ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137) օրենքի (այսուհետ` Օրենք) 28.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի վերջին պարբերությունից հանել «եւ Երեւանի խորհուրդը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 32-րդ հոդվածի
1) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետի)» բառերը,
2) 9-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 35-րդ հոդվածի
1) 1-ին մասից հանել « (Երեւանում` Երեւանի քաղաքապետին)» բառերը,
2) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետին)»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պ Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: