Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ թաղային» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետի)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանում ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: