Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին նախադասության «տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով.
2) երկրորդ նախադասությունից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)», «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» եւ «(Երեւանում` Երեւանի խորհրդի)» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը.
2) 3-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասից հանել «,Երեւանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին)» բառերը.
2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երեւանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից` «, Երեւանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: