ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (2001 թվականի մայիսի 2-ի,) հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) առաջին նախադասության մեջ «տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով:
2) երկրորդ նախադասությունից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)», «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» եւ «(Երեւանում` Երեւանի խորհրդի)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
2) 3-րդ մասից հանել « (Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասից հանել «, Երեւանի քաղաքապետի » բառերը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`
1) 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին)» բառերը,
2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երեւանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից «, Երեւանի քաղաքապետի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: