Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1827-29.11.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀO-320) oրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Երեւանի ավագանու եւ համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը եւ Երեւան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվանը հաջորդող 3 օրվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 63-րդ հոդվածի`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երեւանի ավագանու եւ համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երեւանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվանը հաջորդող տաս օրվա ընթացքում:»:

2. 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 66. «ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

3) «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» համապատաuխան բաժիններում հրապարակվում են uույն oրենքի 57-րդ հոդվածի առաջին մաuում նշված դատական ակտերը:

4) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ:

2. «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.

3. Uույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա եւ առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման oրը, ամիuը եւ ամuաթիվը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: