ՀՈԴՎԱԾ 1. "Իրավական ակտերի մաuին" Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀO-320) oրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Երեւան քաղաքի ղեկավարի եւ ավագանու նորմատիվ իրավական ակտերը եւ Երեւան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության` դրանք ընդունելու օրվանը հաջորդող 3 օրվա ընթացքում»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 63-րդ հոդվածի`
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Երեւանի ղեկավարի եւ ավագանու նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երեւանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվանը հաջորդող տաս օրվա ընթացքում:»:
2.6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 66. " ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ" ԵՎ "ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ" ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. "Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը" բաղկացած է հետեւյալ բաժիններից.
1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.
2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:
3) "Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի" համապատաuխան բաժիններում հրապարակվում են uույն oրենքի 57-րդ հոդվածի առաջին մաuում նշված դատական ակտերը:
4) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից "Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում" կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ:
2. «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.
1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.
2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.
3. Uույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա եւ առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման oրը, ամիuը եւ ամuաթիվը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների համաձայն` Երեւան քաղաքն ունի համայնքի կարգավիճակ, որտեղ տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (Հոդված 108): Նույն հոդվածի համաձայն օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի եւ անուղղակի ընտրություն:
Օրենքով են սահմանվում նաեւ Երեւան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները (Հոդված 88.1):
Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կարգավորող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հաuկացությունը, uկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեuական, ֆինանuական հիմքերն ու երաշխիքները («Տեղական ինքնակառավարման մասին օրենքի առաջին հոդված) եւ չի նախատեսում դրույթներ տարածքային կառավարման վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման իրականացման առանձնահատկությունները եւ դրանց իրականացման փոխլրացնող բնույթը, անհրաժեշտ ենք համարում Երեւան քաղաքում տեղական ինքակառավարման եւ տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանել մեկ միասնական, առանձին օրենքով:
Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է Երեւան քաղաքում թե՛ տեղական ինքնակառավարման եւ թե՛ տարածքային կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, դրանց լիազորությունները, իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքներն ու երաշխիքները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններն ու առանձնահատկությունները:
Հաշվի առնելով միջազգային փորձը` նախագիծը նախատեսում է Երեւանում տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական իշխանության եւ բնակչության կապով, այստեղից էլ` վարչական շրջանների անհրաժեշտությունը: Օրենքի նախագծով է նախատեսվում նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության կարգը: Ու հաշվի առնելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միասնական կարգավորումը` քաղաքապետին նախագծով վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման լիազորություններ, այնպես էլ պատվիրակված լիազորություններ:
Սույն օրենքի նախագծի մշակման ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակը ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականի հոկտեմբերի 15-ի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները, ինչպես նաեւ սույն ոլորտին առնչվող միջազգային փորձագետների կարծիքները:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ վերոնշյալ օրենքներում: