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության։ Առարկություն չլինելու դեպքում կուսակցության թեկնածուների ցուցակը համարվում է գրանցված։
7. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվել կուսակցության լիազոր ներկայացուցիչները։
8. Կուսակցությունների թեկնածուների ընտրական ցուցակները թեկնածուների համապատասխան թվակալմամբ գրանցելուց հետո, գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրական ցուցակները հրապարակելուց հետո կուսակցության ընտրական ցուցակից որեւէ թեկնածուի դուրս գալու դեպքում թեկնածուների համարները չեն փոփոխվում:
ՀՈԴՎԱԾ 138.8. ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
1. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 2000-ապատիկի չափով:
2. Մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
3. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է։
4. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։
ՀՈԴՎԱԾ 138.9 ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը, եթե առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը, եթե՝
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները կամ
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
Կուսակցությունների դաշինքը համարվում է չգրանցված, եթե մինչեւ մինչեւ թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը դաշինքում մնացել է մեկ կուսակցություն:
3. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաuտաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաuտաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու կամ փաuտաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իuկ անճշտությունները վերացնելու կամ փաuտաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:
4. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը մերժվում է` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։
5. Գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 138.10 ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝
1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
Կուսակցությունների դաշինքի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը համարվում է անվավեր, եթե դաշինքում մնացել է մեկ կուսակցություն:
2. Կուսակցության՝ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
3. Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից։
4. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ. բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի վերջին մասով սահմանված դեպքի։
5. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 138.11 ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ներկայացվել է դիմում թեկնածուների իր ցուցակը հանելու վերաբերյալ.
2) խախտվել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
3) խախտվել է սույն օրենսգրքի օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
4) կուսակցությունը լուծարվել է
2.Կուսակցությունն իր թեկնածուների ընտրական ցուցակը հանելու մասին որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ։
3.Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝
1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
2) մահացել է.
3) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
4) խախտվել է սույն օրենսգրքի օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով
5) կորցրել է ընտրական իրավունքը:
ԳԼՈՒԽ 30.4. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ՀՈԴՎԱԾ 138.12 ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի ավագանու անդամի թեկնածուներն ունեն Երեւանի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ։
ՀՈԴՎԱԾ 138.13 ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Այն թեկնածուները, ովքեր պետական, կամ համայնքային ծառայողներ են, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից եւ ուսումնավարժական հավաքներից:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչեւ գրանցվելը:
Թեկնածուն գրանցվելուց հետո ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ քան քվեարկությունից 10 օր առաջ իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
ԳԼՈՒԽ 30.5 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
ՀՈԴՎԱԾ 138.14 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
1. Նախընտրական քարոզչությունը իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում է հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար եւ վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։
3. Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ ժամանակացույցով:
Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:
4. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրավունք ունեն անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 եւ 25 րոպե:
5. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 եւ 40 րոպե:
ՀՈԴՎԱԾ 138.15 ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
1. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների հիմնադրամում մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչեւ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։
4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունը իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի մինչեւ 60000-ապատիկը չգերազանցող գումար:
ԳԼՈՒԽ 30.6. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 138.15 ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ
1. Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկում նշվում է Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումները` ըստ այբբենական հերթականության, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:
2. Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:
ՀՈԴՎԱԾ 138.16 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ եւ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
1. Երեւանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63.2-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը՝
1) Երեւանի ավագանու անդամների ընտրվելու մասին.
2) Երեւանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
2. Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 7 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 9 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները):
3. Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (դաշինքների) թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի) թեկնածուների ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Եթե սույն կետում սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, իսկ մյուս մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջեւ:
5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:
6. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակներից ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
7. Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման, անցկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրության իրական արդյունքները:
8. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով դատարան կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
9. Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ կուսակցությունների թեկնածուների ցուցակների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։
10. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
ՀՈԴՎԱԾ 138.17. Երեւանի վարչական շրջանի ավագանու ընտրությունները
1. Երեւանի վարչական շրջանի ավագանու ընտրությունները նշանակվում եւ անցկացվում են համայքի ավագանու ընտրությունների համար սույն օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով եւ ժամկետներում, հաշվի առնելով սույն օրենսգրքի 138.1 հոդվածի պահանջները:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:»