Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 219.1-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «թաղային համայնքների պաշտոնատար անձանց, ինչպեu նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: