ՀՈԴՎԱԾ 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության (2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Երեւանում` առաջարկված թաղային համայնքի տարածքից դուրս» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը: