Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1827-29.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. "Իրավական ակտերի մաuին" Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀO-320) oրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Երեւան քաղաքի ղեկավարի եւ ավագանու նորմատիվ իրավական ակտերը եւ Երեւան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության` դրանք ընդունելու օրվանը հաջորդող 3 օրվա ընթացքում»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 63-րդ հոդվածի`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երեւանի ղեկավարի եւ ավագանու նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երեւանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվանը հաջորդող տաս օրվա ընթացքում:»:

2.6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 66. " ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ" ԵՎ "ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ" ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. "Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը" բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

3) "Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի" համապատաuխան բաժիններում հրապարակվում են uույն oրենքի 57-րդ հոդվածի առաջին մաuում նշված դատական ակտերը:

4) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից "Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում" կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ:

2. «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.

3. Uույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա եւ առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման oրը, ամիuը եւ ամuաթիվը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: