Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1825-29.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք)  28.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի վերջին պարբերությունից հանել «եւ Երեւանի խորհուրդը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 32-րդ հոդվածի

1) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետի)» բառերը,

2) 9-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 35-րդ հոդվածի

1) 1-ին մասից հանել « (Երեւանում` Երեւանի քաղաքապետին)» բառերը,

2) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետին)»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: